Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է նյութերի մասին, որոնք կարող են փոխել Ադրբեջանի հետ սահմանային համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է նյութերի մասին, որոնք կարող են փոխել Ադրբեջանի հետ սահմանային համաձայնագիրը

23:32 24.09.2020

Վրասատնի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին  այդ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ առաջին հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների միջև սահմանագծման հարցերին: Մասնավորապես` Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանագծման խնդրին:

Զալկալիանիի հայտաարրությամբ՝ Վրաստանի կողմից հայտնաբերված նոր քարտեզագրական նյութերը կարող են փոփոխություններ մտցնել սահմանային հարցերի վերաբերյալ 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագրում:

Պետական ​​սահմանի չհամաձայնեցված հատվածները լարվածություն են առաջացրել 6-րդ դարի Դավիթ Գարեջի վրացական վանական համալիրի շուրջ, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Զալկալիանին հույս է հայտնել, որ  սահմանի հարցում  կղմերը կոնսենսուսի կգան: Ըստ նրա՝ համատեղ հանձնաժողովը պետք է որոշի 2006-2007 թվականների սահմանային համաձայնագրում փոփոխություն մտցնելու համար՝ «ելնելով երկու երկրների նոր նյութերից և շահերից»:

«Նյութերն արդեն ուղարկվել են Ադրբեջան: Մենք ակտիվորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ: Անցյալ տարի մենք հանդիպեցինք դեպքեր Դավիթ Գարեջիի մերձակայքում: Մենք համատեղ հանձնաժողովի շրջանակներում սկսեցինք ակտիվ աշխատանքներ սահմանի խնդրի շուրջ»,- ասել է Զալկալիանին:

«ИнтерпрессНьюс»-ի հաղորդմամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս անդրադարձել է երկու երկրների պետական սահմանի սահմանագծման հարցերին` ընդգծելով, որ երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի ժամանակին ավարտը երկկողմ ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում: Նախագահի խոսքերով ՝ Վրաստանը պատրաստ է, եթե կողմերը ցանկանան հարթակ դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման համար:
Հանդիպման վերջում Վրաստանի նախագահը հրավիրել է Ադրբեջանի նախագահին և փոխնախագահին այցելել Վրաստան, ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո հարևան չորս պետություններից Վրաստանը համաձայնեցրել է իր սահմանները միայն Թուրքիայի հետ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP