TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Աջարիայում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

23:08 04.07.2020

Աջարիայում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Նրանցից մեկը 27-ամյա տղամարդ է, որը Ղազախստանից Թուրքիայով տարանցմամբ վերադարձել է Վրաստան: Երկրորդ վարակվածն Աջարիայի կլինիկաներից մեկի մաքրուհին է: Աջարիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջինիս մոտ վարակը հաստատվել է ռիսկային խմբերի կանոնավոր զննման ընթացքում: Երկու վարակվածները բուժումը կանցնեն Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում: Աջարիայում ընդհանուր առմամբ բուժվում է կորոնավիրուսով […]

̰
Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

21:01 04.07.2020

Վրաստան ժամանող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը կլինի վճարովի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավան: Նախարարի խոսքով՝ նոր կանոնները կհրապարակվեն առաջիկայում: Արտերկրից ժամանած գործարարներին ընտրության հնարավորություն կտրվի՝ վճարովի երկշաբաթյա դիտազննում շքեղ հյուրանոցներում կամ կորոնավիրուսի պարբերական թեստավորում: Երկու դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ինքնուրույն կրելու են բոլոր ծախսերը: «Նրանք […]

̰
Բացեք Թուրքիայի հետ սահմանը, քանի դեռ Արևմտյան Վրաստանում սով չի սկսվել. Գիգի Ուգուլավա

18:30 04.07.2020

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան, կոչ է անում իշխանություններին բացել սահմանը Թուրքիայի հետ և մարդկանց աշխատանքի հնարավորություն տալ: Խոսքը վերաբերում է սեզոնային արտագնա աշխտանքի մեկնող Արևմտյան Վրաստանի  բնակիչներին, որոնք կորոնավիրւսի համաճարակի հետևանքով հայտնվել են անելանելի դրության մեջ`զրկվելով աշխատանքից: «Տարիներ շարունակ մեր հայրենակիցները, քանի որ այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել, մեկնում են Թուրքիա՝ սեզոնային աշխատանքի: […]

̰
Բոլոր հանցագործներն ու ոճրագործները պետք է բանտում հայտնվեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ. Գախարիա

22:19 03.07.2020

Բոլոր հանցագործներն ու ոճրագործները պետք է բանտում հայտնվեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան« Մթավարի Արխիի» (Գլխավոր ալիք) բաժնետերերից մեկի՝ Գեորգի Ռուրուայի գործի հետ կապված: «Բոլոր հանցագործներն ու ոճրագրծները պետք է բանտում լինեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ: Սա […]

̰
ՊԱԾ-ը փորձում է ներգործել ԶԼՄ-ների վրա. Վրաստանի օմբուդսմեն

21:50 03.07.2020

Ըստ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի` Պետական ​​անվտանգության ծառայությունը փորձում է ազդել լրագրողների վրա: «Ամենևին ՊԱԾ-ին չի վերաբերում, թե ինչ ռեպորտաժներ են պատրաստում ԶԼՄ -ները: Քննությունը սկսվեց առաջին իսկ օրից: Տպավորություն է ստեղծվում, որ գերատեսչության դրդապատճառն ավելի շուտ ազդեցությունն է լրագրողների գործունեության վրա», – ասել է Լոմջարիան: Խոսքը հունիսի 20-ին «Մթավարի Արխի» («Գլխավոր ալիք») ՀԸ-ով […]

̰
Վրաստանը վերահսկվում է խորհրդարանի, կառավարության կողմից. Գախարիա

19:24 03.07.2020

«Վրաստանը վերահսկվում է խորհրդարանի, կառավարության, համապատասխան կառույցների կողմից, սա ճշմարտություն է, որը գնահատվել և գնահատվում է միջազգային գործընկերների կողմից»,- Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսպես է պատասխանել կոնգրեսական Մալինի հայտարարության վերաբերյալ հարցին: Խոսքը կոնգրեսական Մարկվեյն Մալինի` «Միացյալ Նահանգները պետք է աջակցեն Վրաստանին՝ հանուն ազատության մղվող պայքարում» հոդվածի մասին է: «Վրաց կառավարությունն Իվանիշվիլու կողմից իշխանության ամբողջական կոնսոլիդացումը […]

̰
Գերմանիան արտահանձնում է վրացի նախկին պաշտոնյային

18:22 03.07.2020

Գերմանիան Վրաստանին է հանձնում է Պրոբացիայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյային՝ Դավիդ Չկադուային, որն Ինտերպոլի կողմից հետախուզվում է: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Արտահանձնումը տեղի է ունենալու այսօր: Նախկին պաշտոնյային, որը 7 տարի հետախուզման մեջ էր, Վրաստանում խիստ պատիժ է սպառնում: Այստեղ նա մի քանի աղմկահարույց գործերի մասնակից  է: Մասնավորապես, Չկադուան 3 այլ բարձրաստիճան […]

̰
Հուլիսի 7-ին Փարիզ-Թբիլիսի չարտերային չվերթ կիրականացվի

18:17 03.07.2020

Georgian  Airways ավիափոխադրողը հուլիսի 6-ին կիրականացնի Փարիզ-Թբիլիսի չվերթը, թեև այն համաձայնեցված չէր Վրաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ըստ նրա` չվերթը կազմակերպվելու է բարձր մակարդակով, պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները: Դրանք այսպես կոչված «սոցիալական չվերթներ» են  քաղաքացիներին մատչելի գներով վերադարձնելու […]

̰
Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

18:09 03.07.2020

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 […]

̰
Վրաստանը մոտ ապագայում չի բացի ցամաքային սահմանը. Գիորգի Գախարիա

16:28 03.07.2020

Վրաստանը COVID-19-ի պատճառով առաջիկայում չի բացի ցամաքային սահմանը հարևան երկրների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Մենք հապճեպ քայլեր չենք ձեռնարկի հարևան երկրների հետ ցամաքային սահմանի բացման ուղղությամբ, չնայած որ միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների: Ավելին, մենք ստեղծում ենք առավելագույնս հարմարավետություն բեռներ տեղափոխող ընկերությունների համար»,- ընդգծել է […]

̰
Մենք պետք է դիմակայենք կանանց դեմ բռնությանը. Գիգա Բոկերիա

21:36 02.07.2020

«Եվրոպական Վրաստան» -ի առաջնորդներից Գիգա Բոկերիան դեմ է «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը, որ համամասնական ցուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է լինի հակառակ սեռից: Ըստ նրա՝ նման մոտեցումը բնորոշ է տոտալիտար-ավտորիտար պետություններին: Գտնում է, որ քվոտա նշանակում է ժողովրդավարության վերացում, իսկ  կանանց իրավունքների համար պայքարը պետք է տարվի այլ կերպ: «Մենք ունենք կանանց և փոքրամասնությունների իրավունքների հետ […]

̰
Վիճակագրությունը բնակչությանը հանդարտվելու և մեծ հարսանիքներ կազմակերպելու հիմք չի տալիս. Գամկրելիձե

20:41 02.07.2020

«Թեստերի քանակի ավելացման հետ մեկտեղ հայտնաբերված դեպքերի թիվը չի գերազանցել մեկ նիշը: Սա անուղղակի նշան է այն բանի, որ երկրի ներսում վարակը ինտենսիվորեն չի շրջանառվում»,- այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա՝ կառավարության որոշմամբ ավելացել են այն խմբերը, որոնց մոտ անցկացվում են թեստավորումները: Աճել է բուժանձնակազմի ստուգումների հաճախականությունը: […]

̰
Վրաստանի վարչապետը խոսել է մի շարք աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին

20:14 02.07.2020

«Հուլիսի 1-ից ի վեր Վրաստանում բարձրացել է սպասարկող մարդկանց աշխատավարձը: Դա ոստիկանությունն է, շտապօգնության աշխատակիցները, գյուղի բժիշկները, բուժքույրերը և սոցիալական գործակալները: Սրանք մարդիկ են, որոնք ամեն օր հոգ են տանում մեր և մեր քաղաքացիների մասին», – այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ հուլիսի 1-ից 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի […]

̰
Վրաստանի Ազգային բանկը արժութային աճուրդով վաճառել է 20 000 000 դոլար

18:29 02.07.2020

Այսօր անցկացված արժութային աճուրդով Վրաստանի Ազգային բանկը վաճառել է 20 000 000 դոլար: Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային բանկի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է 1tv.ge-ն: Նրանց փոխանցմամբ՝ միջին կշռված փոխարժեքը կազմել է 3.0417: Ազգային բանկի կողմից այս տարի սա արդեն 8-րդ միջամտությունն է: Կենտրոնական բանկը 2020 թվականի արժութային պահեստներից վաճառել է 229 650 000 […]

̰
Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար

18:20 02.07.2020

Շվեյցարիան միացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել հուլիսի 20-ից, հայտնում է «Ալիք մեդիան»: Տեղեկությունն այս մասին տեղադրված է schengenvisainfo.com կայքում: Որոշումը Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հաստատել է նախօրեին: Այս փուլում երկրի իշխանությունները սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար: Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել […]

̰
Վրաստանում բժիշկը մեղադրվում է կարանտինում գտնվող կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության մեջ

18:15 02.07.2020

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պարզել է, որ երիտասարդ կինը սեռական ոտնձգությունների է ենթարկվել կարանտինային բժշկի կողմից: On.ge կայքի հրապարակման համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին «Մառնեուլի» հյուրանոցում: Այնտեղ կարանտինում գտնվող հիվանդներից մեկը պատմել է, որ հերթական շրջայցի` բուժզննման ընթացքում բժշկի կողմից տեղի են ունեցել «տհաճ հպումներ»: ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել էր  գործի քննությունը, […]

̰
Վրաստանի շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձը բարձրանում է

17:14 02.07.2020

«Մի քանի ամիս առաջ մենք ցանկություն արտահայտեցինք բարելավելու մեր բժիշկների վարձատրությունը, իսկ այսօրվանից շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձերը ավելանում են 100 լարիով»,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: «Ճիշտ է, սա այն աշխատավարձը չէ, որին դուք արժանի եք, բայց սա միայն առաջին քայլն է»,- ասել է նա:

̰
Պաշտոնական պատվիրակությունները Վրաստանում երկշաբաթյա պարտադիր կարանտին չեն անցնի

18:35 01.07.2020

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամները, ինչպես նաև Վրաստանի կառավարության և նախագահական պատվիրակությունների անդամները, Վրաստան ժամանելիս կամ պաշտոնական այցից վերադառնալիս երկիր մուտք գործելու պահից մեկուսացման և կարանտինի ենթակա չեն: Համապատասխան փոփոխությունները  կատարվել են Վրաստանի կառավարության «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ: Փոփոխությունների համաձայն՝ արտասահմանյան պատվիրակությունների անդամները պետք է վրացական սահմանային անցակետերում ներկայացնեն […]

̰
Հուլիսի 1-ից սկսած՝ ո՞ր ուղղությամբ կթռչեն ինքնաթիռները Վրաստանից

18:15 01.07.2020

«Վրացական ավիաուղիներ» ազգային ավիափոխադրող ընկերությունը հրապարակել է հուլիսյան թռիչքների ժամանակացույցը: Հիշեցնենք, թռիչքներն ընդհատվել էին կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Վրաստանը երկինքը կբացի հատուկ ավիաուղիների համար հուլիսի 1-ից, չնայած նախապես կանոնավոր չվերթների վերսկսումը հետաձգել էր մինչև օգոստոսի 1-ը: Վարչապետ Գեորգի  Գախարիան ասել է, որ այս որոշումը թելադրված է երկրի քաղաքացիների անհանգստությամբ: Վրաստանից առաջին թռիչքը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ […]

̰
Նիդեռլանդները որոշել է բացել Վրաստանի հետ սահմանը

17:27 01.07.2020

Նիդեռլանդների կառավարությունը հաստատել է Եվրամիության կողմից մշակված երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար կբացի սահմանները: 15 երկրների թվում է հայտնվել նաև Վրաստանը: Ինչպես նշված է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հուլիսի մեկից Նիդեռլանդները կընդունի քաղաքացիների՝ Եվրամիության կողմից նշված բոլոր 15 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից: Ցանկում է նաև Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե փոխադարձաբար սահմանը […]

̰
Մի գրպանից մյուսը. Իվանիշվիլին ինքն իրենից ձիարշավարան է գնել

17:05 01.07.2020

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արձագանքել են «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու` սեփական ընկերությունից ձիարշավարան ձեռք բերելու փաստին: Նրանք խոսել են փողերի լվացման սպառնալիքների մասին` ընդգծելով, որ գործարքը բազմաթիվ հարցեր է առաջացնում: «Իվանիշվիլին փողերը մի գրպանից մյուսը տեղափոխեց: Մենք խոսում ենք մեծ գումարների մասին: Այս գործարքը կասկածելի է: Դա նրա ինչի՞ն էր պետք: Այդ մասին կարելի […]

̰
Սարփիում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով բողոքի ցույց է ընթանում

16:30 01.07.2020

Սարփի քաղաքում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով ընթանում է բողոքի ցույց: Երկու երկրների միջև սահմանի բացում են պահանջում այն քաղաքացիները, որոնք Թուրքիայում զբաղված էին ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ արտասահմանում ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով զբաղված անձանց տրվում է 300 լարի քանակությամբ փոխհատուցում, սակայն ցույցի մասնակիցներն ասում են, որ այդ գումարը բավարար […]

̰
Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար

15:55 01.07.2020

Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ-ի քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի […]

̰
Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ. Վրաստանի ՆԳՆ պարզաբանումը

18:15 30.06.2020

«Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերի օգտատերերի հաղորդագրությունները: Նրա խոսքերով՝ Վրաստան մուտք կարող են գործել միայն այդ երկրի  քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցող այն անձինք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները, եթե նրանց ամուսինը/կինը կամ երեխան Վրաստանի քաղաքացի է: Երկիր ժամանող բոլոր մարդիկ անցնում են երկշաբաթյա կարանտին, […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Վրաստանին` սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ

09:48 30.06.2020

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Տիտուս Կորլաթիանը (Ռումինիա) և Կլոդ Քերնը (Ֆրանսիա) ողջունել են վրացական խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների հաստատումը: «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում  ընտրական համակարգը կլինի ավելի համաչափ, քան նախկինում, ինչը հնարավորություն կտա ստեղծել ավելի բազմակարծ և ներկայացուցչական խորհրդարան: Մենք ողջունում ենք», – ասված է  հայտարարության մեջ: Միաժամանակ կոչ են արել կողմերին աշխատել […]

̰
Սահմանադրական փոփոխությունների ընդունումը Վրաստանում քաղաքական բազմակարծության խթանմանն ուղղված կարևոր պահ է. Ժոզեֆ Բորել

09:37 30.06.2020

«Վրացական խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը կարևոր պահ է` երկրում ավելի մեծ քաղաքական բազմակարծության խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները», -թվիթերյան իր էջում գրել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորրելը: «Շնորհավորում ենք բոլորին: ԵՄ-ն կշարունակի կանգնել Վրաստանի կողքին ընտրությունների նախապատրաստական ​​փուլում», – գրել է Բորելը։ Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ […]

̰
Վրաստանի նախկին վարչապետ Կվիրիկաշվիլին ողջունել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

09:27 30.06.2020

«Ես ողջունում եմ Վրաստանի խորհրդարանի հունիսի 29-ի որոշումը, որի արդյունքը կլինի հաջորդ գումարման խորհրդարանում քաղաքական սպեկտրի ավելի լայն ներկայացվածությունը», – գրել է  Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին սոցցանցերում, փոխանցում է Interpressnews-ը։ Կվիրիկաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ապահովեցին այդ փոփոխությունների ընդունումը, և միջազգային գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար:  

̰
Վրաստանի նախագահը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքը

09:25 30.06.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքը, որը նախատեսում է ընտրական համակարգի փոփոխություն: Նախագահը սահմանադրական փոփոխություններն անվանել է լուրջ քայլ, որը ձեռնարկվել է առաջընթացի, ժողովրդավարության և կայունության ուղղությամբ: «Այս օրենքը նոր քայլ է Վրաստանի ժողովրդավարական ուղու վրա: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր սատարեցին այս փոփոխություններին, […]

̰
Կանենք ամեն ինչ, որպեսզի հենց հնարավորություն ունենանք` զգույշ բացենք սահմանները. Գախարիա 

22:35 29.06.2020

«Տրանսպրտի տեսանկյունից ԵՄ-ի հետ հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Մեր կողմից յուրաքանչյուր քայլ ճշտված է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կապված կանոնավոր ավիաչվերթների վերականգնման հետաձգման հետ: Նրա խոսքերով`թռիչքներն այսօր ԵՄ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ արգելված չեն: «Այսօր չվերթներ կան դեպի Բեռլին, Վիեննա և Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորւթյան դեպքում արագ բացենք սահմանները: Յւրաքանչյուր […]

̰
Շնորհավորում ենք բնակչությանը սահմանադրական փոփոխության կապակցությամբ. Բուրջանաձե

22:13 29.06.2020

Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել ընտրությունների սահմանադրական փոփոխություններին: Այդ կապակցությամբ «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն շնորհավորել է Վրաստանի բնակչությանը սահմանադրական փոփոխության երրորդ ընթերցմամբ ընդունելու համար: «Սա իսկապես կարևոր, պատմական քայլ է մեր երկրի համար», – ասել է  Բուրջանաձեն: Նրա հայտարարությամբ՝ ՍԴ փոփոխությունների ընդունումը բնակչության, ընդդիմության, իշխանության, դեսպանների, միջազգային հանրության աջակցության […]

̰
BACK_TO_TOP