Թուրքիայի 5 նահանգներում անտառային հրդեհներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Թուրքիայի 5 նահանգներում անտառային հրդեհներ են

12:00 10.09.2020

Թուրքիայի միանգամից 5 նահանգներում՝ Շըրնաքում, Բուրսայում, Ադանայում, Չանաքքալեում և Անթալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը։

Շըրնաքում հրդեհը բռնկվել է քաղաքին հարակից Ջուդի կոչվող սարի անտառներում: Միանգամից 7 կետում բռնկված ու շարունակվող հրդեհը մարել չի ստացվում՝ կապված դժվարամատչելի տարածքի հետ: Հաղորդվում է, որ զինվորականները թույլ չեն տալիս հրդեհը մարել, կամավորներին ու Շըրնաքի անտառտնտեսության աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ այրվող օջախներին՝ որպես հիմնավորում նշելով դրա վտանգավորությունը:

Բուրսայում էլ հրդեհը բռնկվել է նահանգի Քեստել շրջանին հարակից անտառապատ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել: Նշվում է, որ այստեղ Բուրսայի քաղաքային հրշեջ ջոկատներն ու անտառային գործերի վարչությունն աշխատանքներ են սկսել հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ:

Ադանայի Փոզանթը շրջանի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է բավական մեծաթիվ և հրշեջներ և հրդեհաշիջման տեխնիկա, այդ թվում՝6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 30 հրշեջ մեքենա, 15 հրշեջ տանք, 7 հատուկ տեխնիկա և 200 հրշեջ:

Չանքաքքալեում հրդեհը բռնկվել է Գալիպոլի շրջանի Քավաքյոյ գյուղաքաղաքի անտառներում: Հաղորդվում է, որ այս 2 հրդեհները մարելու համար մեծ թվով հրշեջներ ու տեխնիկա է ուղարկվել:

Անթալիայում հրդեհը բռնկվել է նախօրեին Աքսու շրջանում: Նշվում է, որ այստեղ ևս զգալի թվով հրշեջներ են ներգրավվել հրդեհը մարելու աշխատանքներում: Ներգրավված է նաև մեկ հրշեջ ուղղաթիռ: Տեղի ֆերմերներն էլ են մասնակցում մարման աշխատանքներին՝ թույլ չտալու կրակի տարածումը դեպի իրենց ջերմատնային տնտեսություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP