Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը

12:51 10.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է` երկու կիսամյակով:

Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով հաստատության ֆինանսական հնարավորություններից:

Համաձայն հրամանի` արտակարգ դրության պայմաններում արվեստի դպրոցներում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:

Ուսումնական գործընթացի կազմակերպում.

  • Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
  • Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:
  • Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են առավելագույն 10 միավորային համակարգով:
  • Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:
  • Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:
  • Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև մի դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքները և քննությունները հանձնելու, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
  • Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:
  • Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:
  • Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցումը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:
  • Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից: «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:

Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանվում է.

  • 3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.
  • 8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.
  • 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակ

11:33 29.11.2024

Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

11:22 29.11.2024

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

BACK_TO_TOP