12:32 30.09.2017
«Այս բռնակալի ձեռքերը հասնում են ամենուր». նման վերնագրով նյութ է հրապարակել Washington Post-ը: Պարբերականն անդրադարձել է անկախ լրագրող Աֆղան Մուխթարլիի ձերբակալությանը: Մայիսի 29-ին Թբիլիսիում Մուխթարլին սրճարանից զանգահարել է կնոջը և ասել, որ տուն է գալիս: Մուխթարլիի հետ սրճարանում գտնվող ընկերոջ խոսքով՝ կինը խնդրել է հաց գնել: Մուխթարլին, սակայն, այդպես էլ տուն չի հասել:
Միայն հաջորդ օրն է կինը իմացել, որ Աֆղանը Ադրբեջանում է՝ բանտում: Հալածանքներից խուսափելու համար լրագրողը երկու տարի առաջ փախել էր Ադրբեջանից: Պարբերականն այստեղ նշում է, որ Ադրբեջանը «նողկալի օրինակ է ոստիկանական պետության, որը կարողանում է հասնել իր սահմաններից այն կողմ»:
Աֆղան Մուխթարլին, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խիստ քննադատն է, հետաքննել է կոռուպցիայի դեպքերը Ալիևի պաշտպանության նախարարությունում: Մուխթարլիի լրագրողական հետաքննությունները բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը: Առևանգման ժամանակ նա զբաղվում էր Վրաստանում Ալիևի անձնական ակտիվներով:
Մուխթարլին իր կնոջն ու փաստաբանին պատմել է, որ սրճարանից դուրս գալուց հետո իրեն առևանգել են Թբիլիսիի իր տան մոտակայքում, ծեծել են, աչքերը կապել և երեք տարբեր ավտոմեքենաներով տարել վրաց-ադրբեջանական սահման: Այստեղ նրա գրպանները լցրել են 10 հազար եվրո գումար: Ադրբեջանական կողմում նրան մեղադրել են մաքսանենգության և սահմանն ապօրինի հատելու մեջ:
Ամիսներ են անցել, սակայն նա դեռ Բաքվում է՝ կալանքի տակ:
14:20 29.11.2024
Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը14:14 29.11.2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...
14:03 29.11.2024
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժելՀալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...
13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...
13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվելՄալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...
13:44 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներՀայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
13:35 29.11.2024
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովինՆոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ: Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի […] ...