18:47 06.05.2020
Չեչնիայի Հանրապետության տարածքում ներդրվել է պարտադիր կերպով դիմակ կրելու ռեժիմ: Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Մուհամմեդ Դաուդովը՝ փոխանցում է Russia Today-ը: «Ցանկացած հանրային վայրում, որտեղ նույն տարածքում մեկից ավելի մարդ կա, այնուհետև բժշկական դիմակներ կրելը պարտադիր է»,- ասել է Դաուդովը: Վերջինիս խոսքով՝ խանութ գնալը, հանրային տրանսպորտով երթևեկությունը […]
18:05 06.05.2020
Տաքսիով տուն վերադառնալիս Չեխիայի արտաքին գործերի նախարարը վթարի է ենթարկվել: Մահացել է մեքենայի վարորդը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Պրահայի կենտրոնից ոչ հեռու գտնվող Նուսելսկայա փողոցում: Տաքսին, որը ընթացել է ոչ մեծ արագությամբ, հարվածել է կայանված մեքենային»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ներկայացուցիչը նշել է, որ տաքսու 62-ամյա վարորդի […]
23:55 05.05.2020
Շուտով Միացյալ Նահանգները տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է korrespondent.net-ը: Պատասխանելով հարցին՝ ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»: Ինչպես հայտնի է, Թրամփը պնդում է, որ կորանավիրուսի տարածոման մեջ մեղավոր է Չինաստանը։ Ավելի վաղ […]
21:33 05.05.2020
Ամերիկյան Space X ընկերությունը, որը պատկանում է Իլոն Մասկին, նախատեսում է առաջընթաց արձանագրել կինոյի ոլորտում: Ընկերությունը ցանկանում է տիեզերքում մարտաֆիլմ նկարահանել հոլիվուդյան հայտնի աստղ Թոմ Քրուզի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կինոնախագծի իրականացման համար ներգրավվել է NASA-ն: Նշվում է, որ նմանատիպ նկարահանումները Թոմ Քրուզի սրտով են: Կինոաստղը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարում տանիքից […]
21:21 05.05.2020
Բրիտանական Vogue ամսագրի շապիկին հայտնվել է 85-ամյա օսկարակիր դերասանուհի Ջուդի Դենչը: Ֆոտոշարքի առաջին լուսանկարները հայտնվել են ամսագրի պաշտոնական Instagram-յան էջում: Աստղը զարդարում է ամսագրի հունիսյան շապիկը: Դերասանուհին դարձել է ամսագրի գլխավոր շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը: Դենչը հանդես է եկել երկու տարբեր կերպարով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ցանկության դեպքում կինը կարող է գեղեցիկ ծերանալ: […]
21:10 05.05.2020
Զբոսաշրջային սեզոնը եվրոպացիների համար կարող է բացվել մասամբ: Այս մասին France Info ռադիոկայանին հայտնել է ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը փոխանցում է korrespondent.net-ը: «Հավանական է, որ որոշ տարածքներ բաց կլինեն զբոսաշրջիկների համար, իսկ մյուսները՝ ոչ: Համավարակի սահմանները չեն համապատասխանում երկրների սահմանների հետ»,- ասել է Բրետոնը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել […]
18:38 05.05.2020
Սանկտ Պետերբուրգի այգիներից մեկում հայտնվել է մի քանդակ, որը կրում է «Ինքնամեկուսացում 2020» անվանումը: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: https://twitter.com/vesti_news/status/1257594457551245312
16:36 05.05.2020
Սահմանափակումների մեղմացման մասին է հայտարարել Իսրայելը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հաջողված է համարում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իսրայելի քաղաքացիները այժմ կարող են ազատ գնալ երկրի ցանկացած անկյուն և նույնիսկ այցելել իրենց տարեց ազգականներին: Երկրում մոլերը և խանութները կբացվեն արդեն շաբաթվա վերջին: Դպրոցները կվերադառնան իրենց նախկին ռեժիմին մայիսի վերջին: […]
13:31 05.05.2020
Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են տարվա երկրորդ եռամսյակի համար ռեկորդային` 3 տրիլիոն դոլար պարտք վերցնել երկրի ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու համար: 2019-ի ընթացքում երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1.28 տրիլիոն դոլար: Երկրում վերջին ծախսերի փաթեթները գնահատվել են Միացյալ Նահանգների տնտեսության 14 տոկոսի չափով: Պարտք վերցնելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են, սակայն որոշ հանրապետականներ իրենց մտահոգությունն […]
13:24 05.05.2020
Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Երկրի իշխանություններն այս հանգամանքը բացատրում են թեստավորումների մեծ թվով: Հիվանդների 50 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Ռուսաստանում մահացության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր: Այստեղ վարակման դեպքերի կեսը բաժին է ընկնում Մոսկվային։ Ռուսաստանում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան […]
