17:27 05.08.2020
Վրաստանի Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլիի հայտարարության համաձայն՝ Մյունխենից և Փարիզից ինքնաթիռներով ժամանած զբոսաշրջիկները կարանտինային շրջան չեն անցել: Այս մասին հայտնում է interpressnews.ge կայքը: Նա նաև նշել է, որ նույն չվերթներով ժամանել են երկքաղաքացիություն ունեցող Վրաստանի քաղաքացիներ, որոնք նույնպես չեն անցել կարանտին: «Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները՝ միջազգային ավիաընկերությունները, վերադառնում են մեր երկրի ավիացիոն […]
14:50 05.08.2020
«Երեխաները սովորականի պես վարակվում են կորոնավիրուսով: Նրանք վարակը համեմատաբար հեշտ են հաղթահարում, բայց վարակի սուպերտարածողներ են»,- «Ռուսթավի 2» ՀԸ-ի եթերից հայտարարել է մանկաբույժ Թեմուր Միքելաձեն: «Բոլորն էլ կապ ունեն գյուղի հետ, այնպես որ ծնողները կարող են իրենց երեխաներին տանել ցանկացած գյուղ: Ճիշտ սննդի և առողջ ապրելակերպի դեպքում տարվա ցանկացած եղանակին կկարողանանք խուսափել, կանխել երեխաների հաճախակի […]
15:15 04.08.2020
Դատարանը միջնորդություն է ներկայացրել քաղաքային դատարան՝ հետաքննության ընթացքում կալանքի տակ թողնել 22-ամյա Լևան Թոփաձեի կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվող Բեսարիոն (Բուսա) Ժվանիային: Լևան Թոփաձեի դիտավորյալ սպանության փորձի գործով Բուսա Ժվանիային խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր: Հետաքննությամբ պարզել է, որ օգոստոսի 2-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, Ժվանիան ներխուժել է տուժած Լ. Թ-ի բնակարան […]
10:33 04.08.2020
Խոշոր չափերի խարդախության փորձի դեպքի առթիվ Քոբուլեթ քաղաքում իրավապահները ձերբակալել են մի խումբ խարդախների։ Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները խոստացել են օգնել Աջարիայում հյուրանոցի կառուցմամբ շահագրգիռ ներդրողին ձեռք բերել 11,235 քմ հողատարածք և 350 հազար դոլարի դիմաց ստանալ համապատասխան շինթույլտվություն: «Հանցավոր խմբի անդամները ներդրողին հավաստիացրել են, որ 100 000 ԱՄՆ դոլարը նախատեսված է Աջարիայի ֆինանսների […]
10:21 04.08.2020
Ադրբեջանի իշխանությունները մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել են կարանտինային ռեժիմը երկրի 13 քաղաքներում և շրջաններում, այդ թվում՝ Բաքվում: Ekhokavkaza.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նախարարների կաբինետին կից ստեղծված օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ օգոստոսի 5-ից կդադարեցվի SMS-ներով և ծառայողական անցաթղթերով տնից դուրս գալու ռեժիմը: Բացի այդ, լողափերը հանրության համար հասանելի կլինեն […]
10:10 04.08.2020
Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է թմրանյութերի վաճառքի լայնածավալ սխեմա. ձերբակալվել են թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցախմբի անդամներ, ովքեր 2020-ին թմրամիջոցների վաճառքից ստացել են մինչև 2 միլիոն լարի (մոտ 600 հազար դոլար) եկամուտ: Այսդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳՆ Կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Ճելիձեն: Թմրանյութերի վաճառքվ զբաղվող խմբի 4 անդամներին իրավապահները ձերբակալել են Թբիլիսիի մերձակայքում: Նրանց սպառնում […]
00:03 03.08.2020
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրն IPN- ին հայտնել է, որ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին` Բեսարիոնը, ձերբակալվել է այն բանի համար, որ դանակահարել է խորհրդարանի նախկին պատգամավոր Գոգի Թոփաձեի թոռանը։ Միջադեպը տեղի է ունեցել գործարար Գոգի Թոփաձեի առանձնատանը՝ լուսադեմին: Ըստ տարածված տեղեկության՝ Ժվանիայի որդին առավոտյան՝ ժամը հինգի սահմաններում, զանգել է խնջույքի մասնակիցներին և տեղեկանալով, […]
17:21 02.08.2020
Հունիսին Վրաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7,7% -ով նվազել է: Սրանք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության`«Սաքստատ»-ի նախնական տվյալներն են: Առաջին կիսամյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ն ընկել էր 5,6% -ով: Մինչդեռ, 2020 թվականի երկրորդ եռամսյակում վրացական տնտեսությունը տարեկան կտրվածքով փլուզվեց 12,6%-ով, սա Վրաստանի ՀՆԱ-ի ռեկորդային եռամսյակային անկում է վերջին տասնամյակում: «Սաքստատ»-ի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն այդ […]
16:01 02.08.2020
Վերջին օրերին Թբիլիսիի Սամգորի շրջանի երկու բազմաբնակարան շենքում կանխվել է գազի պայթյուն: Այս մասին հաղորդել է Թբիլիսիի էներգետիկ գազի բաշխիչ ընկերությունը: Մի դեպքում ընկերության թեժ գծին հաղորդագրություն է ստացվել Աբբաշվիլի փողոցի տներից մեկի մուտքի մոտ գազի հոտի մասին: Դեպքի վայր ժամանած «Թբիլիսիի էներգետիկայի» աշխատակիցները արձանագրել են գազի կուտակում փակ բնակարանում, որի սեփականատերը գտնվում էր քաղաքից […]
22:08 31.07.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է Վրաստանի նախագահի դրոշը: Այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի կայքում: Նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության կառավարության ստանդարտը հիմք է հանդիսանում Վրաստանի նախագահի դրոշի հաստատված ձևավորումը պատկերելու և նկարագրելու համար: Հաստատված տարբերակը Վրաստանի խորհրդարանի ենթակայության տակ գտնվող Հերալդերի պետական խորհրդի ստեղծած դրոշի երեք նախագծերից մեկն է, […]
21:20 31.07.2020
«Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի»,- Վրաստանի Առաջին ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ պատասխանելով պատվաստանյութերի նկատմամբ հանրության շրջաններում եղած անվստահության մասին հաղորդավարի հարցին: «Մենք կսպասենք որոշակի ժամանակահատված, երբ պատվաստանյութի հուսալիությունը բազմիցս կստուգվի, և միայն դրանից հետո մենք դա կառաջարկենք մեր բնակչությանը: Մենք որոշում կկայացնենք, երբ այն […]
19:30 27.07.2020
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից «2021 ֆինանսական տարում ԱՄՆ արտաքին քաղաքական գործառնությունների յուրացումներն ու հարակից ծրագրերի հաստատման մասին» (FY2021 SFOP): Սույն օրենքով նախատեսված ֆինանսավորումից չի կարող օգտվել այն երկիրը, որը ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի անկախությունը կամ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ […]
17:35 27.07.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է՝ Լիլոյի շուկայում թեստավորվել է 1415 առևտրական, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 5 մարդ: Գամկրելիձեի խոսքերով՝ շուկաների տարածքները ռիսկային են վիրուսի տարածման տեսանկյունից, հետևաբար՝ բոլոր շուկաներում նախատեսվում է իրականացնել PCR թեստավորում: «Այս երկու կետերը՝ շուկաները և Գարդաբանիի քաղաքապետարանը, առավելագույն ուշադրություն են պահանջում երկրում: Շուկաներն […]
14:28 27.07.2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի արտաքին գործառնությունների ֆինանսավորման մասին օրինագծին: Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը Վրաստանին կօգնի առնվազն 132 մլն դոլարով, որոշակի պայմաններով: ԱՄՆ-ն իրավասու է Վրաստանի համար հատկացված գումարի 15%-ը սառեցնել, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարը չի գնահատել, թե որքանով է արդյունավետ քայլեր ձեռնարկում վրացական կառավարությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ […]
11:26 27.07.2020
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը: Թբիլիսիի դիրքորոշումն անշրջելի է. Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին: Նա այսպես է մեկնաբանել տարածված լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան: Չիկովանիի խոսքով ՝ սա ևս մեկ կեղծ տեղեկություն է տեղի կուսակցական ԶԼՄ-ների կողմից, որն օգտագործվում […]
18:00 22.07.2020
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսուհետ կարելի է բացօթյա անցկացնել տարբեր սոցիալական միջոցառումներ՝ պայմանով, որ քաղաքացիները պետք է հետևեն խորհրդատվություններին: «Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այս կարգավորումների թուլացման համար: Բայց այս դեպքում ևս պետք է չափավոր լինել: Տոնական միջոցառումներ և համերգներ կարող են անցկացվել բաց երկնքի տակ: […]
13:00 22.07.2020
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հայտարարությամբ` Ռուսաստանը պետք է կատարի 2008-ի հրադադարի համաձայնագիրը: Դեսպանն այդ մասին հայտարարել է` պատասխանելով «սահող» բռնազավթման և Վրաստանի քաղաքացիների առևանգման մասին լրագրողի հարցին: Դեգնանը նշել է, որ նման հարցեր պետք է քննարկվեն այնպիսի հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են Ժնևյան բանակցությունները և Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) հանդիպումները: «Դա շատ կարևոր […]
19:17 21.07.2020
Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում պարտադիր կերպով կսահմանվի ջերմասքրինինգ (Termoscreening): Կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ունեցող բոլոր քաղաքացիները կթեստավորվեն, ինչպես նաև կուսումնասիրվի նրանց շփման շրջանակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքերով՝ տնտեսական գործունեության այդ տեսակներում միջոցառումների խստացման մասին որոշումը կայացրել է Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող խորհուրդը: […]
18:45 21.07.2020
Վրաստանը ընդլայնում է բնակչության՝ կորոնավիրուսով թեստավորման մասշտաբները, և մեկ միլիոն բնակչության համար թեստերի քանակով մոտենում է համաշխարհային միջին ցուցանիշին: Այս մասին այսօր ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում իրականացվել է 182 հազար PCR թեստ, ինչը կազմում է 59 հազար թեստ՝ 1 […]
17:15 21.07.2020
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակչությանը չթուլացնել զգոնությունը և չստեղծել պատրանք, որ երկիրը հաղթել է COVID-19-ը: Ըստ նրա՝ վիրուսի դեմ տարած հաղթանակը դեռ հեռու է: «Վերջին օրերի ընթացքում մենք ունենք օրական 10-11 նոր դեպք: Ընդհանրապես, վերջին մեկ շաբաթում երկրում ունեցանք 63 նոր դեպք և 46 ապաքինված, […]
16:29 21.07.2020
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը Վրաստանին վարկ է հատկացրել 45 միլիոն եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գումարը կծախսվի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: Ներդրումային բանկի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկու խոսքերով՝ վարկը Վրաստանի կառավարությանը կտրամադրի հրատապ ֆինանսական և բյուջետային աջակցություն կորոնավիրուսին արդյունավետ արձագանքելու համար:
22:50 20.07.2020
Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Սերբիայից Վրաստանի տարանցմամբ ՀՀ ականանետներ տեղափոխելու մասին լուրերը: «Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: Ցավալի է, որ ադրբեջանական պարբերականը ոչ օբյեկտիվ է նկարագրում փաստերը՝ մոլորության մեջ գցելով հանրությանը ու փորձելով սևացնել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: […]
22:00 19.07.2020
Վրաստանի Գուրիայի շրջանում ավարտվել է «Արևելք-Արևմուտք» միջազգային մայրուղու Ջապանա-Լանչխուտիի 14 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, հայտնում է sputnik-georgia-ն: Այն «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհի՝ E-60-ի մասն է, որը եվրոպական տրանզիտային երկրորդ միջանցքն է մեծությամբ: Այս ճանապարհը սկսվում է Բրեստից (Ֆրանսիա) և ավարտվում Իրկեշտամում (Ղրղզստան): Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին […]
23:36 18.07.2020
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) Վրաստանին փաստաթղթեր ստուգելու ժամանակակից սարքավորումներ է նվիրել: Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից: Սարքավորումները փոխանցել են ոստիկանության պարեկապահակային վարչությանը: Դրանց օգնությամբ սամանապահները կկարողանան ավելի մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը և որոշել դրանց իսկությունը: ՄՄԿ-ն սարքավորումներ է ձեռք բերել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն սահմանների կառավարմանն ու միգրացիայի կարգավորմանը» ծրագրի շրջանակներում (SBMMG): ՆԳՆ-ն […]
10:09 18.07.2020
РБК-ն, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, գրել է, որ աուդիտին կմասնակցեն Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերը, Կենտրոնական ենթակայության առանձին կազմավորումները, Օդադեսանտային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի հետևակները։ Կանցկացվի 56 մարտավարական վարժանք: Գործընթացում կներգրավվի 35 զորակայան և մարզադաշտ, Սև և Կասպից ծովերի 17 զորակայան: «Ընդհանուր առմամբ, անակնկալ ստուգման գործընթացում ներգրավված է 149 755 […]
23:44 17.07.2020
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը Սահմանադրական դատարանի միջոցով մտադիր է հասանելիություն ստանալ Զվիադ Գամսախուրդիայի մահվան կապակցությամբ հետաքննության նյութերին: Հետաքննություն, որը շարունակվում է գրեթե երեք տասնամյակ: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ընտանիքի փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին: «Սույն թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարանը քննարկեց «Կոնստանտին Գամսախուրդիան ընդդեմ Վրաստանի խորհրդարանի» հայցադիմումը` կապված Վրաստանի առաջին նախագահ […]
23:16 17.07.2020
Վրաստանում 10 ամսական երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Խոսքը Թելավիի շրջանի Քարաջալա գյուղի 10 ամսական երեխայի մասին է, որն այժմ գտնվում է Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի բժիշկների վերահսկղության ներքո: Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշերի պատճառով Թելավիի մանկական կլինիկայի բժիշկները որոշել էին թեստավորել երեխային: Թեստը դրական պատասխան էր տվել: Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանի համաճարակաբանները անհաջող […]
19:30 16.07.2020
Վրաստանի կառավարության որոշմամբ` Վրաստանի նախկին և գործող զինվորականներին որպես սեփականություն կհատկացվեն բնակարաններ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ խոսքը մի քանի հազար բնակարանի մասին է: «Պաշտպանության նախարարությունը որոշել է իր գերատեսչական բնակարանները որպես սեփականություն փոխանցել ՊՆ-ում ծառայող ինչպես ներկա, այնպես էլ նախկին զինծառայողներին: Իհարկե, դա պետք է արվեր […]
18:00 15.07.2020
«Նրանցից ոչ ոք քաղբանտարկյալ չէ». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսպես է պատասխանել քաղբանտարկյալների վերաբերյալ լրագրողների հարցին: Վրաստանի նախագահի գնահատմամբ`«նրանք բոլորը հանցագործներ են»: «Ես բազմիցս ասել եմ և բազմիցս կկրկնեմ` նրանցից ոչ ոք քաղբանտարկյալ չէ: Նրանք հանցագործներ են և շատ դաժան հանցագործներ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
16:30 15.07.2020
«Այս աշնանը ես Վրաստանում պատրաստվում եմ վճռական հարձակման: Մենք վերջ կտանք մեր հայրենիքի նվաստացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանը Ռուսաստանի դրածոների, օլիգարխ Իվանիշվիլիի կողմից: Կվերադարձնենք Վրաստանի պետականությունը զարգացման արագ ուղու վրա, նույնիսկ եթե ես անձամբ դրա համար ստիպված կլինեմ վճարել ամենաբարձր գինը»,- այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա՝ ինքը […]