23:57 25.03.2020
Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։ Թեստավորել քաղաքացիներին հնարավոր կլինի միայն բժշկի նախաձեռնությամբ: Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են […]
23:18 25.03.2020
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպք: Այս տեղեկատվությունը թարմացվել է stopcov.ge-ի հատուկ կառավարության կայքում: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge կայքը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստանում ներկայումս հաստատվել է կորոնավիրուսային վարակի 75 դեպք, ապաքինվել է 10 հիվանդ: Միևնույն ժամանակ, 4055 մարդ ներկայումս գտնվում է կարանտինային ռեժիմում, 252 հիվանդ բուժվում է հիվանդանոցում:
21:02 25.03.2020
Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ` Նինոծմինդան ու Ախալքալաքը կարանտինային գոտիներ հայտարարելը չի նախատեսվում: Այդ մասին գրել է apsny.ge-ն: Նրա հայտարարությամբ՝ տվյալ պահին Վրաստանի մյուս շրջաններում կարանտինային գոտիներ հայտարարելը չի նախատեսվում: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այդ քաղաքներում ստեղծվի արտակարգ դրություն: «Չի նախատեսվում Նինոծմինդան և Ախալքալաքը կարանտինային գոտիներ հայտարարելը, եթե այնտեղ արտակարգ իրավիճակ չստեղծվի: […]
20:26 25.03.2020
Հաջորդ երեք-չորս շաբաթներն ավելի դժվար կլինեն, քան նախորդ երեքը, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասաց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Մասանգետների կարծիքով՝ երկրում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար հարկավոր է խստացնել կանխարգելիչ միջոցառումները: Նրա հայտարարությամբ՝ հենց դա է պատճառը, որ վիրուսի տարածման վիճակագրությունը Վրաստանում ավելի լավն է, քան մյուս երկրներում: «Երկրում լուրջ միջոցներ […]
20:18 25.03.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնար է ամբողջովին արգելափակել կորոնավիրուսի մուտքը երկիր, սակայն զսպել այն մինչ այժմ հաջովում է: Այդ մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն: «Դուք և ես պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, պարզապես իր աշխարհագրական դիրքի պատճառով, չի կարող իրեն զերծ պահել սպառնալիքից: Մեր սահմանակից պետությունները լրջորեն տւժել են համավարակից և ամբողջությամբ արգելափակել […]
18:43 25.03.2020
Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքէջը կգործի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով: Այդ մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Արդեն գործում է էջի ադրբեջանական տարբերակը: Ակտիվ աշխատանքներ են ընթանում հայալեզու տարբերակի սeղծման ուղղությամբ: Բացի այդ, Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով արագ հաղորդեն կորոնավիրուսին վերաբերող լուրեսրը: Մառնեուլիի և Բոլնիսի մարզերի […]
16:32 25.03.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ երկրւմ կա կորոնավիրուսով վարակված 66 անձ: Վերջին 3 դեպքը բացահայտվել է այսօր: Երկրում կորոնավիրուսային վարակից բուժվել է 10 մարդ: Կորոնավիրուսի վարակի կասկածով այսօր հիվանդանոց է տեղափոխվել 9 օր առաջ ծննդաբերած մի կին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նա հայտնել է, որ Վրաստանում կորոնավիրուսով […]
09:19 25.03.2020
Կարանտինի մեջ գտնվող Մառնեուլիի շրջանում հատուկ ձայնային սարքավորումներով հանդերձված ավտոմեքենաներով տեղեկատվական քարոզարշավ է անցկացվում: Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ քաղաքի փողոցներում և հարակից գյուղերում ողջ օրվա ընթացքում շրջող մեքենաներով հայտարարություններ են արվում երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն։ Հայտարարությամբ բնակչությանը տեղեկացվում է, որ Մառնեուլին հայտարարվել է խիստ կարանտինային գոտի։ Բնակչությանը կոչ է արվում տանը մնալ, իսկ ջերմություն […]
09:08 25.03.2020
Ռուսաստանի ԱՆ Սրտաբանական հետազոտությունների ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նանա Պողոսովան խորհուրդներ է տվել սրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդներին ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Նրա խոսքերով՝ սրտանոթային հիվանդությունների առկայությունը մեծացնում է COVID-19-ի բարդ ընթացքի հավանականությունը: Միաժամանակ ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ 90%-ն ապաքինվել է: «Սրտանոթային հիվանդություններ ունեցողներին տեղեկատվությունը ժամանակին տրամադրելը շատ կարևոր բժշկական միջոց […]
23:57 24.03.2020
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը (Միխեիլ Սաակաշվիլիի կինը) առաջարկում է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին որպես կարանտինային տարածք ընդգրկել Զուգդիդիում և Կվարելիում գտնվող իրենց 2 տներն ու 10 մահճակալ: «Այս գլոբալ մարտահրավերի պայմաններում մեզ, ինչպես երբևէ, անհրաժեշտ է համագործակցություն և աջակցություն, որպեսզի COVID-19-ի ճգնաժամից նվազագույն վնաս ունենանք: Այս փուլում ես Ձեզ համար երեք առաջարկ ունեմ. […]
