Անգլիայում նոյեմբերի 5-ից համազգային կարանտին է հայտարարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

Անգլիայում նոյեմբերի 5-ից համազգային կարանտին է հայտարարվում

11:51 01.11.2020

Համազգային կարանտինը Անգլիայում կներդրվի նոյեմբերի 5-ից և կտևի մինչև դեկտեմբերի 2-ը: Այս մասին հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի խոսքերով ՝ սահմանված խստացումների հիմնական նպատակը կորոնավիրուսի երկրորդ ալիքը կանգնեցնելն է։

Ամբողջ երկրում փակ կլինեն պանդոկները, ռեստորանները, խանութները, բացառությամբ նրանց, որ վաճառում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մարդիկ կարող են գործուղումների մեկնել, սակայն չեն կարող մեկնել արտասահման արձակուրդ։
«Այդ միջոցառումները կսահմանափակվեն ժամանակի առումով, դրանք կսկսվեն նոյեմբերի 5-ին և կավարտվեն դեկտեմբերի 2-ին», – նշել է վարչապետը:

Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի իշխանություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքում գործող COVID-19-ի սահմանափակումները։

Երկրում COVID-19-ի ավելի քան 1 մլն դեպք է գրանցվել: Համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 46 555 հիվանդ։

Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ երկրի բոլոր տարածաշրջանները գտնվում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարձր ռիսկի գոտում, և հոկտեմբերի 30-ից հայտարարել էր համազգային կարանտինի սահմանման մասին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիայում նոր կարանտինային ռեժիմը կգործի նոյեմբերի 2-ից և առնվազն մինչև դեկտեմբեր:

Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 3-ի կեսգիշերից կարանտինի երկրորդ փուլ են սահմանում, իսկ Բելգիայում կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակող միջոցների ուժի մեջ մտնելու նախաշեմին արդեն երկար հերթեր են գոյացել խանութներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

18:46 29.11.2024

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ […] ...

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

18:42 29.11.2024

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ տուրից հետո հաշիվը հավասարվել է։ Երրորդ պարտիայում 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենին։ Պարտիան ավարտվել է 37-րդ քայլին։ Դիմակայության հաշիվը 1,5-1,5 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ […] ...

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

18:38 29.11.2024

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։ ...

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

18:34 29.11.2024

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։ Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։ Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի […] ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

18:30 29.11.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում […] ...

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

BACK_TO_TOP