TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում պարետային ժամը. Չիկովանին կոչ է անում հետևել սահմանափակումներին. «Գրուզիա օնլայն»

16:50 31.03.2020

Իրավապահները խստորեն կհետևեն պարետային ժամի ընթացքում կիրառվող սահմանափակումներին: Այդ մասին այսօր կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Այդ մասին հայտնում է apsny.ge-ն: Նա բնակչությանը հիշեցրել է, որ պարետային ժամը կսկսվի այսօր ՝ ժամը 21:00-ից և կոչ արել հասարակությանը հետևել սահմանափակումներին: «Այսօր ուժի մեջ կմտնի պարետային ժամը և ժամը 21:00-ից […]

̰
Մառնեուլում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել. «Ալիք Մեդիա»

16:40 31.03.2020

Մառնեուլի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի ևս երկու դեպք է գրանցվել, տեղեկացնում է «Ալիք մեդիան»: Ինչպես «Ռադիո Մառնեուլին» հայտնել է կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան, կորոնավիրուսը հաստատվել է երկու կանանց մոտ: Շենգելաիան չի հաստատել, արդյոք նոր դեպքերը կապ են ունեցել Մառնեուլում մինչ այս պարզված առաջին դեպքի հետ: Մարտի 22-ին Մառնեուլում հաստատվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը: Միջին տարիքի […]

̰
Ցանցահենները համացանցում հրապարակել են վրացի ընտրողների տվյալները

16:00 31.03.2020

Ցանցահենները հրապարակել են 4,9 միլիոն վրացի ընտրողների անձնական տվյալներ, ներառյալ՝ մահացածներինը: Այդ մասին գրում է ZDNet-ը: Տեղեկությունը տարածել է imedinews.ge-ն: Հրապարակված տվյալները ներառում են հրապարակված անձի անունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, հեռախոսահամարները: Ցանցահենային ֆորումի ներկայացուցչի խոսքերով՝ անձնական տվյալները վերցված են Վրաստանի ԿԸՀ-ի կայքէջից: Ավելի ուշ Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում էր, որ […]

̰
Թբիլիսիի կլինիկայում ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է. «Գրուզիա օնլայն»

15:44 31.03.2020

Թբիլիսիի համալսարանական հիվանդանոցում կտրուկ բարելավվել է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge-ն: Այս մասին հայտնել է կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին: «Այսօր մենք, մեր ամբողջ կլինիկան ուրախ է: Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը: Դրական դինամիկա է նկատվում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող երեք ծանր հիվանդների մոտ: Օրինակ ՝ արդեն վաղը բժիշկները […]

̰
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Ախալքալաքից խորհրդարանի նախկին և ներկա պատգամավորներին

23:58 30.03.2020

Վրաստանի դատախազությունը հրազենի օգտագործմամբ խուլիգանություն հոդվածով ձերբակալել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն և խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանին: Ներքին գործերի նախարարությունը երկու հոդվածների հիման վրա հետաքննություն է սկսել գործի վերաբերյալ: Ամբաստանյալներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին կողմերի միջև «Գոլդ» սրճարանի մոտ` Մկոյանի տան […]

̰
Աբխազիայից բարձր ջերմությամբ Զուգդիդի տեղափոխված կնոջ մտ հաստատվել է Covid19-ը

23:43 30.03.2020

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից նախորդ գիշեր Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց  բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի նախանշաններով տեղափոխված 50-ամյա կնոջ մոտ Լուգարի լաբրատորիայում հաստատվել է Covid19-ը: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության՝ կինը Զուգդիդիի բնակիչ է: Նա գտնվում էր Ռուսաստանում, Վրաստան վերադառնալ փորձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով:

̰
Վրաստանի ՆԳՆ-ը Գումբուրդոյի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

19:56 30.03.2020

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձություների վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել […]

̰
Որո՞նք են Վրաստանում համընդհանուր կարանտինի սահմանափակումները. մանրամասներ. «Գրուզիա օնլայն»

19:01 30.03.2020

Վրաստանի կառավարությունը համընդհանուր կարանտինի պայմաններում զգալիորեն խստացնում է կարանտինի պալմանները: Կարանտինի պայմանները պարտադիր են բոլորի համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ: Արգելվում է 3-ից ավելի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսային վարակ է հաստատվել 100 մարդու մոտ. «Գրուզիա օնլայն»

18:40 30.03.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի: Այդ մասին արտահերթ ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես տեղեկացրել է Գախարիան, երեք վարակված անձանց դեպքում աղբյուրը հնարավոր չի եղել պարզել: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ կարանտինում է գտնվում 4978 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 266 մարդ: 100-ից առողջացել է 18-ը, […]

̰
Ապրիլի կեսից, ենթադրաբար, Վրաստանում կավելանա բուժհիմնարկներ դիմող հիվանդների թիվը. վարակաբան. imedinews.ge

17:15 30.03.2020

«Ապրիլի երկրորդ կեսից Վրաստանում կավելանա բուժհիմնարկներ դիմող հիվանդների թիվը: Սա ենթադրություն է, թեև ակնհայտ աճ կլինի: Այդ մասին վարակաբան Ալեքսանդր Գոգինավան հայտարարել է Վրաստանի «Առաջին ալիքի» եթերից, տեղեկացնում է imedinews.ge-ն: Նա հասարակությանը հորդորել է ուշադրությամբ հետևել մասնագետների հորդորներին: «Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես հասարակության մեծ մասը խնդիրը գրեթե լուծված է համարում: Դա այդպես չէ: Երկրի գլխավոր […]

̰
Կեղծ տեղեկությունը՝ Մառնեուլում բողոքի ցույցի առիթ. «Ալիք Մեդիա»

16:45 30.03.2020

Մառնեուլում քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց է կազմակերպվել, որին մասնակցել են գյուղերի բնակիչները: Տասնյակ քաղաքացիներ քաղաքապետարանից պահանջել են սոցիալական օգնություն: «Ալիք մեդիային» տեղում հավաքվածները հայտնել են, որ քաղաքապետարանի խոստացած սոցիալական օգնությունը ստանալու նպատակով են եկել: «Վիրուսից չենք մահանա, սովից կմահանանք»,- վանկարկել են քաղաքացիները: Ցույցին արձագանքել է Մառնեուլի քաղաքապետ Զաուր Դարգալլին և սոցիալական ցանցում հայտարարություն տարածել: […]

̰
Գերմանիայում սկսվել է զուգարանի թղթի տեսքով տորթերի արտադրություն. DW

16:18 30.03.2020

Գերմանացի հրուշակագործները որոշել են այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկի՝ զուգարանի թղթի տեսքով թխվածքներ արտադրել: Այս մասին հայտնում է DW.com-ը: Հրապարակման համաձայն՝ Թիմ Քորտիումը զուգարանի թղթի տեսքով տորթեր սկսել է պատրաստել կատակելու համար, սակայն երբ դրանք սպառվել են րոպեների ընթացքում, փոխել է մտադրությունն ու արտադրություն սկսել: Այսպիսով, յուրաքանչյուր օր նրա հրուշակեղենի խանութում նման 200 […]

̰
Վրաստանում աշակերտների համար մեկնարկել է ուսուցողական նոր հեռուստածրագիր. «Գրուզիա օնլայն»

13:30 30.03.2020

Վրաստանի «Առաջին ալիքով» այսօրվանից մեկնարկել է «Կրթություն. հեռուստադպրոց» նախագիծը: Այդ մասին հաղորդում է apsny.ge-ն: Նախագիծը Վրաստանի կրթության նախարարության և երկրի հանրային հեռարձակողի համատեղ նախագիծն է: Հեռուստադասերը կանցկացվեն բոլոր դասարանների աշակերտների, ինչպես նաև դիմորդների համար: Ժամանակացույցը կազմվում է ուսումնական ծրագրի համաձայն: Դասերը ներառում են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն բաժիններ: Հեռուստադասերը կուղեկցվեն նաև սուրդո թարգմանությամբ: Վրաստանում կրթական […]

̰
Վրաստանի ՊՆ 6 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ imedinews.ge

23:45 28.03.2020

Վրաստանի ՊՆ ազգային գվարդիայի 6 աշխատակցի մոտ, որոնք մարտի 21-ից գտնվում էին ինքնամեկուսացման մեջ,  հաստատվել է կորոնավիրոս: Այդ մասին տեղեկացնում է imedinews.ge-ն: Վարակի հաստատաումից հետո ՊՆ-ում կանխարգելիչ  խիստ միջոցներ են կիրառվել: Վարակվածների հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող բոլոր անձինք  ինքնամեկուսացվել են կամ կարանտինի մեջ են: Մասնավորապես՝ բոլոր վարակված անձինք ու նրանց հետ շփում ունեցողները […]

̰
Վրաստանը կասկածելի որակի համար չեղարկել է արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական ընկերության հետ․ sputnik-georgia

23:36 28.03.2020

Վրաստանը չեղարկել է COVID-19 արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հայտարարությունը տարածել է sputnik-georgia-ն: Արագ փորձարկման կասկածելի որակ ունեցող բոլոր թեստերը վերադարձվել են Չինաստան: Բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ: Առաջիկայում առաջին երկու հազար թեստերը կհասնեն Վրաստան: Եթե թեստերի որակը համապատասխանի չափանիշներին, ապա ձեռք կբերվի […]

̰
Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանենք բաժանարար գծի երկու կողմերում բնակվող մեր հայրենակիցների առողջությունը. Գախարիա