21:59 24.03.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով այս գիշեր Թբիլիսիում կիրականացվի լայնածավալ ախտահանում: Քաղաքի փողոցներն ու մարդաշատ վայրերը կախտահանվեն: Առաջին հերթին կվերամշակվեն մարդաշատ վայրերը և բաց տարածքները: Քաղաքապետ Կալաձեի հայռտարարությամբ`ախտահանման համար օգտագործվող լուծույթը անվտանգ է մարդու առողջության համար: Դրանցով կախտահանվեն մետրոյի մուտքերը, հիմնականում այն փողոցները, որտեղ կան կանգառներ: Քաղաքապետի հավաստմամբ` լուծույթը վնասակար չէ առողջության համար: Ախտահանման աշխատանքներին կմասնակցի […]
20:11 24.03.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում: Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 70 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:
18:55 24.03.2020
Կրթության նախարարությունը և Վրաստանի «Առաջին ալիքը» Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի հետ սկսում են կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց»: Այդ մասին հայտնել է «Ալիք Մեդիան»: Նշենք, որ մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողը (GPB) ուղիղ եթերով դասեր կհաղորդի դպրոցական երեխաների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կորոնավիրուսի հարցերով համակարգող […]
18:13 24.03.2020
Կորոնավիրուսի պիկ Վրաստանի բժիշկները սպասում են երեք շաբաթից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդեր Գոգինավան: Նրա խոսքերով՝ սովորաբար վարակիչ հիվանդությունների պիկը հասնում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: Վրաստանում ակնկալվում է, որ երկրում 3 շաբաթից կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի առավելագույնին: «Հիվանդների աճ կլինի, սակայն, եթե այս դինամիկայով ու տեմպով շարժվենք, […]
16:12 24.03.2020
Արտակարգ դրության պայմաններում Վրաստանի ամբողջ տարածքում նոր սահմանափակումներ են սկսել գործել: Վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո խոսել է նոր սահմանափակումների մասին: Նա հայտնել է, որ դադարեցվել է ակումբների, զվարճանքի կենտրոնների, կինոթատրոնների, սպորտի և հանգստի կենտրոնների, գեղեցկության սրահների և գիշերային ակումբների գործունեությունը: Փոփոխվել է նաև նախկինում սահմանված կարգը […]
15:24 24.03.2020
Մառնեուլում կազմավորվել են շարժական խմբեր, որոնք տեղի բնակչության էթնիկ խմբերին մայրենի լեզուներով (շրջանում գերակշիռ մաս են կազմում ադրբեջանցիները, կա նաև հայկական գյուղ) ճիշտ տեղեկություններ են հասցնում: Նախատեսվում է մայրենի լեզվով թռուցիկների տարածում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ շրջանի ղեկավարի՝ տեղեկատվական ճիշտ արշավը տվել է իր արդյունքը, ու ներկայումս կարանտինային գոտում մարդկանց տեղաշարժի պակաս է նկատվում. […]
19:18 23.03.2020
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանում կրթական գործընթացը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը: Սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական հաստատություններին, այնպես էլ բուհերին: «Կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կդադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը ուսումնական և կրթական հաստատությունների աշխատակիցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները, բացառությամբ հեռավար ուսուցման»,- […]
18:10 23.03.2020
Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և չի ճանաչում Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացման փաստը: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: «Ինչ վերաբերում է այսպես կոչված նախագահական ընտրություններին, որոնք անցկացվել են Աբխազիայում 2020 թվականի մարտի 22-ին, մենք […]
17:10 23.03.2020
Վրաստանի կառավարությունը սահմանում է արտակարգ դրության ևս մեկ սահմանափակում՝ այսօր ժամը 24։00-ից դադարեցվում են բոլոր տեսակի ուղևորափոխադրումը երկրի բոլոր բնակավայրերի միջև: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Սահմանափակումը համաճարակի արագ տարածումը կանխելու նպատակ է հետապնդում»,- հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Սահմանափակումները տարածվում են միայն ուղևորափոխադրումների և չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Երկաթուղային և […]
16:13 23.03.2020
«Ակնկալում ենք վաղը ստանալ Վրաստան առաքված թեստերը, և չորեքշաբթի օրվանից կկարողանանք սկսել բնակչության թիրախային թեստավորումը: Թեստերի ներկրումը տեղի կունենա 4 փուլով: Դրանց քանակը բավարար կլինի մեծաթիվ խմբերի թեստավորելու համար»,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով՝ մարտի 27-ից ապրիլի 5-ը Վրաստանը չորս փուլով կստանա թեստերի ամբողջ խմբաքանակը: Դա, ըստ […]
15:30 23.03.2020
Վրաստանը, համաձայն միջազգային պրակտիկայի պահանջների, ՄԱԿ-ին և ԵԽ-ին տեղեկացրել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: Միջազգային կազմակերպությունները տեղեկացվել են նաև Վրաստանի կողմից միջազգային օդային, ցամաքային և ծովային հաղորդակցությունների դադարեցման մասին: Վրաստանում մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը սահմանվել է արտակարգ դրություն: Փետրվարի 26-ից առ այսօր երկրում 54 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նրանցից 8 մարդ առողջացել […]
15:22 23.03.2020
Վրաստանում ևս հինգ մարդ է հաղթահարել կորնավիրուսը և դուրս գրվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Հիվանդանոցներում, սակայն, բժիշկների հսկողության ներքո շարունակում է մնալ ևս 233 մարդ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: Ինչ վերաբերում է 3 առողջացած հիվանդներին, ըստ նրա, առաջնորդվելով այն բանով, որ նրանց մոտ եղել է թոքաբորբ, թողել են կլինիկայում՝ հետագա […]
10:12 23.03.2020
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է 2020 թվականի մարտի 22-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրություններին: Դրանք, ըստ գերատեսչության, խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև կոպտորեն խախտում Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: «Այսպես կոչված ընտրություններն անօրինական են և չեն կարող բերել որևէ օրինական արդյունք, երբ Աբխազիայի տարածաշրջանում էթնիկ զտումների պատճառով տեղահանված կես միլիոն մարդ չի […]
09:48 23.03.2020
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան մարտի 22-ի նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած: Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է պահանջվող նվազագույն 50% -ը: «Ըստ մասնակիցների թվի՝ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացել են…Մենք գերազանցել ենք նվազագույն սահմանը»,-ասել է ԿԸՀ ղեկավարը ճեպազրույցում: Ընտրություններից տվյալներ կհրապարակվեն այսօր՝ տեղական ժամանակով 11.00-ին (Երևանի ժամանակով 12․00-ին): «Խախտումներ տեղի չեն ունեցել, ոչ մի բողոք […]
23:22 22.03.2020
Վրաստանի ֆինանսների նախարար Իվան Մաչավարիանիի հայտարարությամբ՝ կառավարությունը քննարկում է բնակչությանն օգնություն ցուցաբերելու մի քանի տարբերակ: Նախարարն այդ մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո: Նրա հայտարարությամբ՝ դա, օրինակ, կարող է լինել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման կտրոնի տեսքով և այլն: Բացի այդ, կառավարությունը կարող է հարկերը նվազեցնել՝ գործարարներին օգնելու համար:
22:27 22.03.2020
«Երկրում առայժմ ոչ մի լուրջ և համավարակային բռնկման դեպք չկա»: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Միջգերատեսչական համակարգող խորհրդի առողջության վերաբերյալ թեմատիկ խմբի նիստից հետո, որը վարում էր վարչապետ Գիորգի Գախարիան: Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում հաստատված կորոնավիրուսային վարակի 54 դեպքերի ծագումը հայտնի է: Ըստ նրա՝ հայտարարված արտակարգ դրությունը […]
18:10 21.03.2020
Վրաստանի վարչապետ Գախարիան հայտարարել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը չի ենթադրում պարետային ժամի կամ խիստ կարանտինային միջոցների սահմանում: Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրությունը ենթադրում է մարդկանց տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ: Արգելվում են 10 մարդուց ավելի հավաքները: «Ինչ վերաբերում է տեղաշարժի ազատությանը, այն մասնակի է սահմանափակ: Կանոնակարգն այս փուլում չի նախատեսում պարետային ժամի սահմանում, […]
17:31 21.03.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ես ևս մեկ հաստատված դեպք: Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսվ վարակվածների թիվը հասել է 48-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության stopcov.ge կայքէջում: Վրաստանում կարանտինի ռեժիմում է մնում 1 966 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 259-ը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 47-ի:
17:11 21.03.2020
Վրաստանում եկեղեցու նկատմամբ ևս սահմանվելու է ավելի քան 10 հոգու հավաքների սահմանափակումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցում՝ բացատրելով արտակարգ դրության ռեժիմի կանոնակարգերը: Գախարիան վստահություն է հայտնել, որ եկեղեցու նպատակը ևս նույնն է. «Չնայած նրան, որ հարգում ենք եկեղեցին և մեր ավանդույթները, մեր պարտականությունն է հոգալ մարդկանց առողջության մասին, որպեսզի […]
15:58 21.03.2020
Վրացական իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում արտակարգ դրություն հայտարարեց մինչև ապրիլի 21-ը: «Հիմք ընդունելով վարչապետի ուղերձը` համաձայն Վրաստանի Սահմանադրության 71-րդ հոդվածի, ես հայտարարում եմ արտակարգ դրություն ողջ Վրաստանում: Այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Զուրաբիշվիլին այսօր կայացած հատուկ ճեպազրույցում: Հիշեցնենք՝ […]