Ոստիկանության գվարդիա՝ զորքերի փոխարեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Ոստիկանության գվարդիա՝ զորքերի փոխարեն

17:04 29.09.2017

Վերջին 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենը ավելացել են մահվան ելքով ՃՏՊ-ների և գողության դեպքերը: Այսօր այս մասին լրագրողներին ասել է ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Գրանցվել է հանցագործության 12.484 դեպք, որից 122 առանձնապես ծանր հանցագործության, մահվան ելքով ՃՏՊ-ների 102, գողության 3716, մարդկանց թրաֆիքինգի՝ 8 դեպք: Բացահայտվել են 10.606 դեպք:Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա հաշվի առնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարությունը ոստիկանությունից պահանջել է առավել համակարգված, հնարավորինս իրատեսական ու չափելի առաջարկների ներկայացում՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտներն ու ՀՀ միջազգային պարտավորվածությունները, պատրաստվել է ու շուտով կներկայացնի ոստիկանության՝ 2017-2020 թթ բարեփոխումների նախագիծը:կառավարություն է  ներկայացվելու 2017-2022 թթ. բարեփոխումների ծրագիրը: Ծրագրում ի թիվս այլ փոփոխությունների, կա նաև առաջարկ, որ ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվի ոչ թե ԶՈՒ, այլ բացառապես ոստիկանության իրավական ակտերով՝ Ոստիկանության մասին օրենքով,-հայտարարել է Հովհաննես Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP