ՀՀ քաղաքացիները գրագիտության պակաս ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

ՀՀ քաղաքացիները գրագիտության պակաս ունեն

17:07 02.10.2017

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հավաստմամբ ցանկացած մարդ, ով համացանցում գնումներ կամ առեվտուր է անում եւ օգնտվում է կասկածելի բովանդակությամբ գրավիչ զեխչեր ու մեծ եկամուտներ խոսատացող կայքերից կամ ստանում նամակներ , տեսանյութեր անհայտ անձանցից , երբեմն նույնիսկ ծանոթի նկարով ու անունով` կարող է հայտնվել կիբերհանցագործների թիրախում: Նրա պնդմամբ, բավական է բացել անհայտ անձի կողմից նամակը ու վերջ , օգտատերը կարող է կորցնել իր համակարգչում ունեցած ամբողջ ինֆորմացիան ու դա վերականգնելու համար ստիպված կլինի վճարել նամակի հեղինակներին: Մասնագետի կարծիքով, այդ հարցում կիբերհանցագործները գործում են բավական գրագետ, երբեմն այնպես են քողարկվում, որ նույնիսկ մասնագետի մոտ կարող է կասկած չառաջանալ:«Հայ օգտատերերի մեծ մասը, ներողություն եմ խնդրում բառիս համար՝ ուղղակի անգրագետ է համացանցային գիտելիքների տեսակետից , ու այստեղից էլ առաջանում են բոլոր խնդիրները», – իր խոսքում նշել է Սամվել Մարտիրսյանը: Ըստ նրա, տեղեկատվական անվտանգության խնդիրը շատ երկրներում աշխատում են լուծել կոշտ քաղաքականությամբ՝ օրենսդրական պահանջները խիստ են, շատ կայքերի եվ սոցիալական ցանցերի գործունեությունը՝ արգելվա : Հայաստանի օրենսդրությունը այդ մասով բավականին ազատական է, ինչը մասնագետը դրական է համարում, բայց մյուս կողմից նաև ընդգծում է, որ անցանկալի խնդիրները կանխելու եվ անվտանգ ինտերնետ ունենալու համար ոչ միայն մասնավոր հատվածը, այլ նաեվ պետությունը լուրջ անելիք ունի, առաջին հերթին իրականացնել ինտերնետ անվտանգության կրթական ծրագրերի դպրոցներում և բուհերում, ինչպես նաեվ իրականացնել տեղեկատվական ու իրազեկման ծրագրեր համացանցից օգտվող քաղաքացիների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:42 29.11.2024

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

BACK_TO_TOP