Միջազգային մամուլում Հենրիխ Մխիթարյանի  հնարավոր տրանսֆերի թեման ամենաքննարկվողներից մեկն է մնում:  Մխիթարյանի մասին գրում են անընդհատ: Հերթական անգամ հայ ֆուտբոլիստի վաճառքի հարցին անդրադարձել է  «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 

«Յուրաքանչյուր խաղացող իր արժեքն ունի:  Կույր է նա, ով այլ կերպ է կարծում: Երբ տրասֆերային շուկան բաց է, ապա Հենրիխն էլ բաց է ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրվում է նրանով:  Ամեն ինչ կախված է մեզանից:  Մենք ենք, ի վերջո, որոշում կայացնելու՝ վաճառե՞նք նրան, թե ոչ:  Եվ եթե պետք է վաճառենք, ապա միայն ճիշտ գնով:  Մխիթարյանը խաղացել է Անգլիայի գավաթի խաղարկության վերջին հանդիպմանը և հավանաբար կխաղա նաև հաջորդ խաղում «Սթոկ Սիթիի» դեմ: Նա առայժմ մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է»,- ասել  է Մոուրինյոն՝ պատասխանելով Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցին: 

Հիշեցնենք, որ հենց վերջին խաղից հետո Մոուրինյոն կրկին գովել էր Մխիթարյանին, անգամ ներողություն էր խնդրել նրան փոխարինելու համար: Մոուրինյոն ասել էր, որ զոհաբերեց Մխիթարյանին, բայց նա արժանի չէր դրան: