TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Սրճարաններ և բարեր բացելու համար տարածք վարձակալողները կազատվեն 2020թ. վարձավճարից. Կալաձե

17:57 14.03.2020

«Ձեռնարկատերերը, որոնք բացօթյա սրճարաններ և բարեր բացելու համար քաղաքապետարանից տարածք են վարձակալում, կազատվեն 2020 թվականի վարձավճարից»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընդգծելով, որ նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիրներ է առաջացրել բիզնես ոլորտում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիրներ է ստեղծել բիզնեսի, հատկապես զբոսաշրջության ոլորտում: Հետևաբար, […]

̰
ԱՄՆ-ում ոչ կատարյալ են համարել կորոնավիրուսի թեստավորման համակարգը

21:50 13.03.2020

ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ ներկայիս կորոնավիրուսային թեստավորման համակարգը դեռևս պատշաճ չի գործում: Այս մասին տեղեկացրել է  BBC- ն: ԱՄՆ կառավարությունը քննադատության է ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ն իրականացրել է շատ ավելի քիչ կորոնավիրուսային թեստեր, քան շատ այլ տուժած երկրներ: Այժմ Միացյալ Նահանգներում կա կորոնավիրուսային վարակի ավելի քան 1300 հաստատված դեպք: Նշենք, որ մարտի […]

̰
Իվանիշվիլիին պատկանող հիմնադրամը գումար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

21:22 13.03.2020

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության հայտարարությամբ` կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստ է պետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ կորոնավիրուսին հակազդելու համար: «Այսօր մեր երկիրը ողջ աշխարհի հետ կանգնած է մարտահրավերի առջև՝ փրկել բնակչությանը կորոնավիրուսի տարածման վտանգից: Վրաստանի կառավարությունը, բոլոր համապատասխան գերատեսչությունները, պետական ապարատը, առաջին օրից ակտիվորեն նեգրավված են վարակի տարածման կանխարգելման գործին և շատ […]

̰
Վրաստանում 9 ինքնամեկուսացված անձ կարանտինի կարգը խախտելու պատճառով պարտադիր կարանտինացվել է

19:44 13.03.2020

Վրաստանի ՆԳՆ-ը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկում է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին ողջ Վրաստանում ՝ կանխելու համար կորոնավիրուսների տարածումը: Ըստ ՆԳՆ-ի՝ համատեղ դիտարկմամբ պարզվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման նոր փաստեր հանրապետության 5 քաղաքներում: Ինքնամեկուսացման օրենքները խախտած թվով 9 հոգու պարտադիր տեղափոխել են կարանտինային գոտի: Ըստ սահմանված կարգի՝ Վրաստանի տարածքում գտնվող  յուրաքանչյուր […]

̰
Սա ինձ համար սթրես է. Վրաստանի գլխավոր համաճարակաբանի ընտանիքը մեկուսացվել է

19:00 13.03.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանի գլխավոր համաճարակաբանի` Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Նրա հարսն ու երեք թոռները ևս մեկուսացվել են: «Ամոթ չէ հիվանդանալը»,- ասել է Գամկրելիձեն ու պատմել,  թե ինչպես է վարակվել որդին: «Էվեքս» բժշկական կորպորացիայի մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Գամկրելիձեն դարձել է Վրաստանում կորոնավիրուսով վարակված 10-րդ անձը […]

̰
Ռուսաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք

18:30 13.03.2020

ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը հայտնել է` Ռուսաստանում քսանչորս ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման տասնմեկ դեպք Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Պերմի շրջանում: Պարզվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են վերջին շրջանում: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք:

̰
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով կփակի՞ Լարսը

17:52 13.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն: Այդ մասին նա նշել է՝ պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, թե կփակի՞ Վրաստանը իր սահմանները Ռուսաստանի հետ, որտեղ, ըստ լրագրողի, մոլեգնում է կորոնավիրուսը, թեպետ իշխանությունները դա թաքցնում են: «Այս դեպքում միայն Ռուսաստանի մասին […]

̰
Վրաստանի պետական որոշ գերատեսչություններ անցնում են աշխատանքի հեռահար ռեժիմի

17:47 13.03.2020

Վրաստանի պետական գերատեսչությունների մեծ մասը, հաշվի առնելով երկրի վարչապետի խորհուրդը, այսօրվանից անցում է կատարել աշխատանքի հեռահար ռեժիմի: Մասնավորապես, այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում պարտադիր չէ, կաշխատեն տնից: Այս առաջարկությունն արվել է նաև մասնավոր հաստատություններին: Ի դեպ, աշխատանքի հեռահար ռեժիմին անցումը չի տարածվում նախարարների և նրանց տեղակալների վրա:

̰
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Գախարիա

16:55 13.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մի քանի պետություններ արդեն հայտարարել են արտակարգ դրություն: Դրա հետ մեկտեղ նաև հայտարարել են, թե ինչ միջոցառումներ են անցկացում: «Եթե դիտարկենք այն գործողությունները, որոնք մենք իրականացնում […]

̰
Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը

16:20 13.03.2020

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում: Այդ մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»: Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է […]

̰
Վրաստանի կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին հնարավորիս օգտվել առցանց ծառայություններից

11:00 13.03.2020

«Ցանկանում եմ դիմել բոլորին ու հորդորել՝ այսօրվանից և հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առանց խիստ անհրաժեշտության չայցելել արդարադատության տներ, համայնքային կենտրոններ, սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններ և նոտարական գրասենյակներ», – ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին կառավարության նիստի ավարտին ՝ դիմելով քաղաքացիներին նոր կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հետ կապված։ Վերոնշյալ կառույցներն օրական սպասարկում են ավելի քան […]

̰
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը․ Էրդողանը չեղարկել է արտասահմանյան այցերը

10:15 13.03.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել արտասահմանյան ուղևորությունները: Այդ մասին կորոնավիրուսի թեմայով կազմակերպած ասուլիսում հայտարարել է նրա մամուլի քարտուղարը: Հայտնի է դարձել նաև, որ պետական պաշտոնյաներն արտասահմանյան ուղևորություններ կարող են կատարել միայն համապատասխան թույլտվության դեպքում: Բացի այդ, հանրապետությունում մարզական միջոցառումները մինչև ապրիլի վերջ կանցկացվեն առանց հանդիսատեսի, կհեռարձակվեն ուղիղ եթերով: Կորոնավիրուսի […]

̰
Վրաստանում մտադիր են պարով հաղթել կորոնավիրուսային վարակը

10:07 13.03.2020

«Պարով հարվածենք կորոնավիրրուսին». Վրաստանում առաջարկել են յուրօրինակ ձևով պայքարել COVID-19-ի դեմ: Հանրությանն այս գաղափարն առաջարկել է Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի նախկին մենակատար Թեա Դարչիան: Նա որոշել է YouTube-ով  վրացական պարեր սովորեցնել ցանկացողներին: Հայտնի պարուհի, խորեոգրաֆ, մանկավարժ Դարչիան մտադիր է ամեն օր YouTube- ում տեղադրել ուսուցողական հոլովակներ:

̰
Չինաստանը Վրաստանին կորոնավիրուսի թեստեր կփոխանցի

23:57 12.03.2020

Չինաստանը Վրաստանին անհատույց 420 հազար դոլար արժողությամբ կորոնավիրուսային և այլ շնչառական վարակների հայտնաբերման համար համապատասխան սարքավորումներ և թեստեր կփոխանցի: Այս մասին հայտարարել են Չինաստանում Վրաստանի դեսպանությունից՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանում Վրաստանի դեսպանատան և Սիչուանի նահանգի ղեկավարության միջև սերտ համագործակցության արդյունքում: «Վրաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Սիչուանի կառավարությանը՝ նրանց ցուցաբերած աջակցության համար: Այս […]

̰
Չինաստանում 103-ամյա մի կին բուժվել է կորոնավիրուսից

23:30 12.03.2020

103-ամյա կինը ամենատարեցն է Չինաստանում կորնավիրուսից բուժվածների ցանկում: Ժանգ Գուանֆենին Ուհանի հիվանդանոցում կորոնավիրւսից բուժել են ընդանեբը 6 օրում: Բժիշկների հայտարարությամբ՝ տարեց մարդու այդքան արագ բուժումը պայմանավրված է այն հանգամանքով, որ նա կորոնավիրուսից բացի, այլ հարակից հիվանդություններ չի ունեցել, բացի թեթև քրոնիկ բրոնխիտից: Ըստ Chutian Metropolis Daily հրատարակության՝ մարտի 1-ին նրա մոտ ախտորոշել էին նոր կորոնավիրուս։ […]

̰
Վրաստանում հնարավոր է կորոնավիրուսի պատճառով արգելվի հարսանիքների և հոգեհացերի անցկացումը

20:01 12.03.2020

Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի հետ կապված հնարավոր է, անհրաժեշտ դառնա գործարկել լրացուցիչ սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է 1TV.ge-ն։ Ինչպես հայտարարել է Պաատա Իմնաձեն, բնակչությունը պետք է պատրաստվի, որ սահմանափակումները կավելանան: «Մենք կառավարությանը տվել ենք հանձնարարական, որ կգա պահ, երբ անհրաժեշտ կլինի գործարկել ավելի շատ սահմանափակումներ: Օրինակ, առաջին […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 25-րդ դեպքն է հաստատվել

17:40 12.03.2020

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 25-ի: Այս մասին  հայտնում է «Ալիք Մեդիան»` վկայակոչելով կառավարության ստեղծած կայքէջին: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 295 հոգի, հատուկ ուշադրության տակ է 49 մարդ:

̰
Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը կարանտինի մեջ է

17:30 12.03.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ իր օգնականը կորոնավիրուսի պատճառով մեկուսացված է: Նախարարը հայտնել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումները, հավաստիացրել է, որ իր օգնականն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի եղել նախարարությունում: «Իմ օգնականն ինքնամեկուսացվել էր, երբ իր կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերեցին, հետևաբար, վարակի տարածման ռիսկը ցածր էր: Այդուամենայնիվ, մենք կանխարգելիչ քայլեր […]

̰
«Վրացական երազանքի» 100 ներկայացուցիչ կորոնավիրուսի թեսթավորում կանցնի. ԶԼՄ-ներ

16:44 12.03.2020

«Վրացական երազանքի» 100 ներկայացուցիչ մասնավոր լաբորատորիայում կորոնավիրուսի թեստավորում կանցնի: Պատգամավորները ռիսկային գոտում են հայտնվել Իտալիայի Կոմո լճի տարածքում կազմակերպված սկանդալային խնջույքից հետո: Խուճապի պատճառը Բիձինա Իվանիշվիլիի թիմի անդամների համար երկուսն է` կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը կուսակցության անդամների մեծ մասի ընկերն է, այդ թվում` խորհրդարանի նախագահի: Այս մասին հաղորդել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը: Աղբյուրի համաձայն` վրացի պատգամավորները […]

̰
Սադախլոյի մաքսակետը վերամշակվել է հատուկ հեղուկով

15:38 12.03.2020

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ` կորոնավիրուսը կանխելու նպատակով Եկամուտների ծառայության տարբեր օբյեկտների վերամշակումը հատուկ հեղուկներով շարունակվում է: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Այս անգամ ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում: «Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտը և Պարենի ազգային գործակալությունը ախտահանման աշխատանքներ են իրականացնում: Տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին ծառայություն տրամադրող տարածքներն ու տարբեր սարքավորումներ վերամշակվել են […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը

18:50 11.03.2020

Վրաց-աբխազական սահմանին սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 14-ից: Այս մասին ասված է Աբխազիայի կառավարության կայքէջում: Բնակչությանը խորհուրդ է տրվում չլքել հանրապետության սահմանները և չմեկնել երկրներ, որտեղ կա կորոնավիրուսով վարակման վտանգ:

̰
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գարնանային զորակոչը հետաձգվել է

17:51 11.03.2020

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ` փետրվարի 3-ին նախատեսված գարնանային զորակոչը հետաձգվել է մինչև ապրիլի 13-ը: Մարտի 11-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով կորոնավիրուս է ախտորոշվել 23 մարդու մոտ, այդ թվում` 12-ամյա մի դեռահասի: Ընդ որում` մասնագետները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում կարող է ավելանալ:

̰
Թբիլիսիում կորոնավիրուսով վարակված անձը ներողություն է խնդրել նրանցից, ում վարակել է

17:39 11.03.2020

Վրացական ԶԼՄ-ներն այսօր տարածել են դեղագործական GEPHA ձեռնարկության տնօրեն Միխայիլ Աբրամիձեի բաց նամակը: Տղամարդը վարակված է կորոնավիրուսով: Նամակում նա պատմում է Իտալիա կատարած իր ճանապարհորդության մասին և ներողամտություն խնդրում բոլոր նրանցից, ում վարակել է: Մարտի 11-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով կորոնավիրուս է ախտորոշվել 23 մարդու մոտ, այդ թվում` 12-ամյա մի դեռահասի: Ընդ որում` մասնագետները չեն […]

̰
Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

17:15 11.03.2020

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Մարտի 5-ին կորոնավիրուսի առկայություն էր հաստատվել էր Նոզաձեի ընտանիքի անդամների մոտ, որից հետո պաշտոնյային մեկուսացրել էին: Կորոնավիրուսը նրա մոտ հայտնաբերվել էր միայն երկրորդ թեստավորումից հետ: Ներկայումս պաշտոնյան շարունակում է բուժումը բժիշկների հսկողության ներքո:

̰
Վրաստանում 12-ամյա տղան վարակվել է կորոնավիրուսով

16:07 11.03.2020

«Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին երեխայի վիճակը բավարար է: Նրա մոտ հիվանդությունն ընթանում է  ավելի մեղմ ձևով: Հուսով ենք, որ երեխան հիվանդությունը ծանր չի տանի, քան աշխարհի ցանկացած այլ երկրում»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: 12-ամյա դեռահասը կորոնավիրուսով վարակվել է Իտալիա այցելած մորաքրոջից: Վերջին մի քանի օրը նա ընտանիքի մյուս անդամների հետ […]

̰
Վրաստանի ընդդիմությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ

20:00 10.03.2020

Ընտրական բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ փոխհամաձայնությունից հետո, ավելի քան 10 վրացական ընդդիմադիր կուսակցություն հանդես է եկել հայտարարությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ընդդիմության շարքերը համալրած նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ձեռքբերված փոխհամաձայնությունն առանցքային դեր է խաղում լարվածության թուլացման, ծայրահեղ ծանր հանգամանքներով ու քաղբանտարկյալների առկայությամբ պայմանավորված ճգնաժամից խույս տալու գործընթացում: Բնականաբար, բանակցային գործընթացի վերջնական թեստը […]

̰
Վրացական եկեղեցիները կախտահանվեն

17:30 10.03.2020

Վրացական եկեղեցու պատրիարքարանը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնին` լուծելու եկեղեցիներում ախտահանման աշխատանքների հարցը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հույս հայտնելով, որ բիզնեսը ֆինանսական օգնություն կտրամադրի եկեղեցիների ախտահանման համար: «Ես նրանց խնդրեցի կապ հաստատել մի քանի ընկերությունների հետ՝ ճշտելու, թե կարող են արդյոք օգնել պատրիարքարանին այս հարցում… Լավ է, […]

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հերքել է մի քանի ընդդիմադիրների ազատ արձակման մասին լուրերը

09:31 10.03.2020

2020թ. խորհրդարանական ընտրությունների մոդելի շուրջ երկար բանակցություններից հետո մարտի 8-ին իշխող և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն՝ 2020 թվականի աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30 մեծամասնական պատգամավոր: Քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը, […]

̰
Վրաց ժողովուրդը ցանկանում է, որ վերադառնամ քաղաքականություն. Սաակաշվիլի

18:58 09.03.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է նախօրեին 2020թ. աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մոդելի շուրջ իշխանության ու ընդդիմության միջև հաստատված համաձայնությանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ անթերի ընտրական համակարգ լինել չի կարող լինել: «Շատ կարևոր է, որ մեր քաղբանտարկյալների մի մասն ազատ արձակվի: Պարտադիր կարգով պետք է ազատվի Գիգի […]

̰
Զուգդիդիում Սալոմե Զուրաբիշվիլիին դիմավորել են կարտոֆիլով և սոխով

18:16 09.03.2020

Սամեգրելո աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այցելել է Զուգդիդի քաղաք: Քաղաքապետարանի մոտ «Շեցվալե» («Փոխի՛ր») կազմակերպության շուրջ 20 ցուցարար  Վրաստանի նախագահին դիմավորել է կարտոֆիլով և սոխով: Այդկերպ նրանք որոշել էին հիշեցնել 2018թ. նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները: Ըստ ԶԼՄ-ների և ՀԿ-ների` այդ ժամանակ Զուրաբիշվիլիին աջակցելու դիմաց երկրի որոշ շրջաններում անվճար սոխ և կարտոֆիլ […]

̰
BACK_TO_TOP