Կորոնավիրուսի պատվաստանյութերը Կանադայում կհայտնվեն 2021 թվականի սկզբին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+6.09 oC

Կորոնավիրուսի պատվաստանյութերը Կանադայում կհայտնվեն 2021 թվականի սկզբին

16:17 07.11.2020

Կանադական իշխանություններն ակնկալում են, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են հայտնվել 2021 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին հայտարարարել է Կանադայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Թերեզա Թեմը:

«Ես զգուշորեն լավատես եմ, որ 2021 թվականի առաջին եռամսյակում հնարավոր կլինի ապահով և արդյունավետ պատվաստանյութեր ձեռք բերել», – ասել է նա:

Թեմն ընդգծել է, որ Կանադայում բնակչության պատվաստումը կսկսվի միայն այն բանից հետո, երբ այդ դեղամիջոցները համապատասխան հաստատում ստանան Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան պայմանագրեր է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են AstraZeneca, Novavax, Johnson & Johnson, Pfizer, Moderna, Sanofi և GSK (GlaxoSmithKline)՝  նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու համար: Պայմանագրերի համաձայն՝ Կանադան դրանք կստանա այն ժամանակ, երբ այդ ընկերությունները իրենց պատվաստանյութերը գործարկեն: Բնակչությունը պատվաստվելու է անվճար:

Կանադայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին: Սեպտեմբերի սկզբից հանրապետությունում նկատվում է վարակվածների թվի կտրուկ աճ: Սեպտեմբերի 17-ին հայտնաբերվել է ավելի քան հազար նոր վարակ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր մայիսի վերջից: Վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Մանիտոբա, Օնտարիո և Սասկաչեվան նահանգներում, որոնք կազմում են վիրուսով վարակվելու բոլոր դեպքերի ավելի քան 90% -ը: Կանադայում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 250 հազար մարդ վարակվել է, նրանցից 10,4-ը մահացել են, 210 հազար վարակվածներն ապաքինվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

15:28 29.11.2024

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

15:05 29.11.2024

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Կիևը դադարի ստանալ Արևմուտքի օգնությունը։ «Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփը, երբ ցանկանում է արագ ավարտել պատերազմը: Եթե մենք դադարենք օգնել Ուկրաինային, Ուկրաինան չի կարողանա պաշտպանվել, և պատերազմը կավարտվի: Ես չեմ ուզում, որ սա լինի այս պատերազմի ավարտի […] ...

SHANTNEWS

15:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP