Հուլիս 2-ը Թուրքիայի ալևիների համար սգո և ցասման օր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Հուլիս 2-ը Թուրքիայի ալևիների համար սգո և ցասման օր է

19:50 02.07.2018

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 2-ը համարվում է Թուրքիայի ալևի համայնքի սգո օր: 1993թ. մեծ թվով Սվազի բնակիչներ (մեծամասնությամբ սուննի-իսլամ) hարձակում են գործել քաղաքի «Մատիմաք» հյուրանոցի վրա: Այնտեղ հավաքված են եղել մեծ թվով ալևի մտավորականներ և ազդեցիկ գործիչներ, որոնք մասնակցում էին 16-րդ դարի ալևի բանաստեղծ Փիր Սուլթան Ապտալի հիշատակին նվիրված հավաքի:

Նույն հավաքին մասնակցել է նաև ալևի հայտնի մտավորական Ազիզ Նեսինը, որը Թուրքիայի կրոնամոլ շրջանակների կողմից համարվում էր «իսլամիստների թշնամի» անձնավորություն: Ազիզ Նեսինի հանդեպ դժգոհության ալիք էր բարձրացել այն պատճառով, որ նա նպատակ ուներ թուրքերենով հրապարակել հնդիկ գրող Սալման Ռուշդիի հակաիսլամական համարվող «Սատանայական համարներ» գիրքը:

Ցուցարարները, մոտենալով հյուրանոցին ու կրակի տալով այն, պատճառ են դարձել 35 մարդու մահվան, որոնց մեծ մասը՝ մտավորականներ և արվեստագետներ:

Նեսինը, որ համարվում էր ցուցարարների գլխավոր թիրախը, կարողանում է դուրս գալ և փրկվել: Դեպքը պատճառ է դառնում բողոքի մեծ ալիքի, և Թուրքիայի տարբեր շրջաններում հաստատված ալևիները բողոքի ցույցեր են անում՝ կառավարությունից պահանջելով խստագույնս պատժի ենթարկել հանցագործներին:

Թուրքիայի կառավարությունը, որ դեպքը համարում է «ծանր պատահար», ավելի ուշ կազմակերպում է դատական լսումներ, որոնց հիման վրա 124 մարդ դատապարտվում է, իսկ դեպքի գլխավոր կազմակերպիչ համարվող 22 անձ դատապարտվում է 15 տարվա բանտարկության:
Միջազգային լրահոսը մեծ ուշադրությամբ է հետևում դեպքերի ընթացքին և եղածը համարում է արդի Թուրքիայի մեջ մարդկային իրավունքների տեսակետից եղած ծանր հանցագործություն: Այս հանցանքի հեղինակ համարվող Ջաֆեր Էրջաքմաքը մահանում է 2012-ին Թուրքիայի բանտախցերից մեկում:

25 տարի է անցել Սվազի սպանդից, ու մինչև այսօր Թուրքիայի ալևի համայնքի համար այդ օրը համարվում է սգի և ցասման օր:
Լրագրողները, դեպքի մասին հետաքննական նյութեր պատրաստելով, հանգել են եզրակացության, որ այս դեպքը նախապատրաստված է Սվազի սուննի կրոնամոլ հատվածի կողմից, որը վայելել է իշխանությունների գաղտնի աջակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

BACK_TO_TOP