20:35 25.06.2018
«Այս ընտրություններից մենք շատ ավելի ուժեղ դուրս եկանք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, հայազգի Սելինա Դողանը։
Դողանը, մեկնաբանելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները, նկատեց, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները գոհ են գրանցված արդյունքներից։
«Բոլորդ գիտեք, թե ինչ դժվարին պայմանների մեջ ենք գործում, ու եթե հաշվի առնենք այդ պայմանները, պետք է արձանագրենք, որ մենք այս ընտրություններից դուրս եկանք ավելի բարձր ճակատով»,- ասաց նա։
Դողանը, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում ստեղծված իրավիճակին, ասաց հետևյալը.
«Այսօր արդեն պարզ է դառնում, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը առաջվանը չէ: Ճիշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության մանդատները ամենից շատն են, սակայն նրանք ապահով մեծամասնական ուժ չեն ներկայացնում»,- ասաց հայազգի նախկին պատգամավորը՝ հավելով, որ «անշուշտ, պետք է պայքարել նրանց դեմ»։
Դողանը նաև հիշեցրեց, որ Թուրքիայում գործող նոր Սահմանադրությամբ հստակ է, որ այս փուլը Էրդողանի նախագահության վերջին փուլն է. Էրդողանն այլևս իրավունք չունի առաջադրվել:
«Այս առումով էլ կասենք, որ մեր բոլորի փափագն է, որ այս փուլն անցնի անցնցում և խաղաղ. դա ենք կամենում ու ճիգեր ենք գործադրելու դրա համար»,- նշեց նա։
Դողանը նաև չբացառեց, որ իրենց կուսակցությունն ավելի ակտիվ կմասնակցի երկրի քաղաքական գործընթացներին:
«Բոլորը տեսան, որ համեմատած նախկին ընտրությունների հետ՝ CHP-ն շատ ավելի ազդեցիկ ներկայություն ունեցավ: Այսօր արդեն մեծ թվով ոչ կառավարական մարմիններ և միություններ մեզ են միացել, ու սա նշանակում է, որ մենք հաջորդ փուլերին կարևոր անելիք ունենք Թուրքիայում»,- ասել է Դողանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքով Թուրքիայի նախագահ է վերընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրան հաջողվել է հավաքել ընտրողների ձայների 52.24 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավոր մրցակից համարվող «ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեն հավաքել էր ձայների 30.67 տոկոսը:
Ինչ վերաբերում է Էրդողանի կուսակցությանը, այն կարողացել էր հավաքել քվեների 42.49 տոկոսը. կուսակցությունը առաջիկայում պետք է դաշինք կազմի Թուրքիայի ազգայնականների կուսակցության (MHP) հետ՝ ապահովելու նոր կառավարություն կազմելու իրավունքը։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...