18:50 29.06.2020
«Հիշենք, որ Սև ծովն և նավաստու մասնագիտությունը, առհասարակ, այս երկրի ապագան է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաթումում Նավաստու միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով՝ Վրաստանը չի կարող հասնել իր հիմնական գործառույթին՝ դառնալ լոգիստիկ կենտրոն, եթե երկրում ծովային ենթակառուցվածքը թույլ զարգացած լինի: «Սև ծովը Վրաստանի դարպասն է: Սև ծովը Վրաստանի ապագան է: Եթե […]
21:44 28.06.2020
Մայիսի 7-ից Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է «Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի համաճարակի մասին տեղեկությունները հասանելի դարձնել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մայրենի լեզվով և բարձրացնել նրանց իրազեկվածությունը COVID 19-ի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Համաճարակի ֆոնին՝ վիրուսի դեմ պայքարում, էթնիկ փոքրամասնությունների համար հավելյալ խոչընդոտներ են առաջացել։ Վրաստանում COVID-19 վիրուսի տարածման […]
20:44 28.06.2020
Մցխեթ քաղաքի շրջանային դատարանը, ընդառաջելով մեղադրող կողմի պահանջին, 19-ամյա ֆուտբոլիստ Գեորգի Շաքարաշվիլիի սպանության գործով անցնող բոլոր 17 անձանց համար որպես խափանման միջոց է սահմանել կալանքը: Դատական նիստն անցել է փակ ռեժիմով, քանի որ ձերբակալվածներից 6-ն անչափահաս է: Կասկածյալներին ձերբակալել էին հունիսի 26-ին: Բոլոր ձերբակալվածները հունիսի 18-ին Մցխեթի ամառանոցներից մեկում մասնակցել էին ծեծկռտուքի: Հաղորդվում է, որ […]
20:37 28.06.2020
Վրացի հայտնի խոհարարները վարպետության դասեր կանցկացնեն իրենց գործընկերների համար, որոնք աշխատում են Վրաստանի ԶՈՒ ճաշարաններում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ծառայության անցնելուց առաջ խոհարարները մեկուկես ամիս նախապատրաստական կուրսեր կանցնեն Վրաստանի խոհանոցային ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի ու լավագույն այլ խոհարարների մոտ: «Ծրագրի մասնակիցները կաշխատեն վրացական բանակի սննդակարգը թարմացնելու և նոր ճաշատեսակներ ավելացնելու ուղղությամբ»,- […]
14:45 28.06.2020
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իշխղ կուսակցության առաջնորդի որդուն մեղադրել է հանցավոր աշխարհի հեղինակությունների հետ կապի մեջ՝ խոստանալով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով վերջ դնել այդ գործընթացին: «Շևարդնաձեի ժամանակ ՆԳ նախարարը օդանավակայանում էր դիմավորում էր «օրենքով գողերին», իսկ այսօր երկիրը կառավարող նախկին վարչապետի ու իշխող կուսակցության առաջնորդի որդին, որը ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ, որդուն մկրտել […]
13:45 28.06.2020
Հաջորդ տարի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին ռազմական օգնության տրամադրումը կարող է կախված լինել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից և ժողովրդավարության ընդհանուր գնահատականից: 2021 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծի համապատասխան փոփոխությունները պատրաստել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը: Այդ մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը: Փոփոխությունների տեքստը վերաբերում է Վրաստանի և […]
18:50 27.06.2020
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորել է բնակչությանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու օրվա կապակցությամբ (2014թ. հունիսի 27): Թեմային անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Վեց տարի առաջ սկսվեց Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բոլորովին նոր փուլ: Մեր երկրի համար Ասոցացման համաձայնագիրը այն հիմքն է, որի վրա կառուցվում է Վրաստանի եվրոպական ապագան»,- ասված է […]
17:30 27.06.2020
«Վրաստանն այժմ պատրաստ է եվրոպական ուղղությամբ կատարել ավելի կոնկրետ քայլեր»,- այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով`Վրաստանը և ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիր են ստորագրել վեց տարի առաջ: «Տարիների առաջընթացը և ասոցացումը ցույց են տվել, որ եվրոպական ինտեգրման գործընթացն այլընտրանք չունի: Այժմ Վրաստանը պատրաստ է կատարել ավելի կոնկրետ քայլեր եվրոպական ուղղությամբ», […]
09:32 27.06.2020
Համաձայն ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ակտում կատարված փոփոխության ՝ Վրաստանի հետ համագործակցությունը կշարունակվի, եթե երկիրը կատարի իր խոստումները: Փոփոխության հեղինակն է է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը: Այս մասին հայտնում է Interpressnews.ge-ն։ Ռիշի խոսքով՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Իրակլի Օկրուաշվիլիին և Գիգի Ուգուլավային, սակայն Գեորգի Ռուրուան շարունակում է մնալ կալանքի […]
09:15 27.06.2020
«Վրաստանը համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ`սեզոնային գրիպի դեմ 4 բաղադրիչներով պատվաստանյութ գնելու շուրջ: Մենք խոսում ենք պատվաստանյութի 135 հազար չափաբաժնի մասին, որոնք կտրամադրվեն ռիսկային խմբերի մարդկանց»,-այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա հավաստմամբ՝ այդ թիվը 35 հազարով գերազանցում է նախորդ տարի պետության ներմուծած պատվաստանյութի քանակից և […]
23:58 26.06.2020
Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանով Հայաստան բնական գազի մատակարարումը: «Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների», – ասված է հաղորդագրւթյան մեջ:
20:48 26.06.2020
Մոսկվան նշում է կորոնավիրուսի տարածումը քաղաքականացնելու Թբիլիսիի փորձերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան`հիմք ընդունելով ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Կովկասում անվտանգության և կայունության հարցով Ժնևյան քննարկումների համանախագահների տեսակոնֆերանսի արդյունքը: Հայտնում է ՏԱՍՍ-ը: Զախարովայի հայտարարությամբ` կողմերը շարունակել են քննարկել տարածաշրջանային կայունության և անվտանգության հրատապ հարցերը ՝ համաճարակի պահպանվող սպառնալիքի պայմաններում: Ըստ նրա` Մոսկվան մտահոգություն […]
18:00 26.06.2020
«Պետությունը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք արտերկիր էին մեկնում սեզոնային աշխատանքի համար»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: Ինչպես նշել է նախարարը, այս պահի դրությամբ համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած մոտ 95 հազար քաղաքացի օգնություն է ստացել, հայտնում է «Ալիք մեդիան»: «Մեր նպատակն է հասնել յուրաքանչյուր քաղաքացու և հոգ տանել բոլորի մասին՝ անկախ նրանից դա կլինի […]
17:00 26.06.2020
«Ռուսաստանի բռնազավթումը շարունակում է մնալ ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան խորհրդարանում՝ կառավարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ժամանակ: «Բռնազավթումն այսօր Վրաստանի հիմնական մարտահրավերն է, և երբ մենք խոսում ենք մեր տարածքների 20 տոկոսի բռնազավթման մասին, պետք է հասկանաք, որ դա մեր պետության հետագա զարգացման իրական գործոնն է»,- ասել է նա: […]
16:51 26.06.2020
Վրաստանի խորհրդարանում վարչապետ Գիորգի Գախարիայի՝ կառավարության գործունեության տարեկան հաշվետվությանը զուգահեռ, խորհրդարանի շենքի դիմաց «Գախարիայի 12 ստերը» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել «Փոխիր» շարժման ակտիվիստները: Մի քանի տասնյակ երիտասարդների ձեռքերին պաստառներ են եղել Գախարիայի այն պնդումներով, որոնք նրանք կեղծ են համարում: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: «Հայտնի «Գավրիլովի գիշերվանից» հետո մի քանի օրվա ընթացքում ՆԳ […]