11:59 05.05.2020
Հաջորդ շաբաթվանից Թուրքիայի իշխանությունները մտադիր են մեղմացնել կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ երկրի յոթ նահանգներում միջքաղաքային տեղաշարժի սահմանափակումը կհանվի, ինչպես նաև կմեղմացվեն պարետային ժամի կանոնները երիտասարդ և տարեց քաղաքացիների համար, հայտնում է Reuters լրատվական գործակալություն:
10:42 05.05.2020
Ֆրանսիայի Սենատը մերժել է կառավարության առաջարկած ծրագիրը՝ մայիսի 11-ից կարանտինային ռեժիմն աստիճանաբար հանելու վերաբերյալ: Ավելի վաղ երկրի վարչապետը, ներկայացնելով ծրագիրը սենատում, ասել էր, որ անհնար է շարունակել կարանտինային ռեժիմի պահպանումը: Էդուար Ֆիլիպի խոսքով՝ զբոսաշրջության, արվեստի, գաստրոնամիայի ոլորտում աշխատողները դադարեցրել են իրենց գործունեությունը: Վարչապետը նշել է, որ կարանտինի շարունակումը կնշանակի խաթարել տնտեսության զարգացումը: Անցյալ շաբաթ կառավարության […]
23:57 03.05.2020
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ շատ կրթական հաստատություններ ստիպված են փակվել և անցկացնել հեռավար ուսուցման, իսկ լրագրողները հաճախ ուղիղ եթեր են մտնում տնից: Այսպես, օրերս իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսոմը համացանցում հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ուղիղ եթերի ժամանակ հետին պլանում ընդամենը մի քանի վայրկյանով հայտնվել է նրա մերկ գործընկերուհին՝ Ալեքսիա Ռիվասը: Բանն այն է, որ կադրում հայտնված […]
23:24 02.05.2020
Չինաստանը կարծես թե վերադարձել է կյանքի բնականոն հունին: Երկրի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում արդեն բացվել են կրթական հաստատությունները: Այստեղ երեխաները հաճախում են մանկապարտեզներ, դպրոցներ: Այս մասին հայտնել է shanghaiist.com-ը: Ելնելով սոցիալական հեռավորության կարևորությունից՝ Հանչժոուի դպրոցներից մեկում երեխաները դասի ընթացքում կրում են հատուկ գլխարկներ: Նշվում է, որ գլխարկները պատրաստել են հենց երեխաները: Դրանք պատրաստված են ստվարաթղթից, […]
21:48 02.05.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Նիկոլաս անունը դրել են՝ ի պատիվ այն 2 բժիշկների, որոնք քաղաքական գործչին բուժել են COVID-19-ից: Վարչապետի կինը նաև հայտնել է, որ երեխային անվանել են Ուիլֆրեդ` ի պատիվ Ջոնսոնի պապի, և Լորի՝ ի պատիվ իր պապի: Բրիտանացի վարչապետի կինը […]
19:14 02.05.2020
Գերմանիայի հյուսիսային Կուքսհաֆեն քաղաքի ափերի մոտ 14-օրյա պարտադիր կարանտին է սահմանվել զբոսանավերից մեկում: Կարանտինը սահմանվել է այն բանից հետո, երբ նավի անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսային թեստի պատասխանը եղել է դրական: Նավում կա շուրջ 3 հազար մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
18:50 02.05.2020
Ավստրաիայում արդեն բացվել են առևտրի խոշոր կենտրոնները: Երկրի իշխանությունները նաև չեղարկել են տնից դուրս գալու արգելքը: Այստեղ մայիսի 1-ից թույլատրվել են 10 հոգով միջոցառումները՝ պայմանով, որ մարդիկ պահեն 1 մետր սոցիալական հեռավորությունը և կրեն պաշտպանիչ դիմակներ: Մայիսի 29-ից էլ կսկսեն աշխատել հյուրանոցները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
18:39 02.05.2020
Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: RIA Novosti լրատվականի հաղորդմամբ՝ վիրավորվել է 56 մարդ: Ուզբեկստանի տարածքում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով […]
17:30 02.05.2020
Սահմանափակումների աստիճանաբար մեղմացման մասին են հայտարարել Իռլանդիայի իշխանությունները: Տնտեսության վերագործարկումը կսկսվի մայիսի 18-ից: Երկրի վարչապետ Լեո Վարադկարի խոսքով՝ կառավարությանը անհրաժեշտ է ևս 2 շաբաթ կորոնավիրուսի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Այստեղ ընդահանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 21 հազար դեպք, որից 1265-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
10:45 02.05.2020
Չնայած սոցիալական հեռավորություն պահելու կոչերին՝ Գերմանիայում բողոքի ակցիաներ են: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում և պահանջում են, որպեսզի իշխանությունները վերացնեն կարանտինային միջոցառումները: Ակցիայի մասնակիցների մի մասը եղել է առանց դիմակների: Բողոքի ակցիայի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Կան ձերբակալվածներ, հայտնում է Russia Today-ը:
23:23 30.04.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ցույց է տվել, որ մարդիկ պատրաստ են միմյանց օգնելու: Այս մասին նախագահը հայտարարել է «МыВместе» համառուսաստանյան արշավի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է gazeta.ru-ն: Պուտինը նշել է, որ ներկայումս երկիրը մարդկայնության, կարեկցանքի և միմյանց օգնելու դժվարին քննություն է հանձնում: Միևնույն ժամանակ, ռուսները հաջողությամբ են հանձնել […]
19:58 30.04.2020
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումները նպաստել են շրջակա միջավայրի բարելավմանը և թույլ են տվել վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում կանխել շուրջ 11 հազար մահվան դեպք: Այս մասին ասվում է Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում, հաղորդում է RIA Novosti-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ շնորհիվ հակավիրուսային սահմանափակումների` ածուխի հիմքով էլեկտրաէներգիայի արտադրությունը […]
19:15 30.04.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը ճիշտ քայլեր է ձեռնարկում COVID-19-ի դեմ պայքարում՝ ի տարբերություն Շվեդիայի կառավարության: «Ի հեճուկս զեկույցների՝ Շվեդիան թանկ է վճարում ինքնամեկուսացման ռեժիմ չսահմանելու որոշման համար: Ներկայումս այնտեղ մահացել է 2462 մարդ, ինչը ավելի շատ է, քան հարևան երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում (207), Ֆինլանդիայում (206) կամ Դանիայում (443): Միացյալ Նահանգները […]
17:30 30.04.2020
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն «անօրինական» է որակել տեղական իշխանությունների կողմից սահմանափակումները չեղարկելու նախաձեռնությունները, կապված կորոնավիրուսի հետ, սակայն նշել է, որ շրջանների մակարդակով մի շարք միջոցառումներ կարող են ընդունվել կառավարության հետ համաձայնեցված: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Վարչապետի խոսքերով՝ երկրի առողջապահության նախարարը շուտով հրամանագիր կստորագրի, որը կսահմանի յուրաքանչյուր մարզի համար կորոնավիրուսային վարակի մակարդակի […]
23:25 28.04.2020
Ռուսաստանի նախագահը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ: Դրա ընթացքում Պուտինն ընդգծել է, որ թեև Ռուսաստանին հաջողվել է արգելակել համավարակի տարածումը, այնուամենայնիվ, իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: «Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս ամենալարված […]
21:56 28.04.2020
Նոր Զելանդիայի իշխանություններն էլ հայտարարել են համաճարակի դեմ հաղթանակի մասին: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետ Ջասինդա Արդերնը իր խոսքում նշել է, որ երկրում վարակի նոր դեպքերը շատ քիչ են: Այստեղ նույնպես մեղմացրել են սահմանափակումները: Իրենց աշխատանքն արդեն սկսել են փոքր խանութները, որոշ սննդի կետերն ու կրթական հաստատությունները: Որաշ սահմանափակումներ էլ դեռ կշարունակեն գործել: «Մենք […]
21:50 28.04.2020
Սահմանափակումների թուլացման հետ կապված նոր օրենք է ընդունվել Գերմանիայում: Համաձայն դրա՝ տրանսպորտում, խանութներում և այլ հասարակական վայրերում դիմակ չկրելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 25-10 հազար եվրոյի չափով: Տուգանքները կկիրառվեն դիմակ չունեցող բոլոր անձանց նկատմամբ, գումարի չափը տարբեր է՝ կախված երկրամասից։ Այս մասին հայտնել է The Guardian-ը:
21:15 28.04.2020
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 բուժաշխատող, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցների և այլ ոլորտի աշխատողներ:
20:36 28.04.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված ոչ աշխատանքային օրերը պետք է երկարաձգվեն մինչև մայիսի 11-ը` մարզերում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների խստագույն պահպանմամբ: Պուտինն այս մասին հայտարարել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ անցակցված տեսակոնֆերանսի ժամանակ, հաղորդում է TASS-ը: Նա հիշեցրել է, որ առջևում մայիսյան տոներն են, իսկ դրանց միջև աշխատանքային օրեր […]
14:41 28.04.2020
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել է, որ դուրս է գալիս 2015 թվականին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 2011-ին Լիբիայում նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալվելուց հետո երկրում հաստատվել է երկիշխանություն: […]