Հեղափոխության ամիսներին ուղևորափոխադրումները նվազել են. տրանսպորտային ո՞ր միջոցից քանի՞ մարդ է օգտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Հեղափոխության ամիսներին ուղևորափոխադրումները նվազել են. տրանսպորտային ո՞ր միջոցից քանի՞ մարդ է օգտվել

17:45 02.07.2018

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 12 միլիոն 108 հազար 600 տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7%-ով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին, ինչպես սովորաբար լինում է։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 17.6 %-ով՝ կազմելով 10 միլիոն 234 հազար 300 տոննա։

Բեռնափոխադրումներն աճել են, բայց փոխարենը նվազել են ուղևորափոխադրումները: Ըստ ԱՎԾ տվյալների` 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին այդ ցուցանիշը նվազել է 8.7%-ով, այսինքն՝ հաշվետու տարում տրանսպորտից ընդհանուր առմամբ օգտվել է 75 միլիոն 105 հազար 400 մարդ, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 82 միլիոն 248 հազար 400: 2018 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում 1.7%-ով նվազել են ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ծավալները: Նկատենք, որ որպես ավտոմոբիլային տրանսպորտ են ծառայում նաև տաքսիները, որոնցից օգտվողների թիվը ևս նվազել է 8.1%-ով, այսինքն` անցած տարվա ընթացքում տաքսիներից օգտվել է շուրջ 2 մլն 917 հազար մարդ:

Այս ամիսների ցուցանիշներն ուսումնասիրելիս պետք չէ ուշադրությունից դուրս թողնել նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները: Ինչպես հայտնի է՝ ապրիլ և մայիս ամիսներին կաթվածահար էր եղել Երևանի, ինչպես նաև այլ համայնքների երթևեկությունը: Մարդիկ փողոցներ էին փակել և տեղից տեղ էին շարժվում ոտքով, իսկ Երևանում լավագույն դեպքում՝ մետրոյով:

Սրան զուգահեռ, աճել են միայն երկաթուղիներով, ինքնաթիռներով և էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները: Օրինակ՝  վերջինիս ծավալներն աճել են 14.7 %-ով: Մեր պարագայում խոսքը Երևանի մետրոյի մասին է: Այս փոխադրամիջոցից նշված ժամանակահատվածում օգտվել է ավելի քան 9 մլն մարդ: Այս ցուցանիշի բարձրացումը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ մետրոն ներկայումս համարվում է ամենահարմարավետ ու խցանումներից զերծ փոխադրամիջոցը:

20.6%-ով էլ ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները: 2018-ին ինքնաթիռի ծառայություններից օգտվել է ավելի քան 955 հազար մարդ:

Իհարկե, այս ցուցանիշն ուսումնասիրելիս չենք կարող շրջանցել նաև արտագաղթը: Հայաստանից մեկնածների թվի ավելացումը նույնպես ուղիղ համեմատական է ուղևորափոխադրումների թվի նվազմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

BACK_TO_TOP