TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանը Հարավային Կորեայից կստանա կորոնավիրուսի 200 հազար թեստ

23:49 20.03.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ` կորոնավիրուսի արագ թեստերի հարցով բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի հետ: Նրա հայտարարությամբ`բանակցությունների ավարտից հետո Հարավային Կորեայից սպասում են 200 հազար թեստ: «Երեկ երեկոյան կայացել է հանդիպում բնագավառի մասնագետների հետ: Կայացվել է որոշում, թե արագ թեստի որ տեսակը կներկրվի Վրաստան: Չինաստանի իշխանություներն արդեն հատկացրել 1000 թեստ՝ որպես նվեր, որը հաջորդ […]

̰
Լարս տանող ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:34 20.03.2020

«Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի խորհրդարանի մուտքի վերահսկողությունը կխստացվի

18:25 20.03.2020

Խստացված է Վրաստանի խորհրդարանի մուտքի վերահսկողությունը: Այսօրվանից շենք մուտք գործող բոլոր անձինք՝ ներառյալ պատգամավորները, կջերմաչափվեն: Նրանց, որոնց ջերմաստիճանը կգերազանցի 37 աստիճանը, չի թույլատրվի շենք մուտք գործել: Ժամանակավորապես դադարեցվել է նաև անցագրերի տրամադրումը: Հատկանշական է, որ սահմանափակումները վերաբերել են նաև լրատվամիջոցներին: Այսօրվանից խորհրդարանն անցել է ԶԼՄ-ների հետ հաղորդակցության հեռավար ձևաչափին: Ասուլիսներն ու ճեպազրույցները կհեռարձակվեն օրենսդիր մարմնի […]

̰
Վրաստանում բեռնատար վագոնի գնացք է այրվել․ կա զոհ

18:12 20.03.2020

Զեստաֆոնիում (Արևմտյան Վրաստան) բեռնատար գնացքի վագոն է այրվել, ինչի հետևանքով մահացել է միջին տարիքի տղամարդ: Գնացքը շարժվում էր Փոթի-Թբիլիսի ուղղությամբ: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեկ վագոնն ամբողջությամբ այրվել է: Հրդեհն այս պահի դրությամբ տեղայնացված է: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 188-րդ հոդվածի 3-րդ կետով:  

̰
Սկսվել է Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը

17:28 20.03.2020

«Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում և այդ կերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։ Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար […]

̰
Georgian Airways-ն աշխատակիցների 95%-ին անժամկետ արձակուրդի է ուղարկել

17:18 20.03.2020

Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարությամբ, ավիաընկերությունն աշխատակիցների 95 տոկոսին անժամկետ, անաշխատավարձ արձակուրդի է ուղարկել: Նրա խոսքերով՝ չեղարկված չվերթների պատճառով կազմակերպությունը ֆինանսական ճգնաժամ ունի, այդ պատճառով ավիակազմակերպությունն աշխատակիցներին աշխատավարձ տալու հնարավորություն չունի: Այդ մասին հաղորդել է aliq.ge-ն: Նա նաև նշել է՝ Georgian Airways-ն այսուհետև կիրականացնի միայն չարտերային չվերթներ՝ առաջարկելով նաև կառավարությանը ցանկացած երկրից չարտերային […]

̰
Վրաստանը սահմանային անցակետերում կկառուցի լրացուցիչ կարանտինային տարածքներ

15:55 20.03.2020

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներում: Այս մասին կառավարության աշխատակազմի ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Նրա հայտարարությամբ` կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում:    

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի

15:17 20.03.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի: Արձանագրված 40 դեպերին այսօր ավելացել է ևս 3 դեպք: Այդ մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Աղբյուրի համաձայն՝ պաշտոնապես գրանցված կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել և դուրս է գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, միջգերատեսչական […]

