ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն մեկը մյուսի կարիքը. ՆԱՏՕ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն մեկը մյուսի կարիքը. ՆԱՏՕ

17:06 30.09.2017

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկա տարաձայնությունները նրանից են, որ կողմերը չեն հասկանում իրար փոխադարձ հետաքրքրությունն ու շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Բեն Հոդջեսը:

Գեներալի խոսքով իրենք՝ ՆԱՏՕ-ն, իրենց զորավարժություններն անցկացնում էին Դաշինքի անդամ այն երկրներում, որտեղ ավելի շատ էին զգուշանում ռուսական ներխուժումից: Դրանով ՆԱՏՕ-ն իր անդամներին վստահություն էր ներշնչում, որ Դաշինքը նրանց թիկունքին կանգնած է:

«Բայց նման մարտավարությունը չգործեց, և մենք ստիպված էինք համոզման մեթոդը փոխարինել վախեցնելու մեթոդով: Մենք ստիպված էինք ՆԱՏՕ-ի անդամ պետություններում՝ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում, ավելացնել Դաշինքի զորքերի քանակը, որպեսզի Կրեմլը հասկանա մեր պաշտպանվելու միտումների լրջությունը», — նշել է ամերիկացի գեներալը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարը հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կվերադառնա առողջ մտածելակերպով երկրների շարք»:

«Ուզում եմ շատ պարզ ասել. մենք Ռուսաստանի համար դուռը բաց ենք պահում: Ռուսաստանը խոշորագույն գերտերություններից մեկն է և շատ բան կարող է առաջարկել միջազգային հանրությանը: Արևմուտքը և Ռուսաստանը ունեն միմյանց կարիքը, նրանք կարող են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իսլամական ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի փոփոխությանը դիմադրելը, լուծել էներգառեսուրսների կրճատման հարցը», — նշել է Հոդջեսը:

Ամերիկացի գեներալի խոսքերը մեջբերում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, որը ներկայացնում է նաև ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Եվրոպայում: Այսպես, անցած ամառվա ընթացքում ՆԱՏՕ-ն չորս գումարտակ զորք է տեղակայել Լեհաստանում եւ Մերձբալթյան երկրներում՝ «ռուսական հնարավոր սպառնալիքին դիմակայելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP