TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԵՄ-ում կորոնավիրուսի ռիսկը բարձրացել է

20:53 02.03.2020

ԵՄ-ում նոր կորոնավիրուսի հետ կապված ռիսկի մակարդակը չափավորից հասել է բարձրի: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը հայտարարել է, որ ԵՄ-ում ռիսկի մակարդակը «չափավորից» դարձել է «բարձր»: Այլ կերպ ասած՝ վիրուսը շարունակում է տարածվել», – ասել է  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

̰
ԵՄ-ից զանգում և ասում են՝ փակեք սահմանները, սակայն արդեն ուշ է. Էրդողան

17:30 02.03.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի իր սահմանները ԵՄ-ի հետ սիրիացի փախստականների առաջ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: «Զանգում և ասում են՝ փակեք սահմանները: Ես ասացի` ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների համար պատասխանատվության բեռը: Այսօր մենք կհանդիպենք Բուլղարիայի վարչապետի հետ, վաղը ես կխոսեմ (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելի հետ: […]

̰
Վրաստանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին

16:38 02.03.2020

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: ՀՀ վարչապետի այցը Վրաստան  երկօրյա է և տեղի կունենա մարտի 3-4-ը: Բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունը տեղի կունենա կառավարության շենքում: Հայ գործընկերոջը կդիմավորի Վրաստանի վարչապետ Գիորգի […]

̰
Վրաստանը կվերահսկի ԱՄՆ-ի ու «Թալիբանի» միջև համաձայնագրի իրականացումը. Գախարիա

16:10 02.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանը իրական առաջընթաց կլինի Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու հարցում: Այս մասին Գախարիան գրել է իր թվիթերյան էջում: «Կարևոր պահը հասունացել է: Նախագահ Թրամփի խաղաղության ծրագիրը իրական առաջընթաց կգրանցի Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու հարցում: Վրաստանը շարունակում է աջակցել Միացյալ Նահանգներին՝ համոզվելու համար, որ համաձայնագրի պահանջներն կատարվել […]

̰
Վրաստանն իր զորակցությունն է հայտնել Թուրքիային

16:00 02.03.2020

Վրաստանի ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Խվիտիսաշվիլիի հանդիպումը Վրաստանում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատար Օնուր Սևինի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում: Այս մասին հայտնում է վրացական մամուլը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` թուրքական կողմը տեղեկացրել է տարածաշրջանում Թուրքիայի ԶՈՒ տեղակայման մոնիթորինգային կետի վրա հարձակման մասին: Ալեքսանդր Խվիտիսաշվիլին վերահաստատել է, որ Վրաստանը սատարում […]

̰
Պենտագոնը Վրաստան կմատակարարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակ

10:47 02.03.2020

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործընկեր երկրների, այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների արտադրության նոր գործարք է կնքել: Համապատասխան հայտարարությունը տեղ է գտել Պենտագոնի կայքում: Պենտագոնի տվյալներով՝ պայմանագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 18 մլն դոլարը: Հրթիռային համակարգերի արտադրությունը Պենտագոնը պատվիրել է Raytheon/Lockheed Martin Javelin JV ընկերությանը: Javelin-ների նոր խմբաքանակը նախատեսված է ԱՄՆ գործընկեր […]

̰
Բորիս Ջոնսոնը հայր կդառնա

10:42 02.03.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը երեխայի  են սպասում: Այդ մասին գրել է The Guardian-ը: Աղբյուրի համաձայն՝ զույգը նշանադրվել է: Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալուց հետո Բորիս Ջոնսոնը Սայմոնդսի հետ բնակվում է Դաունինգ սթրիթում: Փոքրիկը լույս աշխարհ կգա ամռան սկզբին։ Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել 2019 թվականի հուլիսի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիի հասարակական տրանսպորտային բոլոր միջոցներն ախտահանվում են

00:10 02.03.2020

Coronavirus-ի կապակցությամբ ստեղծված Համակարգող խորհրդի հանձնարարությամբ և Թբիլիսիի քաղաքապետի հրահանգով՝ ոչ աշխատանքային ժամերին համապատասխան ծառայությունները հասարակական տրանսպորտային բոլոր միջոցները, փողոցների ստորգետնյա անցումներն ախտահանել են հատուկ լուծույթով: Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ՝ ախտահանվում են նաև Թբիլիսիի մանկապարտեզները։    

̰
Աշխարհում կորոնավիրուսի վարակից բուժվել է ավելի քան 42 հազար հիվանդ

23:41 01.03.2020

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2990 մարդ: Վարակվածների թիվը կազմում է 87 448, առողջացել է 42 669 մարդ: Տեղեկությունը տարածել է CNN-ը: Չինաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացել է  2870 մարդ: վարակվածների թիվը գրեթե 80 հազար է, ապաքինվել է ավելի քան 41 800 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում մահացել է 35 մարդ, […]

̰
ֆրանսիայում արգելվել է փակ հաստատություններում բազմամարդ միջոցառումներ կազմակերպելը

17:21 01.03.2020

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան արգելել է փակ հաստատություններում բազմամարդ միջցառումներ կազմակերպելը:Այդ մասին ասել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար Լիվիե Վերանը: Մասնավորապես,արգելքը վերաբերւմ է ավելի քան հինգ հազար մարդու մասնակցությամբ փակ հաստատություններում միջոցառումների կազմակերպմանը: Այդ մասին Առողջապահւթյան նախարարը հայտարարել էր Ելիսեյան պալատում  կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո: Միաժամանակ, Ֆրանսիայում Coronavirus- ի տարածման գոտիներում չեղարկվել են […]

̰
Կորոնավիրուսի հետ կապված՝ Վրաստանում աշակերտները 2 շաբաթ դպրոց չեն հաճախի

21:33 29.02.2020

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը մարտի 9-ի փոխարեն կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը, այս մասին նշված է կառավարության վարչության տեղեկատվության մեջ: Առողջապահության նախարարը միջգերատեսչական համակարգող խորհրդին տեղեկություն է փոխանցել վարակվածների առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշել, որ այս պահին կարանտինում է 170 մարդ:

̰
Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել

18:22 29.02.2020

Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել: Այդ մասին «ԻնտերպրեսՆյուսին» հայտնել են Թբիլիսիի Մանկապարտեզների կառավարման գործակալությունից: Ելնելով  ստեղծված իրավիճակից` Թբիլիսիի մանկապարտեզները մարտի 2-16-ը չեն գործի: Նշենք, որ Միջկառավարական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը գլխավորել է Վրաստանի վարչապետը, երկրի առողջապահության նախարարության առաջարկով, կապված դպրոցներում հավելյալ ախտահանման միջոցառումների հետ, գարնանային արձակուրդները մարտի 9-ի փոխարեն կսկսվեն մարտի 2-ին և […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի Հանրապետական հիվանդանոցը կհայտարարվի համաճարակային գոտի

18:11 29.02.2020

«Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի Հանրապետական հիվանդանոցը համաճարակային գոտի կհայտարարվի»,-հայտարարել է հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփաձեն: Նրա խոսքով` հիվանդանոցն ամբողջությամբ կդատարկվի` համաճարակային գոտի դառնալու համար: «Հիվանդանոցում կձևավորվի համաճարակային գոտի: Կմեկուսացվեն ինչպես հանրապետություն այցելած օտարերկրացիները, այնպես էլ տեղացիները, նրանք, որոնք գտնվել են համաճարակային ռիսկային գոտիներում: Այստեղ նրանք կլինեն հսկողության ներքո, կհետազոտվեն և հետագայում բուժում կանցնեն համաճարակային վիճակին համապատասխան»,- հայտարարել […]

̰
Թուրքիայում հայտարարում են, որ այլևս չեն զսպի Եվրոպա մեկնող սիրիացի փախստականների ալիքը

22:57 28.02.2020

«Թուրքիան այլևս չի զսպի Եվրոպա մեկնող սիրիացի փախստականների ալիքը»,- հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան ՝ երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ըստ որոշ տվյալների՝ Եվրոպայի ուղղությամբ  փախստականների խմբեր են տեղաշարժվել: Նշենք, որ Ռուսաստանից նյութական և ռազմական օգնություն ստացող Սիրիայի կառավարության ուժերը հարձակվել են թուրք զինվորականների վրա: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ զոհվել […]

̰
Իրանում նոր կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլիստ Իլհամ Շեյխը

21:09 28.02.2020

23-ամյա իրանցի ֆուտբոլիստուհի Իլհամ Շեյխը մահացավ կորոնավիրուսի հետ տասնօրյա պայքարից հետո: Այս մասին հայտարարել է չինական CGTN միջազգային հեռուստաալիքը: Այսպիսով՝ Իլհամ Շեյխը դարձավ աշխարհում առաջին խաղացողը, որ դարձավ նոր կորոնավիրուսի զոհը: Ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, վարակվել՝ 388-ը։ Նշենք, որ նա  առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին […]

̰
Արգելվել է Վրաստանից փոստով արտերկիր շնչադիմակներ ուղարկելը

19:04 28.02.2020

«Վրաց փոստը» նախօրեին հայտարարություն էր տարածել, որով բնակչությանն իրազեկել էր, որ արգելվում է փոստով արտերկիր ցանկացած տեսակի  ու քանակի շնչադիմակներ ուղարկելը: Պատճառները չեն  նշվել, սակայն ակնհայտ է, որ այն կապված է  երկրում բժշկական դիմակների դեֆիցիտի հետ։ Ընկերությունը զգուշացրել է, որ կարգը խախտելու դեպքում շնչադիմակներով փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ ծառայության դիմած վճարած գումարը […]

̰
Վրաց-հայկական սահմանին ստուգումները խստացվել են․ սահմանի փակման մասին դեռ որոշում չկա

18:59 28.02.2020

Հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են իրականացվում: Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինեն: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղե՞լ է Իրանում, թե՞ ոչ: Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում: Aliq.ge-ի […]

̰
Դավիթ Գարեջիի անվտանգության հանձնաժողովի անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մետ

15:38 28.02.2020

Դավիթ Գարեջիի անվտանգության հանձնաժողովի անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դուրս բերել ադրբեջանցի զինվորականներին Դավիթ Գարեջիի տարածքից: Այդ պահանջով կազմակերպության անդամները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով նամակ են փոխանցել դեսպանատուն: Ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչ Նիկոլոզ Մժավանաձեն, արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս ծխականներին այցելել […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

15:12 28.02.2020

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Այն հաստատվել է Իտալիայից ժամանած մի քաղաքացու մոտ: Նա Վրաստանի քաղաքացի է, որ ժամանել է Իտալիայից Քութաիսի օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա հավաստմամբ՝ վիրուսի ախտանիշները հայտնվել […]

̰
Ըստ վիճակագրության՝ մինչև 15 տարեկան երեխաները չեն հիվանդանում կորոնավիրուսով. վրացի իմունոլոգ

11:54 28.02.2020

«Կորոնավիրուսի պատճառով խուճապի պատճառ չկա: Եթե մենք տեղեկացված լինենք. ճիշտ կգործենք: Ճիշտ կպաշտպանենք մեզ ու մեր ընտանիքի անդամներին»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է իմունոլոգ Բիձինա Կումբեգովը: Նրա խոսքերով՝ 80 հազար վարակակիրների տվյալները վկայում են այն մասին, որ վիրուսը երբեք չի հայտնաբերվել մինչև 15 տարեկան երեխաների մոտ: «Կորոնավիրուսի դեպքում մինչև 15 տարեկան երեխաները չեն հիվանդանում, բացառությունն […]

̰
Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ

11:09 28.02.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ։ Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են կառավարությանն առընթեր գործող շտաբում: «Ադրբեջանի և Իրանի սահմանային անցակետերում ՝ Ադրբեջան մուտք գործող անձանց նախնական հետազոտւթյան համար Արտակարգ իրավիճակների նախարարության շարժական վրաններից կձևավորվի փոքրիկ հիվանդանոց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նախնական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց հետ, եթե վիրուսի […]

̰
Խստացվում են Թուրքիայից Վրաստան բեռնատարների վարորդների մուտք գործելու պայմանները

10:53 28.02.2020

Բաթում քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր քաղաքացիներին տեղեկացնում է Վրաստան մուտք գործելիս հաստատված նոր կարգի մասին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ։ Հայտարարության մեջ նշված է, որ բեռնատարների վարորդները ստիպված կլինեն սահմանին ներկայացնել անձնագիր: Այս պահին չի թույլատրվում մուտք գործել Վրաստան այն մարդկանց, որոնց անձնագիրը հաստատում է, որ նրանք վերջին 21 օրվա […]

̰
Վրաստանի դպրոցներում այս պահին ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա․ Վրաստանի ԿԳՄՍՆ

21:59 27.02.2020

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարում են, որ չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքի գրանցման՝  ո՛չ առողջապահության միջազգային չափանիշներով, և ո՛չ էլ առողջապահության նախարարության հանձնարարականով, այսօրվա դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա: Այդուամենայնիվ, կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստացնում է դպրոցներում սանիտարական նորմերը: «Մասնավորապես՝  աշակերտների առողջության, կրթական […]

̰
ԱՄՆ-ին առաջարկել են Թուրքիայում տեղակայված ռազմակայանը տեղափոխել Վրաստան

21:51 27.02.2020

Վաշինգտոնի և Անկարայի միջև աճող հակասությունների ֆոնին՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմին առաջարկել են Թուրքիայի «Ինջիրլիք»-ում տեղակայված ավիաբազան տեղափոխել Վրաստան: Washington Examiner հրատարակչությունում նման գաղափար է արտահայտել Վաշինգտոնում գտնվող արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրասիայի ծրագրի հետազոտող Միրո Փոպխաձեն: Ըստ նրա՝ ամերիկյան ուժերի վերակազմավորումը կարող է օգնել Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրին և միաժամանակ՝ զսպել իրանական նկրտումները Մերձավոր […]

̰
Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

17:50 27.02.2020

«Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը»,- Անվտանգության խորհրդից հետո հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը: «Հարավային Օսիայի տարածքում COVID-19-ի բռնկումը կանխելու համար Անվտանգության խորհուրդը որոշեց ամբողջությամբ փակել Վրաստանի հետ սահմանակից բոլոր անցակետերը մինչև հատուկ ծանուցումը»,- ասվում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Երկրի ԱԳՆ-ն պետք է ուղերձ հղի Հարավային Օսիայի բնակչությանը` կոչ անելով […]

̰
Վրաստանի առողջապահական համակարգը պատրաստ է կանխել կորոնավիրուսային դեպքերը. Ամիրան Գամկրելիձե

17:44 27.02.2020

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակիչներին կորոնավիրուսը կանխելու նպատակով միմյանց ձեռք չսեղմել և չհամբուրել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ողջունեք միմյանց միայն ձեռք բարձրացնելով: Սա ծիծաղելի չէ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն: Գամկրելիձեն նաև նշել է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, անհրաժեշտ է պաշտպանել անձնական հիգիենան, ձեռքերը […]

̰
Վրաստանում կոչ են արել բժշկական դիմակները վաճառել «համապատասխան գնով»

16:12 27.02.2020

Վրաստանի դեղագործական շուկայում բժշկական դիմակների պակաս կա: Երկրի առողջապահության նախարարությունը հանձնարարել է արտադրողներին և մատակարարներին անհապաղ համալրել բժշկական դիմակների պաշարները: Այս մասին հայտնում է InterpressNews-ը: Միևնույն ժամանակ, կոչ է արվել բժշկական դիմակները վաճառել «համապատասխան գնով»: Կայքի հարցին, թե երբ վրացական շուկան կհամալրվի բժշկական դիմակներով, նախարարությունը հստակ պատասխան դեռ չի տվել, սակայն հավաստիացրել են` համապատասխան հանձնարարականն […]

̰
Վրաստան-Ադրբեջան սահմանային Կարմիր կամրջի անցակետում հատուկ բուժզննում են անցնում Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիները

15:47 27.02.2020

Կորոնավիրուսի հետ կապված՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային Կարմիր կամուրջ անցակետում բուժզննում են անցնում Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիները: Վերջիններիս հայտարարությամբ՝ սահմանն անցնել թույլատրվում է այն բանից հետո, երբ մարմնի ջերմաստիճանը լինում է նորմայի մեջ: Նրանցից  մեկը հայտարարել է, թե Իրանի 2 քաղաքացու չի թույլատրվել անցնել սահմանը: «Չգիտեմ, թե որն է պատճառը, չեմ լսել: Ես տեսա, որ իրենց թույլ […]

̰
Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա. Վրաստանի առողջապահության նախարար

15:30 27.02.2020

Վրաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա: Այսօր Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Ըստ նրա` Վրաստանում կորոնավիրուսը հայտնաբերվել է ժամանակին, հետևաբար, նվազել են վիրուսի տարածման ռիսկերը: Նախօրեին Ադրբեջանից ժամանած Վրաստանի քաղաքացին, որի մոտ հայտնաբերել էին կորոնավիրուս, շարունակում է մնալ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում` մեկուսացված: «Մենք շարունակում ենք համակարգել աշխատանքը: Վրաստանի տարբեր անկյուններում` Քութայիսում, […]

̰
Վրաստանի հիմնական խնդիրն էլեկտրականության բաց շուկայի ստեղծումն է. ԵՄ

11:00 27.02.2020

Վրաստանի գլխավոր խնդիրն էլեկտրաէներգիայի բաց, մրցակցային շուկայի ստեղծումն է։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։ «EU4Energy խումբն օգնում է վրացական իշխանություններին ապահովել էլեկտրաէներգիայի շուկայի լիարժեք բացում», – ասում են ԵՄ պաշտոնյաները: «Քարտուղարությունն աջակցում է առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացին ՝ կիրառելով հատուկ մեթոդաբանություն և չափանիշներ՝ էլեկտրաէներգիայի և գազի ենթակառուցվածքների ոլորտի նախագծերում ներդրումները գնահատելու […]

̰
BACK_TO_TOP