23:59 04.09.2020
«Անշուշտ, մենք չենք ամաչի անուներ նշել՝ որտեղից և ով է իրականացրել այդ անօրինական գործողությունները: Ամեն ինչ կկոչվի իր իրական անունով»,- լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳՆ Դավիթ Զալկալիանին` կապված «Լուգարի» լաբորատորիայի տվյալների շտեմարանի վրա կիբերհարձակման հետ: Նրա խոսքերով ՝ իշխանությունները, միջազգային գործընկերների հետ միասին, կանեն ամեն ինչ այս անօրինական գործողությունների հեղինակներին հայտնաբերելու և միջազգային հանրության կողմից […]
19:45 04.09.2020
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Կոստավա փողոցում, Ֆիլհարմոնիայի հարևանությամբ տեղակայված «Դեժավյու» սրճարանում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Սրճարանի տարածքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Նախնական տվյալներով՝ վերանորոգվող հատվածում պայթել է թթվածնի բալոնը: Կոստավա փողոցում երթևեկությունը փակվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունները իրականացնում էին համապատասխան գործղություններ: […]
13:40 04.09.2020
Հայաստանի մինչև երեսուն քաղաքացի՝ ներառյալ կանայք և երեխաներ, արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են վրաց-ռուսական սահմանային Վերին Լարսի անցակետում` պահանջելով թույլ տալ իրենց Վրաստանի տարանցմամբ հասնել տուն: Sputnik-georgia-ին տված հարցազրույցում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել էին, որ Կազբեգի-Վերին Լարս անցակետը գործում է սովորականի պես, սակայն հրաժարվել էին մեկնաբանել Հայաստանի քաղաքացիների հետ կապված […]
12:27 04.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը ներառվել է «Խաղաղարար» կայքի տվյալների շտեմարանում: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծրագրի կայքում: «Ահաբեկիչների և ռուս զավթիչների հանցակից», -նշված է կայքում տեղադրված նրա պրոֆիլի նկարագրության մեջ: Լուկաշենկոն մեղադրվում է «Վագներ» մասնավոր ընկերության (PMC) ձերբակալված մարտիկների Ուկրաինա արտահանձնումը մերժելու մեջ: Բացի այդ, Լուկաշենկոյին «Խաղաղարար» տվյալների շտեմարանում ներառելու պատճառ է նշվում Լեհաստանի […]
09:37 04.09.2020
Վրաստանն իր քաղաքացիների համար խստացրել է ԵՄ մուտքի կանոնները: Նման կոշտ միջոցներ ձեռնարկելու պատճառը Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թվի ավելացումն է: Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսլանդիան մտահոգություն էին հայտնել այս կապակցությամբ և կոչ արել Վրաստանի իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 2-ին կայացած նիստում խստացրել է Շենգենյան գոտու երկրներ իր քաղաքացիների մեկնելու կանոնները: […]
23:20 03.09.2020
Կիբերանվտանգության փորձագետ Անդրո Գոցիրիձեի կարծիքով, Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռագիրը կարելի է գտնել Վրաստանի առողջապահության նախարարության համակարգչային համակարգի վրա կիբերհարձակման մեջ։ Փորձագետի կարծիքով՝ այս գործողություններով Ռուսաստանը ցանկանում էր տեղեկատվություն տարածել այն մասին, որ իբր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված «Նովիչոկ» թունավոր նյութը արտադրվել է Վրաստանում և, մասնավորապես, Լուգարի լաբորատորիայում: «Հարցը վերաբերում է Գերմանիայի […]
21:19 03.09.2020
Վրասատնի ՆԳՆ հաղորդմամբ` սեպտեմբերի 1-ին Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության պահպանման հետազոտական կենտրոնն օտարերկրյա հետախուզական գործակալության կողմից ենթարկվել է կիբերհարձակման: Գողացել են կարևոր փաստաթղթեր: Ըստ ՆԳՆ-ի՝ ապօրինի ձեռք բերված փաստաթղթերը հրապարակվել են «արտասահմանյան կայքերից մեկում»: Տվյալները բժշկական բնույթի են և պարունակում են կարևորագույն տեղեկություններ համաճարակի կառավարման մասին: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ արտասահմանյան կայքերից մեկում հրապարակված փաստաթղթերը կեղծված […]