16:44 26.06.2020
«Մեր երկրի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը զարգանում է բոլոր ոլորտներում, որոնք կարևոր են ինչպես մեզ համար, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերոջ»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում տարեկան զեկույցով ելույթ ունենալիս: Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքերով՝ վերոհիշյալ ոլորտներն են երկրի ժողովրդավարացման հետագա խորացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը և տնտեսական գործոնը: «Մենք չպետք […]
19:07 25.06.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Կրեմլում, ընդունել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, հայտնում է «Գրուզինֆորմը»: Ռուսաստանի մայրաքաղաքում Ասլան Բժանիան և Անատոլի Բիբիլովը մասնակցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Հիշեցնենք՝ արտասահմանցի հյուրերից Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները: Չնայած կորոնավիրուսի համավարակին, Ռուսաստանի իշխանությունները չհրաժարվեցին […]
18:44 25.06.2020
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է վրացի լրագրող Գիորգի Գաբունայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունները՝ կապված 2019թ. Վրաստանում «Գավրիլովի գիշեր» անվանումով հայտնի իրադարձությունների կապակցությամբ՝ ակնարկելով նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Դիվանագետը մեջբերել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արած արտահայտությունը՝ ուղղված վրացի 2 «կպչուն» լրագրողներին: «Դուք հիվանդ […]
18:30 25.06.2020
Թբիլիսիի քաղաքապետարանում հունիսի 25-ից մեկնարկում է ապատեղեկատվության դեմ ուղղված նոր նախագիծ: Facebook-ի իր էջում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սկսում է ընդդիմությանը դիմակազերծ անող տեսանյութերի հեռարձակումներ: Կախա Կալաձեն տեսաուղերձում հայտարարել է, որ վերջերս կեղծ լուրերի դեմ պայքարը դարձել է հատկապես արդիական, և բոլոր ժողովրդավարական երկրները պատերազմ են հայտարարել ապատեղեկատվության դեմ, քանի որ դրա քարոզչությունը դարձել է […]
17:31 25.06.2020
Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային բյուջեն: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել և չի մասնակցել նիստին: Ըստ արդեն հաստատված բյուջեի՝ մինչև տարեվերջ Վրաստանի կառավարությունը կծախսի մինչև 16 միլիարդ լարի: Պետբյուջեի ծախսերն ավելացել են մեկուկես միլիարդ լարիով: Փաստաթղթի համաձայն՝ լրացուցիչ բյուջետային ծախսերն անհրաժեշտ են կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական ցնցումները մեղմելու համար: Միևնույն ժամանակ, հակաճգնաժամային միջոցառումների ծավալը […]
16:20 25.06.2020
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է՝ Վրաստանի կառավարության խնդիրը, կապված տուրիզմի հետ, եղած ձեռքբերումների պահպանումն է, բնակչության պաշտպանությունն ու համաճարակաբանական իրավիճակի ղեկավարումը: Ըստ նրա՝ կանոնավոր թռիչքների վերսկսումը կախված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակից: «Ամենայն հավանականությամբ, մենք ստիպված կլինենք հետաձգել կանոնավոր թռիչքների սահմանափակումները մինչև հուլիսի վերջ, չնայած չարտերային թռիչքները կատարվում են պարբերաբար: Դրանք […]
22:44 24.06.2020
Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է իր նախագահության տարիներին զվարճացել այն ժամանակ դեռևս գործարար, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես են Թրամփի հետ այցելել գիշերային ակումբներ, ցատկել շատրվանների վրայով՝ հավելելով, որ դա եղել […]
20:41 24.06.2020
Բաթումում թափառող շան մասնակցությամբ տեսանյութը ամենակարճ ժամկետում գրավել է ոչ միայն Վրաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը։ Շունը համարձակ հաչում է մեքենաների վրա` օգնելով մանկապարտեզի մի խումբ երեխաների անցնել ճանապարհը։ Մի քանի օրվա ընթացքում վրացական տեսահոլովակը դարձել է «վիրուսային» և հավաքել ավելի քան կես միլիոն դիտում: Դրանից հետո Բաթումի Կուպատա անունով շունն այնքան էր սիրվել Բաթումի […]
20:31 24.06.2020
Վրաստանի ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում երեխա գնելու կամ վաճառելու մեղադրանքով 3 մարդ են ձերբակալել: ՊԱԾ-ի տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թ. հունիսի 18-ին Դուշեթում բնակվող զույգը տղա երեխա է ունեցել: Մեծ գումար ստանալու ակնկալիքով` նրանք որոշել են վաճառել երեխային: Ծնողները կապ են հաստատել մի մարդու հետ, որի հետ պայմանավորվել […]
19:10 24.06.2020
«Ես անձամբ կարծում եմ, որ Գիորգի Գախարիան արժանի է առաջին համարը լինել «Վրացական երազանք»-ի ցուցակում: Այս որոշումը պետք է կայացնի թիմը: Հուլիսի երկրորդ կեսին, օգոստոսին, մենք հանրությանը կներկայացնենք ընտրացուցակ: Մեր թիմը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Վստահ եմ, որ մենք կներկայանանք շատ առաջադեմ ծրագրով և նորացված կազմով»,- Palitranews ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի խորհրդարանի […]
17:46 24.06.2020
«Ընդդիմությունն զբաղված է «իրար ուտելով»: Թող այդպես էլ շարունակի: Դա լավ է թե՛ մեր, թե՛ երկրի համար»,- հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Ըստ նրա՝ այս ֆոնի վրա, ընտրություններից հետո, ընդդիմությունը չի կարողանա խորհրդարանում ներկայացված լինել այնպիսի ծավալով, ինչպիսին այսօր է: «Մինչ կառավարությունը զբաղված է գործով, քանի որ համաճարակով պայմանավորված […]
16:44 24.06.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ այցելել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն (NCDC) և Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոն ու աշխատակիցներին շնորհակալություն հայտնել իրականացրած աշխատանքի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Վարչապետը ծանոթացել է նաև Լուգարի լաբորատորիայի աշխատանքին, որը 2013 թվականի մայիսին պետության կողմից հանձնվել է Վրաստանի Հիվանդությունների […]
18:32 23.06.2020
«Ընտրական համակարգի հետ կապված օրենսդրական փոփոխություններից հետո, փաստացի, արդեն սկսվում է ընտրական և քաղաքական գործընթացը: Կառավարության պարտականությունն ու հանձնառությունն այստեղ հսկայական է, որպեսզի, ինչպես միշտ, անցկացնենք արդար և առավելագույնս ժողովրդավարական ընտրություններ, որոնք կդառնան ևս մեկ որակի նշան Վրաստանի հետագա ժողովրդավարացման ուղղությամբ»,- այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ընտրությունների […]
17:35 23.06.2020
«Փաստորեն, 25 տարում առաջին անգամ ընդունում ենք ընտրական համակարգ, որն ընդունելի է ողջ քաղաքական դաշտի համար: Այս ընտրական համակարգը ստորագրվել է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից, ինչը տեղի է ունեցել Վրաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ»,- հայտարարել է իշխող Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Նրա վստահեցրել է, որ կողմերի միջև մարտի 8-ին […]
17:15 23.06.2020
Վրաստանում բևեռացման նույն բարձր մակարդակն է, ինչպես եվրոպական շատ երկրներում: Բևեռացումը հաճախ սպառնալիք է ժողովրդավարության համար, քանի որ հաճախ կողմերին մղում է կուսակցական պատերազմի: Այդ մասին «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Բայդենի կենտրոնի տնօրեն Մայքլ Կարպենտերը: Նրա կարծիքով՝ Վրաստանը հիանալի հնարավորություն ունի հոկտեմբերին կայանալիք ընտրություններն անցկացնել բարձր մրցակցային միջավայրում […]