14:16 09.07.2018
Վերջերս Ադրբեջանում կազմակերպված «Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է» խորագրով քննարկմանը մասնկացել էին Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքագետներ և քաղաքական գործիչներ՝ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք։
Վերջիններս մի շարք հակահայկական հայտարարություններ էին արել, ինչը բացասաբար էր ընդունվել Հայաստանի հանրության և իշխանությունների կողմից:
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը այս թեմայով հայտարարություն է արել՝ ռուս գործիչներին անվանելով «հեռուստատականքներ», որոնք ուզում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների մեջ:
«Այդ տխմարները և հեռուտատականքները իրականությունից կտրված են, նրանք չեն հասկանում, որ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, ուկրաինական մայդան չէր, որ Հայաստանում ամերիկացի լրտեսներ չեն աշխատել»,- ասել է Էսկինը՝ շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են սերտ լիներ, երկու երկրները շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ, և գոնե ռուս գործիչները իրավունք չունեին վիրավորել հայ ժողովրդին և հայ-ռուսական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը 2017թ. ամռանը այցելեց Երևան, ապա մեկնեց Ստեփանակերտ, հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարարի և խորհրդարանի պատգամավորների հետ՝ հայտարարելով, որ Արցախի ժողովրդի իրավունքը պետք է հարգել:
Էսկինի այցից հետո Ադրբեջանի իշխանության շարքերում խուճապ և սպառնալիքներով հարուստ վայնասուն բարձրացավ, ինչից հետո Էսկինն ընդգրկվեց անցանկալի անձանց թվում:
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...