20:20 03.09.2020
Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը կմասնակցի Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքների 2020 թ. խորհրդարանական ընտրություններին: Նա գրանցվել է որպես անկախ պատգամավորության թեկնածու և նախատեսում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ որոշումը նա կայացրել էր այն բանից հետո, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում մորպես մեծամասնական պատգամավորի թեկնածու առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» […]
09:55 03.09.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն կոչ է արել երկրի քաղաքացիներին Բաթումից վերադառնալուն պես մեկուսանալ և առաջին իսկ ախտանշանների դեպքում զանգահարել թեժ գիծ։ Ըստ նրա՝ դա շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը ստիպված չլինի դիմել ավելի խիստ միջոցների և վերականգնել կարանտինի ռեժիմը: «Ես ուզում եմ մեր բնակչությանը խնդրել պահպանել սոցիալական հեռավորությունը, նույն պատասխանատվությամբ կրել դիմակներ, ինչպես ամբողջ […]
09:38 03.09.2020
Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ`Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար: «Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից կատարված հերթական հանցավոր արարքը: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի Կրեմլի՝ ընդդիմադիր քաղաքական գործչի կյանքը կործանելու փորձին: Միայն քաղաքակիրթ աշխարհի կայուն դիրքորոշումը, ներառյալ պատժամիջոցները, կստիպեն Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հանցագործություններն ինչպես առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ պետությունների […]
09:28 03.09.2020
Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակը հասել է երկրորդ բարձրակետին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: «Համաճարակը շարունակվում է՝ ամեն օր ավելի ու ավելի շատ դեպքերով: Մենք առաջին ալիքի երկրորդ բարձրակետում ենք: Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Բուրսան շարունակում են մնալ բարձր ռիսկային խմբում», – նախարարի խոսքը մեջբերել է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Այժմ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը գրանցվում […]
09:24 03.09.2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 2-ին երեկոյան Twitter-ում գրել է, որ խորհրդակցելու է Գերմանիայի և այլ դաշնակիցների հետ` ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցի շուրջ: «Գերմանիան հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկի» կիրառմամբ հարձակման զոհ է դարձել: Ես խստորեն դատապարտում եմ ռազմական նշանակության նյարդապարալիտիկ միջոցի օգտագործումը, ինչը Ռուսաստանի համար էլ ավելի հրատապ է […]
23:48 02.09.2020
Էրդողանն իր ռազմածովային ուժերից պահանջել է խորտակել հունական նավերից մեկը։ Այս մասին գրում է գերմանական «Die Welt» պարբերականը՝ հղում անելով սեփական ռազմական աղբյուրներին։ «Էրդողանի հաշվարկած պատերազմը» հոդվածում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը․ «Եթե Էրդողանին հայեցողությանը մնար, ապա Թուրքիան արդեն խորտակած կլիներ հունական նավերից մեկը»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ օրեր առաջ Էրդողանը թուրք գեներալներից […]
23:46 02.09.2020
«Մոսկվան պատասխանելու բան չունի»,- այսպես է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Գերմանիայից Նավալնիի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացել: «Ռուսական կողմը ոչ մի նյութ չի ստացել այս հարցի վերաբերյալ` ո՛չ գլխավոր դատախազության կողմից նախապես ուղարկված […]
10:15 31.08.2020
Ֆրանսիայի Լիոն քաղաքում զինված անձինք գողացել են 9 միլիոն եվրո, հայտնում է The Local-ը։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, օգոստոսի 28-ին, երբ զրահապատ ինկասատորը դուրս է եկել Ֆրանսիայի բանկի մասնաճյուղի բակից: Ինկասատորը երկու մեքենաների կողմից ենթարկվել է շրջափակման, որից հետո զինված անձինք սպառնալիքով ստիպել են իրենց փոխանցել բեռը: Ստանալով գումարը՝ գողերն անհետացել են: Ավելի […]
09:42 31.08.2020
Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիտոլդ Ֆոկինը նախազգուշացրել է լայնամասշտաբ բնապահպանական աղետի սպառնալիքի մասին: Նա նշել է, որ Դոնբասում ենթակառուցվածքների ոչնչացումը հանգեցրել է նրան, որ շատ հանքեր հեղեղվել են։ Նա ընդգծել է, որ հրատապ է դրանց մաքրման աշխատանքների կազմակերպումը, քանի որ ջրերը կարող են լցվել տեղի գետերն ու լճերը, այնուհետև՝ Ազովի […]
21:16 30.08.2020
Վրաստանում՝ Խաշուրի մունիցիպալիտետի Ալի գյուղում, ջրհորը մաքրելիս երկու եղբայրներ են մահացել: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ՝ ջրհորի սեփականատերը վարձել է նրանց այն մաքրելու համար: Նրա ենթադրությամբ` ջրհորում ջրի մակարդակը եղել է բավականին ցածր և հավանաբար, տղաները մահացել են թթվածնի անբավարարությունից: Նրա խոսքերով՝ սկզբում եղբայրներից մեկն է իջել ջրհոր, ապա իրեն վատ էր զգացել, բուժօգնություն էր […]
19:23 30.08.2020
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և նրա ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Նրանք բոլորն արդեն անցել են կորոնավիրուսի PCR թեստավորում: «Պատասխանները բացասական են: Նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Համաճարակաբանական անվտանգության կանոնների համաձայն` խորհրդարանի նախագահը ինքնամեկուսացման մեջ է»,- ասված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել ԱԺ խոսնակի […]
18:15 30.08.2020
Ինդոնեզիայում շնաձուկը մոտեցել է նորզելանդացի զբոսաշրջիկների նավին: Նա մոտեցել է նավակի մոտ լողացող մարդկանց և խաղացել նրանց հետ: Նավակում գտնվողները տեսախցիկով նկարահանել են անհավանական տեսարանը` շնաձկան ու երիտասարդ տղամարդու շփումը: «Սկզբում մտածում էի, որ կենդանին հարձակվելու է ինձ վրա առանց որևէ կարեկցանքի, բայց նա իրեն պահում էր շատ նուրբ և բարյացակամ էակի նման», – ասել […]
16:50 30.08.2020
Անլար ականջակալների հիմնական վտանգն այն է, որ նրանք ճառագայթում են էլեկտրամագնիսական ալիքները մարդու ուղեղի մոտ: Դա հիմնականում վերաբերում է պատճեններին: Այդ մասին «Պրայմ» գործակալության հետ զրույցում ասել է РЭУ-ի Գ.Վ. Պլեխանովի անվան ինֆորմատիկայի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեև: Նրա հայտարարությամբ՝ առավելագույն վտանգ են ներկայացնում անլար ականջակալների «ռեպլիկ» սարքերը, մասնավորապես` լսողության և տեսողության համար: Գործիքի անվտանգությունը ստուգելու համար […]
11:17 30.08.2020
Ֆիզիկական ակտիվությունը կյանքի երկարացման հիմնական միջոցն է: Այս մասին բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: «Կյանքը երկարացնելու առաջին գործոնը ֆիզիկական ակտիվությունն է, երկրորդը՝ կալորիաների սահմանափակումը», – ասել է նա: Մյասնիկովը խորհուրդ է տվել հրաժարվել վերելակներից և օգտվել սանդուղքից։ Նրա խոսքերով՝ պետք չէ մեկ շաբաթվա համար մթերք գնել, որպեսզի ոտքով ավելի […]
22:44 29.08.2020
Բելառուսի հատուկջոկատայինները չեն կարողացել կասեցնել Մինսկում բողոքող կանանց երթը: TUT.by պորտալը հրապարակել է Ներքին գործերի նախարարության աշխատակցի տեսանյութը: Կադրերում երևում է՝ ինչպես են հատուկջոկատայինները շղթա կազմել` փորձելով կասեցնել կանանց երթը, սակայն կանայք պարբերաբար փոխել են մարտավարությունն ու ուղղությունը, սկսել վազել` բառացիորեն ցրելով ու շրջանցելով նրանց շարքերը: Բելառուսում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել բողոքի և համերաշխության […]
22:09 29.08.2020
Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի ռուս գիտնականները մշակել են ծրագիր, որը կոչվում է «խելացի տուն ինտելեկտուալ և տեսահսկման համակարգի ներքո»: Ծրագիրը սովորել է ճանաչել սեփականատիրոջ դեմքը, նույնիսկ եթե նա բժշկական դիմակ է կրում: Այս մասին հայտնել է Mash Telegram ալիքը: Ծրագրի հեղինակները ցանկացել են ապահովել անվտանգ մուտք մասնավոր օբյեկտներ, հիմնականում` բնակարաններ: Ծրագիրը օգտագործվում է երկրորդ գործոնի […]
21:58 29.08.2020
«Հայրենասերների դաշինք» քաղաքական թիմը Բաթումում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում շենքերից մեկի վրա պաստառ է տեղադրել, որտեղ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ կարմիր գույնով ներկել է նաև Աջարիայի քարտեզը: Դաշինքի անդամների մեկնաբանությամբ` նրանք այսկերպ նշել են նաև Աջարիայի հնարավոր բռնազավթումը Թուրքիայի կողմից: «Սա Թուրքիայի տնտեսական և գաղափարական ընդլայնումն է Աջարիայում: Սա այն է, ինչի վրա մենք […]
19:09 29.08.2020
2020 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանւոմ էլեկտրոնային ապարանջան կամրացվի կանանց նկատմամբ կամ ընտանեկան բռնության մեջ մեղադրվող անձանց ձեռքին: Դա նախատեսված է համապատասխան օրենքում կատարված փոփոխություններով, որոնք հաստատել է Վրաստանի խորհրդարանը ։ Օրենքի համաձայն, ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի էլեկտրոնային եղանակով վերահսկել բռնարարին: Բռնության կրկնության սպառնալիքը ոստիկանը կգնահատի զսպող կարգի մասին գրառման մեջ նշված ռիսկերի գնահատման չափանիշներով: Ցանկացած […]
16:15 29.08.2020
Վրաստանը բնակչության 10-20 տոկոսի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հայտ է ներկայացնում: Այդ մասին վրացական Առաջին ալիքի եթերից հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. «Վրաստանի հայտն արդեն կազմվում է: Հուսով եմ, որ երբ այն հասանելի դառնա, Վրաստանը պատվաստանյութ կստանա: Խոսքը առաջին փուլում բնակչության 10-20 տոկոսին բավարարելու մասին է՝ շուրջ […]
23:34 28.08.2020
2020 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակից մեծամասնական պատգամավորի թեկնածուների նման նարկոլոգիական տեղեկանք պետք է ներկայացնեն նաև համամասնական ընտրացուցակ ընդգրկված անձինք: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «Ընտրական օրենսգիրք», որը խորհրդարանի բյուրոյին կներկայացվի օգոստոսի 31-ի նիստին: Օրինագծում նշված է, որ խորհրդարանի անդամության թեկնածուն գրանցվելու համար պետք է ներկայացնի նարկոլոգիական տեղեկանք ինչպես մեծամասնական թեկնածուի, այնպես էլ համամասնականի դեպքում: Վրաստանում խորհրդարանալան […]
23:03 28.08.2020
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Կանխատեսումների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։ Նշվում […]
22:53 28.08.2020
Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում: Այս մասին հաղորդում է 1Tv.ge-ն։ Վարչապետի խոսքով, կառավարությունն ամեն կերպ ապահովագրելու է անավարտ շինարարությունները: «Հաջորդ քայլը, որը մենք քննարկում ենք, դա սկսված ոլորտային օգնության ծրագրի մեկնարկն է: Մենք այսօր պետք է հայտարարենք […]
22:39 28.08.2020
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջադրի Վրաստանի վարչապետի պաշտոնում, հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը ՝ Ռոման Գոցիրիձեն: Մինչդեռ, Սաակաշվիլին Վրաստանում պաշտոնապես համարվում է հանցագործ և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ տարբեր քրեական հանցագործությունների համար: Վրաստան ժամանելուն պես նա կձերբակալվի, եթե մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե […]