11:26 03.10.2017
ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 30 ընկերության մոտ խատումներ են հայտնաբերվել, որից 8-ը սուպերմարկետ է, 22-ը՝ մատակարար: Ուսումնասիրություններ իրականացվել են խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարաման և իրացման ոլորտներում: Արդյունքում պարզվել է, որ խոշոր սուպերմարկետները վերը նշված արտադրատեսկաները վաճառել են որպես կենդանական յուղեր պարունակող մթերքներ այն դեպքում, երբ դրանք իրականում պարունակել են բուսական յուղեր:
Դրանք արտաքին տեսքով, համով իրար նման ապրանքներ են, սակայն իրականում տարբեր են թե՛ որակով, թե՛ գնով, մոտ 40 տոկոս գնային տարբերություն կա: Այս խնդիրները վնաս են հասցնում ո՛չ միայն սպառողների շահերին, այլև արդար տնտեսվարողներին, քանի որ նման անբարեխիղճ մրցակցության հետևանքով դուրս են մղվում բարեխիղճ տնտեսվարողները, – ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նշելով, որ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները, որոնք պատշաճ հսկողություն չեն իրականացրել:
Որոշ ապրանքների՝ մասնավորապես խտացրած կաթի դեպքում, արտադրողները ռուսական են և Արտակ Շաբոյանի խոսքերով, դիմել են թե ռուս և թե ԱՊՀ գործընկերներին, ուսումնասիրություններ իրականացնելու և նման խնդիրներից զերծ մնալու համար:
Հիշեցնենք, որ կաթնամթերքի շուկայում խոշոր բացահայտումներ էին արվել նաև 2011թ-ին:
12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:36 29.11.2024
Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակըԵվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...
12:28 29.11.2024
ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանումՔրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...
12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...