̰
Վրաստանի բանակը անցնում է զորանոցային ռեժիմի

23:59 19.03.2020

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Վրացական aliq.ge-ի հաղորդմամբ` հայտարարությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը: «Նման կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն զորամասերում վիրուսի տարածման հավանականությունը: Զորամասերին կտրամադրվի անհրաժեշտ ամեն բան։ Այս իրավիճակին անցնելը կապված է ռազմական անձնակազմի […]

̰
Վրաստանում փակվում են բոլոր առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների և բանկերի

23:51 19.03.2020

«Ընդունել ենք որոշում, փակել բոլոր առևտրային կենտրոնները, բացի մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից և բանկերից»: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ այս փուլում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա:

̰
Իսպանիայում մահացել է կորոնավիրուսավ վարակված Վրաստանի քաղաքացի

20:37 19.03.2020

«Դժբախտաբար, մեր հայրենակիցը մահացավ Իսպանիայում: Նա 74-ամյա մի կին է, ով ունեցել է քրոնիկ հիվանդություն»,- հայտարարել են Վրաստանի կառավարության աշխատակազմից: Վրաստանում կորոնավիրուսը հաստատվել է 40 մարդու մոտ: Վիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին Վրաստանի մի քաղաքացու մոտ, որ Իրանից երկիր էր մուտք գործել Ադրբեջանի տարածքով: Այս պահին գրեթե 1.6 հազար մարդ գտնվում է […]

̰
Վրաստանը խստացնում է սահմանափակումները` կապված կորոնավիրուսի հետ

19:56 19.03.2020

«Վերջին շաբաթների ընթացքում կառավարության կողմից ընդունված որոշումներն ու միջոցառումները ճանաչվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այս ոլորտում մասնագիտացած այլ կազմակերպությունների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ Վրաստանում կորոնավիրուսի աճ է կանխատեսվում: Ցավոք, ունենք փաստեր, երբ մեր համաքաղաքացիները չեն հնազանդվում իշխանությունների որոշումներին, ինչը նրանց և այլ մարդկանց համար ավելի մեծ սպառնալիք է ստեղծում»: Այս մասին […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 39 անձանցից 12-ը թոքաբորբ ունի. Գամկրելիձե

19:09 19.03.2020

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է` կորոնավիրուսով վարակված 40 անձանցից 31-ը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, 3 պացիենտի վիճակը ծանր է` թոքաբորբ ունեն: «Կորոնավիրուս ունեցող 39 անձից 1-ը Բաթումի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում, 3-ը` Սաչխերեի հիվանդանոցում, 2-ը` Առաջին համալսարանական կլինիկայում, մնացածը` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է պաշտոնյան: Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք

15:57 19.03.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված պաշտոնական ՝ stopcov.ge կայքում: Կայքի տվյալներով՝ երկրում այս պահին գրանցված 40 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է: Դրա հետ մեկտեղ կարանտինում է գտնվում 1344 մարդ: Ստացիոնար դիտարկման տակ է 216 մարդ:

̰
Վրաստանում ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի

09:41 19.03.2020

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով Վրաստանում 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի: Այդ մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ-ից: Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին: Ինքնամեկուսացման կանոնները խախտվել են երկրի 9 շրջաններում: 99 անձանց տեղափոխել են կարանտինային գոտիներ: ՆԳՆ-ն […]

̰
Վրաստանը «Տնտեսական ազատության ինդեքսով» առաջընթաց է գրանցել. Heritage Foundation

19:50 17.03.2020

Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքսի» 2020 թվականի հետազոտության համաձայն` Վրաստանի վարկանիշային միավորը հասել է պատմական առավելագույնին: Այն կազմում է 77,1: Աշխարհի վարկանիշում Վրաստանը առաջընթաց է գրանցել 4 դիրքով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ: Նախորդ տարվա համեմատ Վրաստանը Եվրոպայում առաջընթաց էր գրանցել 2 դիրքով: Այս ցուցանիշով […]

̰
Ձյան տեղումների պատճառով Վերին Լարսի անցակետով դադարեցվել է երթևեկությունը

15:54 17.03.2020

Տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբե հատվածում: Ռուսաստանի սահմանի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միչջոցների երթևեկությունը փակվել է երկուշաբթի առավոտյան ձյան առատ տեղումների և ձնահոսքերի ռիսկի պատճառով: Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը միավորում է Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին: Վրացական «Մթավարի» ՀԸ տվյալներով` սահմանի ռուսական կողմում մնացել […]

̰
Վրաստանի ձյունառատ գարունը. Թբիլիսիում ձյուն է տեղացել

15:30 17.03.2020

Թբիլիսիում ձյուն է տեղացել: Օդերևութաբանների խոսքերով` քաղաքում տեղումները կշարունակվեն ևս երկու օր: Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ` մարտի 17-18-ին Թբիլիսիում ձյուն կտեղա: Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, ստորոտում՝ անձրևաձյուն: Ծովում սպասվում է 3-4 բալ փոթորիկ: Ինտենսիվ ձյան պատճառով լեռնային գոտիներում գործում են տեղաշարժի սահմանափակումներ:      

̰
Անկախ դասընթացների դադարեցումից՝ Թբիլիսիում ուսուցիչների աշխատավարձերը կվճարվեն

10:10 17.03.2020

Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ՝ անկախ դասընթացների դադարեցումից՝ քաղաքային ծրագրում ընդգրկված մինչև 2.500 թերապևտ, ուսուցիչ և դասվար կստանան աշխատավարձ: Միաժամանակ ընդգծել է, որ ուսումնական գործընթացը վերսկսելուց հետո ուսուցիչները ստիպված կլինեն լրացնել բաց թողած ժամերը: «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ուսումնական գործընթացը, մի շարք բժշկական, քաղաքային ծրագրեր ժամանակավորապես դադարեցվել են: Թբիլիսիի քաղաքապետարանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպեսզի այս […]

̰
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93-ի

19:54 16.03.2020

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 93 մարդու, ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Մարտի 15-ի դրությամբ՝ Ռուսաստանում արձանագրվել է հիվանդության 63 դեպք: Այսպիսով, օրվա ընթացքում դեպքերի թիվն աճել է 30 մարդով: Փոխվարչապետի խոսքերով՝ Ռուսաստանում հիվանդության 93 դեպքից 7-ի դեպքում վարակի տարածումը տեղի է ունեցել երկրի ներսում: 79 մարդ բուժումը ստանում է  հիվանդանոցում: Նրանցից 57-ի հիվանդությունն […]

̰
Վրաստանում փակվում են լեռնադահուկային հանգստավայրերը

18:00 16.03.2020

Վրաստանի Համակարգող խորհրդի որոշմամբ` ժամանակից շուտ փակվում են Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերն այն բանից հետո, երբ Չեխիայի քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել: Խորհրդի որոշման մասին հանրությանը տեղեկացրել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Կառավարությունը սրճարանների, ռեստորանների ու բարերի սեփականատերերին խորհուրդ է տվել սահմանափակել ծառայությունների ուղիղ մատակարարումը, անցնել պատվերների առաքման սպասարկման ձևին: «Մեր նպատակն է հնարավորինս […]

̰
Վրացական իշխանությունները հորդորում են տարեցներին փողոց դուրս չգալ

17:50 16.03.2020

Վրաստանի Համակարգող խորհուրդը խորհուրդ է տալիս 70 տարեկան և ավելի տարեց քաղաքացիներին խուսափել հանրային վայրերից: Այդ մասին խորհրդի նիստից հետ հայտարարել է կառավարության խոսնակ Իրակլի Չիքովանին: «Բժշկական անձնակազմի մասնակցությամբ որոշվել է Վրաստանի 70-ն անց տարեց մարդկանց առողջության պահպանման համար առաջարկել` ձեռնպահ մնալ բազմամարդ վայրեր այցելելուց և փորձել հնարավորինս մեկուսանալ, որպեսզի խուսափեն իրենց առողջությանը սպառնացող  վտանգներից»,- […]

̰
Վրաստանի և ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, սահմանափակումներ չեն կիրառվի. Աբաշիձե

16:56 16.03.2020

«Վրաստանի և ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, սահմանափակումներ չեն կիրառվի»,- InterpressNews-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով` Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կամ Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան վերադառնալ իրենց երկրներ ցամաքային կամ օդային ուղիներով: «Վարչապետի անունից ես կապվեցի Գրիգորի Կարասինի հետ: […]

̰
Վրաստանի կառավարությունը կոչ է արել առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ

16:00 16.03.2020

Վրաստանի կառավարությունը բջջային հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին, որտեղ հորդորում է քաղաքացիներին տնից, առանց անհրաժեշտության, դուրս չգալ: Կառավարությունը հորդորում է նաև հազի ու ջերմության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ` դիմել բժշկի: Պաշտոնական տվյալների համաձայն` այս պահի դրությամբ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 դեպք, կարանտինում է գտնվում 637, հատուկ ուշադրության ներքո՝ 54 մարդ: Հիշեցնենք, որ Վրաստանում նոր կորոնավիրուսի […]

̰
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ընդունել է նոր որոշում

15:18 16.03.2020

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստում, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ընդունվել են նոր որոշումներ: Մինչ այդ նշվել է, որ այսօրվա դրությամբ վարակված է 33 մարդ: Նրանց մեծամասնության առողջական վիճակը բավարար է: Այս փուլում կարանտինում կա 637 մարդ, 54 մարդ վերահսկողության ներքո է: Կառավարության որոշմամբ` մարտի 18-ից, երկու շաբաթվա ընթացքում, օտարերկրյա […]

̰
Հիշե՛ք՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար հեռախոսը մաքրելը ոչ պակաս կարևոր է ձեռքերը լվանալուց

10:07 16.03.2020

Կորոնավիրուսից և ընդհանրապես վիրուսներից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը ձեռքերը միշտ մաքուր պահելն է և դրանցով երեսին` աչքերին ու բերանին չդիպչելը: Իսկ ձեռքերը մանրէներից պաշտպանելու լավագույն միջոցներից մեկը բջջային հեռախոսն ախտահանելն է: Դեռևս 2017-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հեռախոսները բակտերիաների, վիրուսների և պաթոգեն միկրոօրգանիզմների կրողներ են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոնը բջջային հեռախոսը […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

22:39 15.03.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33-ի: Այս մասին տեղեկություն է տարածել կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքը: Վերջին երեք դեպքը հաստատվել է այսօր: Աղբյուրի համաձայն՝ 427 մարդ կարանտինացվել են, 73-ը հսկողության տակ են:  

̰
Վրաստանում գրանցվել է վարակի փոխանցման երրորդական դեպք

16:10 15.03.2020

«Վրաստանում գրանցվել է, այսպես կոչված, նոր կորոնավիրուսի երրորդական փոխանցման դեպք, ինչը նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի փոխանցում»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքերով՝ ներկայումս Վրաստանում գրանցված է նոր կորոնավիրուսի 30 հաստատված դեպք: «Այս նոր դեպքերը կապված են Իտալիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: […]

̰
Վրաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը

19:17 14.03.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան հայտնել է, որ այն պացիենտը, որն առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզների համաձայն, ապաքինվել է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: «Նա երեկ անցավ ևս մեկ թեստավորում, և մենք ստացանք բացասական պատասխան: Սա շատ լավ փաստ է, բայց, որպես կանոն, անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում կրկին անցկացնել անալիզ, և […]

̰
Ռուսաստանցիները չեն կարողանա Վրաստան մուտք գործել Հայաստանով և Ադրբեջանով

18:25 14.03.2020

Վրացական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում` կանխելու կորոնավիրուսի վարակի տարածումը: «Երրորդ երկրի քաղաքացիները, ներառյալ ռուսաստանցիները, չեն կարողանա հատել վրացական սահմանը Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը` հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին: Հիշեցնենք` երեկ Հայաստանը ու Վրաստանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև […]

̰
BACK_TO_TOP