11:29 02.10.2017
10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Վերջին 10 տարիներին Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ, ինչպես Արցախում, այնպես էլ՝ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա: Նախօրեին, Արցախում ամփոփվել է վերջին 10 տարիների տնտեսական զարգացումներն ու արձանագրված ցուցանիշները. ընդհանուր ցուցանիշներն Արցախի մասով բավականին հետաքրքրական են: Եթե 2007 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007թ.-ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017թ.-ին այն կհասնի 100 մլրդ դրամի»,- նշել է Աբրահամյանը:
12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
12:36 29.11.2024
Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակըԵվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...
12:28 29.11.2024
ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանումՔրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...
12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...