Չեմ կարծում, որ Բաքվին կհանձնեն թուրք մտավորականներին. Արագած Ախոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Չեմ կարծում, որ Բաքվին կհանձնեն թուրք մտավորականներին. Արագած Ախոյան

13:18 30.09.2017

Արցախ այցելությունից հետո մի խումբ թուրք մտավորականներ ընդգրկվել են Ադրբեջանի «սև ցուցակում»: Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն և մյուսները, ըստ իրենց հայտարարությունների, Հայաստան էին եկել հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսություն սկսելու համար:

Արցախ այցի ընթացքում նրանց ներկայացրել են հակամարտության ներկա իրավիճակն ու հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումները, որպեսզի նրանք այդ տեսակետները փոխանցեն Թուրքիայի հասարակությանն ու չեզոքացնեն ադրբեջանական միակողմանի տեղեկատվության տարածումը:

Արցախ այցից հետո պաշտոնական Բաքուն հետախուզում է հայտարարել նրանց նկատմամբ: Սակայն քիչ հավանական է, որ Թուրքիան իր քաղաքացիների կարտահանձնի Ադրբեջանին:

«Չեմ կարծում, որ նման պետությունը նման վարքագիծ դրսևորի, որովհետև դա ցանկացած պետության ինքնասիրության խնդիր է՝ իր քաղաքացուն հանձնել մեկ այլ երկրի: Չեմ կարծում, որ կարտահանձնեն: Իհարկե, պրոցեսներ կլինեն որոշակի, հետաքննչական կամ, ասենք, չի բացառվում նաև դատական պրոցես, բայց արտահանձնելու մասին այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում»,-նշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որի հրավերով թուրք գործիչները Հայաստանում էին:

Ավելի վաղ թուրքական ԱԳՆ խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է, որ թուրք գործիչներն Արցախ են մեկնել սեփական նախաձեռնությամբ, և այդ այցը չի արտահայտում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը: Հայտարարության մեջ անդրադարձ չկա արտահանձնման կամ հենց Թուրքիայում նրանց նկատմամբ հետախուզում իրականացնելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

14:31 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող […] ...

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

14:27 29.11.2024

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

Կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը […] ...

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

BACK_TO_TOP