Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա

09:31 25.09.2020

Որոշ երկրներ, գիտական ​​քննարկման փոխարեն, ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած կլոր սեղանի ժամանակ (թեմա՝ «Պանդեմիայից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում։ Եզրակացություններ Ռուսաստանի համար»)։

«Տեղի է  ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Այժմ դա ստանում է աննախադեպ մասշտաբներ: Գիտական առողջ բանավեճի փոխարեն տեսնում ենք 20-րդ դարի չգիտեմ որ թվականների ոգով պատվիրված արշավներ»,-հայտարարել է Զախարովան: Ռուսական մշակման արդյունավետության վերաբերյալ գիտափորձագիտական հասարակության կասկածները լայնորեն տարածում են, օրինակ, գերմանական ԶԼՄ-ները։

Դիվանագետը նշել է, որ պատվաստանյութը պետք է քննարկվի գիտական ​​հանրույթում, դա կարելի է անել առցանց:

«Եթե ցանկանում եք քննարկել, կան սիմպոզիումներ։ Եվ դրա համար պետք չէ ինքնաթիռի տոմս գնել: Միացեք ինտերնետին, քննարկեք այն, ինչ ցանկանում եք, նյութեր խնդրեք», – ասել է ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի հայտարարությամբ՝ Ռուսաստանում այս հարցի վերաբերյալ ցանկացած տեսակի խորհրդատվություն կարող է կազմակերպվել:

Ռուսաստանն օգոստոսի 11-ին աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը ստացել է «Sputnik V» անվանումը: Դեղը մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից: Այն հիմնված է արդեն իսկ հայտնի պլատֆորմի վրա, որի վրա ստեղծվել են մի շարք պատվաստանյութեր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP