12:26 09.09.2020
Կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն:
Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում: Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Փոխվելու է նաև տեխնիկական զննության պարբերականությունը:
«Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչև 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»,-ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...
11:33 29.11.2024
Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակՎրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...
11:22 29.11.2024
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթըԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...