ԱԱԾ-ն հանդիպում է անցկացրել կորոնավիրուսի թեստավորում իրականացնող բժշկական հաստատությունների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

ԱԱԾ-ն հանդիպում է անցկացրել կորոնավիրուսի թեստավորում իրականացնող բժշկական հաստատությունների հետ

17:27 30.10.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ:

Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ-ից՝ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն,հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

18:46 29.11.2024

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ […] ...

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

18:42 29.11.2024

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ տուրից հետո հաշիվը հավասարվել է։ Երրորդ պարտիայում 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենին։ Պարտիան ավարտվել է 37-րդ քայլին։ Դիմակայության հաշիվը 1,5-1,5 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ […] ...

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

18:38 29.11.2024

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։ ...

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

18:34 29.11.2024

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։ Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։ Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի […] ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

18:30 29.11.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում […] ...

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

BACK_TO_TOP