Վրաստանի Լեյբորիստական կուսակցության անփոփոխ առաջնորդը վարչապետի թեկնածու է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության անփոփոխ առաջնորդը վարչապետի թեկնածու է առաջադրվել

23:03 26.09.2020

«Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին դարձել է Վրաստանում  հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված վարչապետի 4-րդ թեկնածուն: Քաղաքական գործիչն արդեն խոստացել է հայրենակիցներին`առանց աղքատների և երկրից փախչել ցանկացողների երկիր:

«Ես պատրաստ եմ ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե լինի ժողովրդի կամքը և նրանց աջակցությունը: Դրանից հետո հաջորդ օրը մենք կարթնանանք նոր Վրաստանում, որտեղ  չեն լինին սովածներ, աղքատներ,նվաստացածներ,անարդարության զգացումով ապրող մարդիկ` պատրաստ փախչելու երկրից»,- ասել է Նաթելաշվիլին` հավելելով, որ ինքը կգլխավորի կուսակցական ցուցակը:

Հայտնի են նաև Վրաստանի վարչապետի մյուս թեկնածուների անունները`գործող  վարչապետ Գիորգի Գախարիան իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Միասնությունը ուժը» դաշինքից, և արդարադատության նախարարի նախկին փոխնախագահ Գիորգի Վաշաձեն «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունից:

Վրաստանի Սահմանադրության մեջ նշված ընթացակարգերի համաձայն` վարչապետին առաջադրում է ընտրություններում առավելագույն ձայներ ստացած կուսակցությունը, եթե թեկնածուն բավարար ձայներ չի ստանում, նշանակվում են խորհրդարանական նոր ընտրություններ: Դրանցից կարելի է խուսափել, եթե պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուն աջակցություն ստանա երկու շաբաթվա ընթացքում:

Ի դեպ, օրերս Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյխուն Բայրամովի՝ Դավիթ Գարեջիի սահմանագծման շուրջ արած հայտարարություններից հետո,Նաթելաշվիլին կոչ էր արել Ալիևին դադարեցնել վրացական Դավիթ Գարեջիի տարածքների սահմանազատման աշխատանքները՝ Ադրբեջանից պահանջելով դուրս բերել զորքերը քրիստոնեական խորհրդանիշ համարվող Դավիդ Գարեջի վրացական պատմական վանական համալիրի տարածքից:

«Հակառակ դեպքում, մենք կբարձրացնենք արդեն համաձայնեցված սահմանազատման գիծը վերանայելու հարցը, քանի որ Ազգերի լիգայի կողմից ճանաչված և Վրաստանի տարածք համարվող Սաինգիլոյի ևԿարայայի դաշտերը 1920-ականներին բոլշևիկների կողմից ապօրինի կերպով փոխանցվել են Ադրբեջանին… Մենք հիշում ենք, չենք մոռացել, և գիտենք՝ ինչպես այնտեղ տեղի ունեցավ բնակչության ձուլումը, և ինչպես է այսօր այնտեղ հետապնդվում վրացական  ֆենոմենը: Ուստի, ես հորդորում եմ Ալիևի իշխանություններին լավ մտածել»,-հայտարարել էր Նաթելաշվիլին:

Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նոր փաստացի հիմքեր ունեն` ապացուցելու վանական համալիրի տարածքի վրացական լինելը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակ

11:33 29.11.2024

Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

11:22 29.11.2024

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

BACK_TO_TOP