TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանը պետք է շարունակի ուժերը մոբիլիզացնել կորոնավիրուսի դեմ. Թալակվաձե

23:50 13.07.2020

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն այսօրվա նիստում հայտարարել է, որ որպեսզի իրավիճակը երկրում մնա անվտանգ, հետագայում նույնպես անհրաժեշտ կլինի հատուկ ուշադրություն և մոբիլիզացիա: Այժմ երկրում իրավիճակը կայուն է: «Դժբախտաբար, համաշխարհային մասշտաբով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի բարելավվում, աճում է վարակակիրների թիվը: Կառավարության կողմից վրացական խորհրդարանի օրենսդրական աջակցությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և համակարգային արձագանքի շնորհիվ այս […]

̰
Վրաստանի նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ

23:42 13.07.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-13-ը  տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: «Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, կարևորագույն նշանակություն ունի միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը: Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների` Ադրբեջանի և […]

̰
100 օր հետո Վրաստանը կա՛մ  կգոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստան չի լինի. Սաակաշվիլի

23:35 13.07.2020

Վրաստանի նախկին նախագահ,  Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց երկխոսել է երիտասարդության հետ և հայտարարել, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Վրաստանի համար. «100 օրվա ընթացքում Վրաստանը կա՛մ գոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստանը չի լինի», – ասել է նա: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ  չնայած լավ դիրքեր ունի Ուկրաինայում՝ […]

̰
Գնացեք ընտրության և հնարավորություն ստացեք շահելու Tesla մակնիշի մեքենա. «Գիրչի» կուսակցություն

21:09 13.07.2020

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը խաղարկելու է «Tesla» ավտոմեքենա ՝ խրախուսելու Վրաստանի քաղաքացիներին` աշնանը մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Ընդ որում, ամենևին պարտադիր չէ քվեարկել կոնկրետ որևէ կուսակցության օգտին: Քաղաքական պլատֆորմի անդամների հայտարարությամբ` ակցիայի հիմնական նպատակն է` ապահովել Վրաստանի քաղաքացիների առավելագույն մասնակցությունը ընտրություններին: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Գիրչի» կուսակցության կայքում, մասնակցել ընտրություններին, քվեարկել ցանկացած կուսակցության […]

̰
Վրաստանը թույլատրել է բաց երկնքի տակ անցկացնել մշակութային միջոցառումներ

17:30 13.07.2020

Այսօրվանից Վրաստանում մշակութային միջոցառումները կանցկացվեն բաց երկնքի տակ: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ երբ ներքին տուրիզմը գնալով դառնա ավելի արդիական, մշակութային միջոցառումների բացօթյա անցկացումը բաց երկնքի տակ կարևոր նշանակություն կունենա: «Վրաստանի կառավարության կայացրած մեկ այլ որոշման համաձայն՝ հուլիսի 13-ից հանվում է բաց երկնքի տակ մշակութային միջոցառումների անցկացման  արգելքը: Կարծում եմ, հատկապես […]

̰
Վրաստանը ԵՄ-ից կստանա 183 միլիոն եվրո՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս

23:29 11.07.2020

«Վրաստանը շարունակում է հակակոռուպցիոն բարեփոխումները, քանի որ երկիրը կոռուպցիայի բարձր մակարդակ ունի…Երկիրը փորձում է հաղթահարել այդ մարտահրավերը», – այս մասին ասված է արտագաղթի հետ կապված Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի զեկույցում: Միևնույն ժամանակ, զեկույցում ասվում է, որ վրացական իշխանությունները Եվրամիության հետ միասին փորձում են կասեցնել իրենց քաղաքացիների ապօրինի տեղաշարժը և Շենգենյան գոտու երկրներում մնալու նրանց փորձերը: […]

̰
Հասկի շունը փրկել է երեխային Վրաստանի ամենաթունավոր օձից

22:38 11.07.2020

Հասկի ցեղատեսակի շունը Վրաստանում ամենաթունավոր օձի`գյուրզայի խայթոցից փրկել է 5 տարեկան երեխայի, բայց նա ինքն էլ լուրջ վնասվել է: Միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Տաբահմելա ավանում (Քվեմո Քարթլիի շրջան): Շան հերոսության մասին տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիտորինգի գործակալության ղեկավար Վախթանգ Լոմջարիան: «Պատկերացրեք Տաբահմելայի մի բակ, որտեղ ծնողները մտածում են, թե իրենց հնգամյա երեխան […]

̰
Վրաստանում կկառուցեն պլաստմասսայի մշակման գործարան

23:15 10.07.2020

«Գլոբալ վերամշակման միջազգային ընկերության» ներկայացուցիչները ժամանել են Վրաստան և էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են պլաստիկ իրերի գործարանի կառուցման նախագիծը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնաավան: «Նախագիծը պատրաստվում էր արտակարգ դրությանը զուգահեռ. շուտով շինարարությունը կսկսվի: Կներդրվի 50 միլիոն լարի, իսկ տեղի 400 բնակիչ կտեղավորվի աշխատանքի», – ասել է նա` […]

̰
Ընդդիմությունը միջազգային գործընկերներին ներգրավում է երկրի ներքին քաղաքական գործընթացներին. Գախարիա

22:33 10.07.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդդիմությանը մեղադրել է միջազգային գործընկերներին երկրի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավելու համար: Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի Արտաքին գործառնությունների մասին օրինագծի ընդունումը: Փաստաթղթով նախատեսվում է սառեցնել Վրաստանի ֆինանսական աջակցության 15% -ը: «Իհարկե, այս ամենի մեջ հաճելի ոչինչ չկա: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ փաստաթղթում թվարկված կետերով երկիրն ամեն […]

̰
Չի բացառվում, որ Բիձինա Իվանիշվիլիի ազգանունը լինի 2020 թվականի ընտրացուցակում. Գախարիա

21:39 10.07.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում, որ Բիձինա Իվանիշվիլիի ազգանունը լինի 2020 թվականի ընտրացուցակում: Հարցին, թե հնարավո՞ր է Բիձինա Իվանիշվիլիին տեսնել ընտրական ցուցակում, կառավարության ղեկավարն ասել է. «Իհարկե, Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն ու նախագահն է: Իհարկե…»: Վրաստանի խորհրդարանի ՝ 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերին:  

̰
Սաակաշվիլիի պատճառով Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

19:30 10.07.2020

Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունները պարզաբանելու նպատակով, հայտնում է RT-ն: «Վրացական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները և մտահոգություն հայտնել Ուկրաինայի պաշտոնատար անձի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների առնչությամբ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության […]

̰
Համաճարակի պայմաններում նախընտրական քարոզչության համար Վրաստանը ցուցումներ կմշակի

11:37 10.07.2020

Վրաստանում համաճարակի պայմաններում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է կուսակցությունների գրանցումը: Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի  սեպտեմբերին: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCHC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ փորձագետներն աշխատում են նախընտրական քարոզչության շրջանում ընդհանուր ցուցումների վրա: «Կլինեն ընդհանուր ցուցումներ նախընտրական քարոզչության ընթացքում տարածություն պահպանելու, անձնական և հանրային հիգիենայի վերաբերյալ: Ամենակարևորն ընտրարշավը […]

̰
Վրաստանում բնությանը վնաս հասցնելու համար պատիժը կխստացվի

09:55 10.07.2020

Վրաստանում բնությանը վնաս հասցնելու համար պատիժը խստացվում է։ Բնությանը վնաս պատճառած քաղաքացին իր հաշվին կվերացնի հետևանքները։ Կառավարությունը հաստատել է «Բնապահպանական պատասխանատվության մասին» օրինագիծը ՝ նպատակ ունենալով կանխարգելել և նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Ըստ նախագծի, Վրաստանում գոյություն ունեցող բոլոր ձեռնարկությունները պարտավոր կլինեն կրճատել և վերացնել շրջակա միջավայրին էական վնաս պատճառելը: Գործող օրենսդրությունն ամբողջությամբ կառուցված է […]

̰
Ինչո՞ւ կարանտինը պարտադիր կլինի արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիների, բայց ոչ զբոսաշրջիկների համար

19:45 09.07.2020

Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին բացատրել է, թե ինչու կարանտինը պարտադիր կլինի արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացիների, բայց ոչ օտարերկրյա այցելուների համար: Նրա խոսքերով՝ զբոսաշրջիկներն ավելի քիչ սպառնալիք են ներկայացնում կորոնավիրուսի տարածման առումով, քանի որ նրանց շփման շրջանակը շատ ավելի նեղ է, քան տեղացիներինը: «Ակնհայտ է, որ օտարերկրացիները շատ ավելի քիչ շփումներ ունեն Վրաստանում, մինչդեռ Վրաստանի […]

̰
Վրաստանի տրանսպորտում կթույլատրվի օդորակիչներ միացնել

18:32 09.07.2020

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային  առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրամ Գամկրելիձեն ասել է, որ բաց պատուհանների պայմաններում որոշ օդորակիչների գործածման թույլտվությունը կտարածվի նաև հանրային տրանսպորտի վրա: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ավելի վաղ մասնագետներն ասում էին, որ գրասենյակներում, բանկերում, խանութներում հանրային տրանսպորտում ու փակ այլ տարածքներում կենցաղային օդորակիչների օգտագործումը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր […]

̰
Վրաստանը կավելացնի կորոնավիրուսի թեստավորման լաբորատորիաների քանակը

17:00 09.07.2020

Մինչև հուլիսի վերջ Վրաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով  կգործի 24 լաբորատորիա, որոնք հնարավորություն կունենան ամեն օր 3000 թեստ ստուգել: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Երբ  հունվարի վերջին երկրում սկսեցինք անցկացնել PCR թեստերը, փորձարկումն իրականացվում էր միայն մեկ լաբորատորիայում, ապա դրան միացան նաև Բաթումի, Քութայիսի և Կենտրոնական ինֆեկցիոն […]

̰
Դեղձ գնելու համար Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

15:58 09.07.2020

Կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ, որը Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղում էր: Վերջինս այստեղ էր դեղձ գնելու համար: Ինչպես հայտնում են Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից, Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: […]

̰
Վրաստանը սահմանը բացել է եվրոպական հինգ երկրների համար

23:35 08.07.2020

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները՝ առանց պայմանների: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին: 5 հաջողակ երկրների շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Եվրամիությունն արդեն հուլիսի 1-ից բացել է սահմանները Վրաստանի համար. երկիրը հայտնվել է 15 ամենաանվտանգ երկրների շարքում, որոնց քաղաքացիները հնարավորություն […]

̰
Վրաստանի կառավարությունում բացատրել են ցամաքային սահմաններում տիրող իրավիճակը 

23:20 08.07.2020

Վրաստանի ցամաքային սահմաններում ներկայումս գործող կանոնները կպահպանվեն: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է կառավարության խոսնակ Իրակլի Չիկովանին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին` մարտ ամսին Վրաստանը փակել է իր սահմանները օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, ինչպես նաև դադարեցրել է կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով: Այսօր հարևան երկրների հետ սահմանները մնում են փակ, սակայն Վրաստանի քաղաքացիները կարող […]

̰
«Կանաչ ցուցակում» չգտնվող ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան 14 օր կարանտինում գտնվելուց հետո

22:54 08.07.2020

Այսօր կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտնել է, թե ինչպես է իրականացվելու այն երկրների քաղաքացիների մուտքը երկիր, որոնք չեն ընդգրկվել այսպես կոչված «Կանաչ ցուցակում» կամ որոնց համար տարբեր սահմանափակումներ են սահմանվել. նրանք կկարողանան մուտք գործել՝ ենթարկվելով Վրաստանի կողմից սահմանված 14 -օրյա կարանտինին: «Այն երկրների համար, որոնք չեն բացել  սահմանը Վրաստանի համար, ներկայիս […]

̰
Եթե սահմանի բացումից հետո հակահամաճարակային իրավիճակը Վրաստանում վատթարանա, որոշումը կվերանայվի. Տիկարաձե

19:30 08.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ եթե 5 երկրների հետ սահմանի բացումից հետո հակահամաճարակային իրավիճակը երկրում վատթարանա, այսօր կայացրած որոշումը կվերանայվի: «Յուրաքանչյուր շաբաթ մենք կհետևենք իրավիճակին, նրան, թե ինչ արդյունքներ կստանանք և կրկին կքննարկենք ԵՄ երկրների հետ, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը: Ելնելով դրանից՝ փոփոխություններ  կկատարվեն որոշման մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

̰
ԵՄ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր կանցնեն 14-օրյա կարանտին

18:10 08.07.2020

ԵՄ-ից վերադառնալուց հետո Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն անցնել պարտադիր 14-օրյա կարանտին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին: «Վրաստանի քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա կարանտին ԵՄ այցելությունից հետո տուն վերադառնալուց հետո: Կարևոր է, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն նաև ԵՄ անդամ երկրների մոտեցումները սահմանների բացման վերաբերյալ»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Վրաստանը բացում է […]

̰
Հուլիսին Վրաստանը կեռապատկի կորոնավիրուսի թեստավորումները. Համաշխարհային բանկ

20:12 07.07.2020

Վրացական կառավարությունը ձեռք է բերել 250 հազար PCR թեստ և 147 հազար հակամարմինների և հակագենների «արագ» թեստեր Համաշխարհային բանկի կողմից հատկացված 80 մլն դոլարի չափով COVID-19- ի արձագանքման ծրագրի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի կայքը: Մայիսի 1-ին Համաշխարհային բանկը 80 միլիոն դոլար ֆինանսական օգնության փաթեթ է հատկացրել Վրաստանի իշխանություններին՝ օգնելու մեղմացնելու և վերացնելու […]

̰
Վրաստան ժամանող միջազգային դիտորդների համար հատուկ ընթացակարգ կմշակվի

17:44 07.07.2020

Համաճարակի պայմաններում հոկտեմբերին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով միջազգային դիտորդները հնարավորություն կունենան Վրաստան այցելել, հետևել ընտրությունների ընթացքին: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն գրանցում է ընտրական սուբյեկտներին: «Կանցկացվի կորոնավիրուսի թեստավորում, այլ […]

̰
ԱՄՆ-ն հնարավոր է՝ 15 տոկոսով կրճատի Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը

17:23 07.07.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021 թվականին Վրաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը հնարավոր է կրճատի 15 տոկոսով, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին նշված է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովում գրանցված օրինագծում: Փաստաթղթում խոսվում է Վրաստանին $132 025 000 հատկացնելու մասին, միաժամանակ, նույն փաստաթղթի երկրորդ կետով սահմանված են ֆինանսավորման 15%-ի չափով […]

̰
Սվանեթիայում բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներում ուղղաթիռներ են ներգրավվել

16:49 07.07.2020

Վրաստանի Սվանեթիայի շրջանի Մեստիայի քաղաքապետարանի Խաիշի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դժվար տեղանքի պատճառով արդեն 3-րդ օրն է՝ հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը: Առավոտյան լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվել տեղում՝ թե հատուկ տեխնիկա, թե աշխատուժ: Սվանեթիայում աշխատում են 110 հրշեջ-փրկարար և 7 միավոր հրշեջ-փրկարարական սարքավորումներ: Ձևավորվել է աշխատանքային շտաբ, որն անձամբ ղեկավարում են […]

̰
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Տիկարաձե

15:42 07.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին: Ինչպես նշել է նախարարը, այդ օգնությունը կախված է հայկական կողմից և այն կարիքներից, որոնք իրենք կնշեն: «Վրացական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարևան երկրին»,- ասել է Տիկարաձեն:  

̰
Չիկովանի. Վրաստանն աշխատում է բոլոր երկրների հետ` գործողությունների կոնկրետ ծրագիր մշակելու համար

20:32 06.07.2020

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին այսօրվա ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել Եվրամիության անդամ երկրներին Եվրախորհրդի առաջարկություններին, ըստ որի՝ 15 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, ընդգրկվել են անվտանգ երկրների ցանկում: Նրա խոսքով՝ այս փաստն ընդգծում է, որ ինչպես կառավարությունն, այնպես էլ Վրաստանի քաղաքացիները կարողացան նշանակալի արդյունքների հասնել COVID-19- ի դեմ պայքարի առումով, ինչի շնորհիվ ձեռք բերվեց միջազգային ճանաչում: […]

̰
Ձեր կրթությունը Վրաստանի առաջընթացի բանալին է. Գախարիան դիմորդներին հաջողություն է մաղթել

19:00 06.07.2020

Վրաստանում համավարակի ֆոնին մեկնարկել են միասնական ազգային քննությունները, որոնք կտևեն հուլիսի 6-25-ը: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել վրացերեն լեզվից և գրականություն առարկայից: Ընդհանուր առմամբ երկրում բացվել է 24 քննական կենտրոն: Մասնակցությունը կազմել է 93%: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր մեկնարկած միասնական քննությունների մասնակից դիմորդներին մաղթել է հաջողություն: «Սա ձեր կյանքի ամենակարևոր և նոր փուլերից մեկն […]

̰
Վրաստանի շրջաններից մեկի զուգարանում հայտնված նորածնի մայրը կհարցաքննվի դիտավորյալ սպանության կասկածանքով

00:00 05.07.2020

Վրաստանի Կասպիի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է մահացած նորածին: Անցկացվում է դիակի փորձաքննություն: Ըստ առկա տեղեկությունների՝ մինչև 30 տարեկան կինը ծննդաբերել է տանը, իսկ հետո երեխային նետել զուգարան: Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է մոր կողմից նորածին երեխայի դիտավորյալ սպանություն: Ծննդաբերելուց հետ երիտասարդ կնոջը տեղափոխել էին Կասպի քաղաքի «Մեդալֆա» […]

̰
BACK_TO_TOP