Արսեն Թորոսյանը հանդիպել է Աննա Պոպովային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Արսեն Թորոսյանը հանդիպել է Աննա Պոպովային

14:01 09.10.2020

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ-ից։

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով:

«Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում:

Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե՛ վիրավորների տեղափոխմամբ, և թե՛ նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար:

Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին:

Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին:

«Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,- մանրամասնել է Աննա Պոպովան:

«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

21:40 29.11.2024

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ: «Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,-Ֆեսյբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...

Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

21:32 29.11.2024

Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի վրա իսրայելական զորքերի մի քանի հարձակումների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները ներկայացրել է Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ըստ անկլավում աշխատող բժիշկների՝ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Որոշ ժամանակ առաջ WAFA-ն հայտնել էր, որ առնվազն 18 մարդ է զոհվել Ալ-Մանշիա փողոցի բնակելի շենքերից մեկի ռմբակոծության […] ...

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

21:26 29.11.2024

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

Անգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

21:20 29.11.2024

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

21:12 29.11.2024

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

21:04 29.11.2024

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...

BACK_TO_TOP