21:45 03.02.2018
Գերմանական Deutsche Welle պարբերականը անդրադարձել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գերեվարված գերմանացու՝ Հեյնրիխ Գերլախի կյանքին, ու պատերազմական տարիներին նրա կողմից հեղինակված փաստագրական գրքի պատմությանը:
Գերլախը պատերազմ է զորակոչվել 1939 թվականին:
Հետևում թողնելով Վիեննայում, Ժնևում ու Ֆրեյբուրգում ստացած փայլուն հումանիտար կրթությունը, այստեղ նա «Երրորդ ռեյխի» համակարգի մասն է կազմում:
Գիրքը հեղինակում է երկարամյա պատերազմի միջով անցնելուց հետո, երբ 1943 թվականին գերի է ընկնում Խորհրդային միությունում:
Գրքի մասին մոտավոր պատկերացում փոխանցելու համար պարբերականը ներկայացնում է գրքի ընդհանուր բովանդակությունը:
Գրքի հեղինակն այստեղ պատկերում է երկարամյա պատերազմի ամենաարյունալի ճակատամարտի՝ Ստալինգրադի ողբերգական իրադարձությունների հետևանքները, իր ու իրեն շրջապատող մյուս գերեվարված սպաների փոխհարաբերություններն ու հիշողությունները՝ իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդու աչքերով:
Այլ խոսքով, սա փաստագրություն էր բոլորին ծանոթ իրադարձությունների մասին, մեկ այլ՝ ոչ բոլորին ծանոթ դիտանկյունից:
Իրադարձությունների բերումով, 6 տարվա գերությունից ազատվելուց հետո հուշագրությունը Գերմանիա տեղափոխել այդպես էլ չի հաջողվում, քանի որ առգրավվում է ճամբարի վերահսկիչների կողմից: Առավել հավանական էր, որ այն կարող էր անգամ ոչնչացվել, և մեր ժամանակների ընթերցողն անգամ տեղյակ չէր լինի դրա գոյության մասին:
Տարիներ անց գերմանացի բժիշկ Կառլ Շմիթի հիպնոսների օգնութամբ Գերլախին, ի վերջո, հաջողվում է վերաշարադրել իր հուշագրության հիմնական մասը ու 1957 թվականին տպագրել այն Գերմանիայում՝ «Հավատարիմ բանակ» խորագրով:
Գիրքն անհավանական հաջողություն է հասնում այստեղ, իսկ գրքի հասույթի մի կլորիկ մասը բաժին է ընկնում բժշկին:
Փաստագրության առաջին տարբերակը տարիներ անց, այդուհանդերձ, գտնվում է Ռուսաստանի պետական ռազմական արխիվում՝ գերմանացի պրոֆեսոր Քարսթեն Գանզելի կողմից ու տպագրվում 2016 թվականին՝ այս անգամ «Ստալինգրադի բեկումը» խորագրով:
«Գրականությունը հասարակության փորձն է նայել ինքն իրեն կողքից: Հենց գրականությւնն է, որ կարող է ու պետք է ոչ ստանդարտ հարցեր բարձրացնի, քանի որ ցանկացած հասարակության հավաքական պատմական հիշողությանը յուրահատուկ է մերժել բոլոր այն գործոնները, որոնք խոչընդոտում են կայունությանը»,- հոդվածի հեղինակը ներկայացնում է պրոֆեսոր Գանզելի միտքը:
Որքան էլ ասենք, որ երկու գրքերն էլ միևնույն իրադարձության մասին են և հետևաբար, պետք է որ գրեթե նույնությամբ կրկնեին միևնույն գաղափարը, այդուհանդերձ, իրականությունն այլ է.
«Այս ստեղծագործությունը միայն մասնակիորեն է համընկնում 1957 թվականին տպագրված տարբերակի հետ»,- գրում է պարբերականի հեղինակը՝ նշելով, որ եթե գրքի առաջին տարբերակում հեղինակը շեշտը դնում է ճամբարային կյանքի ու այնտեղ տիրող մարդկային հարաբերությունների վրա, ապա երկրորդ գրքում զգացվում է նաև հետպատերազմյան հետևանքների արտացոլումը Գերմանիայում:
Այսպիսով երկու գրքերը կարծես փոխլրացնում են միմյանց՝ ստեղծելով պատերազմական ու հետպատերազմյան համապատկեր:
«Եթե խոսենք Ստալինգրադի կամ Երկրորդ Համաշխարհային պատերազմի բարդ թեմատիկային նվիրված գրքերի մասին, ապա դրանք հնարավորություն են տալիս բոլորին վաղուց հայտնի իրադարձություններին նայել այլ աչքերով: Եվ եթե մենք՝ գերմանացիներս, խորհրդային կամ ժամանակակից ռուս հեղինակի պատմությունը համեմատենք գերմանացի հեղինակի՝ նույն իրադարձությունը ներկայացնող ստեղծագործության հետ, ապա կտեսնենք տարբեր պատերազմներ: Հենց սա էլ մեզ հնարավորություն է տալիս ստանալու պատմության ամբողջական պատկերը»,- պրոֆեսոր Գանզելի խոսքը մեջբերում է պարբերականը:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի21:18 23.11.2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբՌուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...
21:10 23.11.2024
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասինՆոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...
21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...