Օգոստոսի 1-ից մոտ 10 հազար բուժաշխատողի աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Օգոստոսի 1-ից մոտ 10 հազար բուժաշխատողի աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով

10:31 13.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի հետ։
«Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսին բարձրացնելու ենք պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձը մոտ 15 տոկոսով»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Նախարարը հստակեցրել է, որ խոսքը, մոտավորապես, 700 մլն դրամի մասին է։ «Այսինքն՝ կարողացել ենք 700 մլն դրամ տնտեսումն ուղղել հենց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։ Դա վերաբերվելու է մոտավորապես 10 հազար բուժաշխատողի։

Ես կարծում եմ, որ բաձրացումը պետք է շարունակական լինի։ Մենք այդ ուղղությամբ էլի ենք աշխատելու։ Մոտ ապագայում դրա մասին հավելյալ ինֆորմացիա կհաղորդենք»,- ասել է նախարարը։
Տեսաուղերձի ավարտին Արսեն Թորոսյանը կոչ է արել բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, արդարացնել իր և քաղաքացիների վստահությունը բժիշկների նկատմամբ։

«Մենք պետք է արմատական փոփոխությունների ենթարկենք առողջության առաջնային պահպանման օղակը։
Կմտածենք մեխանիզմներ, որպեսզի բժիշկների և բուժհաստատությունների փոխհատուցումը լինի ոչ միայն մարդաշնչով, այլև` կատարողականի արդյունքների վրա հիմնված»,- ասել է Թորոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

BACK_TO_TOP