21:25 28.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ այսօր այցելել է Աբխազիային սահմանակից հիվանդանոցներ, որտեղ ներկա է գտնվել ժամանակակից սարքավորումների տեղադրման գործընթացին: Հիվանդանոցին, որը միաժամանակ կարող է ընդունել 100 հիվանդի, փոխանցել են արհեստական ​​շնչառության սարքավորում, ինչը շատ կարևոր է կորոնավիրուսային ծանր դեպքերի բուժման համար: «Սա բազմաֆունկցիոնալ հիվանդանոց է` շատ լուրջ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86-ի

21:06 28.03.2020

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս մեկով` դառնալով 86: Այս մասին հաղորդել է StopCov.ge կառավարական կայքը: Newsgeorgia կայքի հաղորդմամբ՝ նոր հիվանդը գտնվում է Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, այնտեղ բուժվում է 14 մարդ: «Հիվանդի վիճակը կայուն է, սակայն հետազոտությունից հետո նրա մոտ ի հայտ է եկել ախտանիշ, որը բնորոշ է […]

̰
Կորոնավիրուսի ներքին տարածման մեծ հավանականություն կա. Գամկրելիձե. 1tv.ge

19:19 28.03.2020

«Վարակի տարածման 3 դեպքերի սկզբնաղբյուրը հայտնի չէ: Հավանաբար, ունենք ներքին տարածման նախադեպ»,- ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, որի խոսքերը մեջբերել է 1tv.ge-ն: «Ամենայն հավանականությամբ, գործ ունենք ներքին վարակման նախադեպի հետ: Դա արդեն վարակի ներքին տարածման տագնապի ազդանշան է: Սա նշանակում է, որ այդ մարդկանց հիվանդությունը փոխանցվել է ինչ-որ մեկից, որի […]

̰
Թբիլիսիում 3 նորածնի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. «Գրուզիա օնլայն»

18:45 28.03.2020

Հիվանդանցում գտնվող նորածիններից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին: Այս մասին հայտնել է «Գրուզիա օնլայնը»: «Ինչ վերաբերում է երեք նորածնին, նրանց թեստերի արդյունքները բացասական են, այս փուլում նրանց վիճակը կայուն է: Նրանցից ոչ մեկն այժմ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված չէ»,- […]

̰
Սաաակշվիլին խոստացել է Եվրոպայից վերադարձնել վրացիներին. Գախարիայի պատասխանը չի ուշացել. «Գրուզիա օնլայն»

17:44 28.03.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստանում է Թբիլիսի տեղափոխել իր հազար հայրենակիցներին, որոնք Եվրոպայում նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտնվել են անելանելի իրավիճակում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Քանի որ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված, թռիչքների համար անհրաժեշտ է կառավարության հաստատումը: Նախօրեին Կիևից Սաակաշվիլին դիմել էր Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ կոչ անելով «մոռանալ քաղաքական տարաձայնությունների մասին»: […]

̰
Վրաստանում կորնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի

11:26 28.03.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 2-ով՝ հասնելով 85-ի: Երեկ ուշ երեկոյան հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը ծանր է: Նա աշխատանքի վայրում շփումներ է ունեցել օտարերկրացիների հետ: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի՝ բուժգծով տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ երկրում 14 մարդ բուժվել է կորոնավիրուսից։ 4 հոգու վիճակը ծանր է: Բոլոր նրանք […]

̰
Վրաստանում հնարավոր է ընդհանուր կարանտին չլինի. իշխանությունները խոսել են հետագա ծրագրերի մասին

20:07 27.03.2020

Վրաստանի իշխանությունները վստահ են, որ եթե Վրաստանի բնակիչները կատարեն բոլոր հանձնարարականները, ապա խիստ կարանտինային ռեժիմի հայտարարման անհրաժեշտություն չի լինի: «Այս փուլում վրացական կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով չի քննարկում համընդհանուր կարանտին  սահմանելու հարցը: Հավատում ենք, որ եթե կատարենք բոլոր առաջադրանքները, որոնք տրվում են արտակարգ իրավիճակում, ապա ընդհանուր կարանտինհայտարարելու անհրաժեշտություն չի լինի»: Այդ մասին հայտարարել է […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 8 մլն լարի է ծախսել

19:54 27.03.2020

Կորոնավիրուսը կառավարելի դարձնելու անհրաժեշտ գործողությունների համար Վրաստանի կառավարությունը ծախսել է 8 միլիոն լարի: Առողջապահության նախարարության առողջապահության վարչության ծրագրի բաժնի վարիչ Էկա Ադամիայի հայտարարությամբ՝ հաշվի առնելով ընթացիկ և պլանավորված գնումները` ակնկալվում է, որ իրական ծախսերը կլինեն է՛լ ավելի շատ: «Այս գումարները առնչվում են մեր ձեռք բերած ռազմավարական նշանակության գնումներին: Դրանք շնչառական ապարատներ են, ախտահանիչներ, մոնիտորներ, բժշկական […]

̰
Ինչո՞ւ Վրաստանը չի հրապարակում կորոնավիրուսով վարակվածների անունները. Sputnik Georgia

18:06 27.03.2020

Վրաստանում, վերջին տվյալներով, կա կորոնավիրուսով վարակման 81 հաստատված դեպք: Այս մասին հայտնում է Sputnik-georgia-ն: Առայժմ հայտնի է վարակվածներից միայն երկուսի անունը, մնացածների ինքնությունը գաղտնի է պահվում: Դա մի շարք հարցեր է առաջացրել բնակչության շրջաններում: Սոցիալական ցանցերում առաջարկել են հիվանդների անունները, հասցեներն ու տարիքը հրապարակել, իսկ բացատրությունը շատ պարզ է՝ մարդիկ վախենում են վարակվել վտանգավոր վիրուսով […]

̰
Աբխազիայում արտակարգ դրություն է հայտարարվել. TASS

17:04 27.03.2020

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով Աբխազիայում մտցվել է արտակարգ դրություն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահի պարտականությունները կատարող Վալերի Բգանբան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը: Փաստաթուղթը հանրապետության խորհրդարանում կարդացել է Բգանբայի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան: Արտակարգ դրությունը Աբխազիայում սահմանվում է մարտի 28-ից մինչև ապրիլի 20-ը:

̰
«Մնացեք տանը, մենք կխաղանք ձեզ համար»․ Թբիլիսիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում համերգային ուղիղ միացումներ կլինեն

19:48 26.03.2020

Թբիլիսիի քաղաքապետարանը առաջարկում է հանրությանը կարանտինի ընթացքում ամեն երեկո իրենց ֆեյսբուքյան էջում դիտել սիրված դերասանների համերգները: Երաժիշտներն ու արվեստագետներն ամեն երեկո՝ ուղիղ ժամը  22:00-ին, համերգային ուղիղ միացումներ կկազմակերպեն քաղաքապետարանի էջից: Ակցիայի կարգախոսն է. «Մնացեք տանը, մենք կխաղանք ձեզ համար»: «Մնացեք տանը դրական տրամադրությամբ և ժամանակ անցկացրեք ձեր նախընտրած երգիչների հետ: Տարբեր ժանրի դերասաններին ու երաժիշտներին […]

̰
Ախալքալաքում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել

17:26 26.03.2020

«Ալիք Մեդիան», վկայակոչելով Jnews-ին, հայտնում է՝ այսօր՝ ժամը 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել: Լրատվականը նաև գրում է, որ տեղում չկան շտապօգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում: Նշվում է, որ կրակոցները […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը Բոլնիսում և Մառնեուլում. Interpressnews.ge

17:20 26.03.2020

Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը Բոլնիսի և Մառնեուլի կարանտինային գոտիներում: Ինչպես Interpressnews.ge-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից: Նշվում է, որ շրջաններում կարանտինային սահմանափակումներից հետո գլխավոր ճանապարհներին տեղադրվել են հսկիչ սահմանային անցակետեր, իսկ երկրորդային ճանապարհները վերահսկվում են շարժական խմբերի կողմից: Հասարակական կարգի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության ծառայողները ինտենսիվ պարեկություն են իրականացնում շրջաններում: «Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից […]

̰
Վիրահայոց թեմը ծիսակատարությունները և արարողությունները կկատարի փոփոխված ձևաչափով. 1tv.ge

17:10 26.03.2020

Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունից և գործող սահմանափակումներից ելնելով, Վիրահայոց թեմը հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը հատուկ տեսաուղերձի միջոցով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես նշվում է ուղերձում, թեմի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում կտեղադրվի կիրակնօրյա Սուրբ Պատարագների խորհուրդների քարոզչությունը, որը կներկայացնի Վիրահայոց թեմի առաջնորդը: «Ծաղկազարդի տոնի, Ավագ […]

̰
Մենք պատրաստվում ենք բարդ սցենարների. Իրակլի Սեսիաշվիլի. Interpressnews.ge

16:10 26.03.2020

«Մենք պատրաստվում ենք բարդ սցենարների, սակայն մոտիվացված ենք և հուսով` կհաղթենք այս վիրուսը»: Այս մասին Մառնեուլի անցակետի մոտ լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն: Սեսիաշվիլին շնորհակալություն է հայտնել այն զինծառայողներին և ոստիկաններին, որոնք աշխատում են կարանտինային գոտում` ընդգծելով, որ առավելագույնս պաշտպանված է նրանց առողջությունը: […]

̰
BACK_TO_TOP