Լենա Նազարյանը և Մերի Գալստյանն առաջարկում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նոր օրենք ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Լենա Նազարյանը և Մերի Գալստյանն առաջարկում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նոր օրենք ընդունել

13:08 08.09.2020

Ազգային ժողովի  փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ են ներկայացրել։

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները և սահմանափակումները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաև կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:

Նախագծերի ընդունման և կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երևույթները և ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Սահմանվում են կենդանիների քնեցման պահանջները։ «Ըստ այդմ՝ կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլտվություն ստացած անասնաբուժական հիմնարկում, կլինիկայում կամ կացարանում ՀՀ-ում գրանցված դեղերով: Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության և ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան: Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման պատճառները և կիրառված անասնաբուժական դեղամիջոցի վերաբերյալ տվյալները:

Իսկ սույն նախագծով քնեցումը թույլատրվում է`

  1. անբուժելի հիվանդ կենդանիներին.
  2. վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
  3. կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների կամ ծանր վնասվածքների դեպքում.
  4. կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց կամ կենդանիների առողջության համար վտանգ է ներկայացնում.
  5. կենդանու նոր սերնդի մոտ անոմալ շեղումների կամ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատների դեպքում.
  6. բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով կենդանիների ճգնաժամային քանակը կարգավորող միջոցառումների շրջանակում` համայնքի ավագանու որոշմամբ:

5. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետևյալ դեպքերում`

  • կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը կամ անվտանգությանը, և որին հնարավոր չէ բռնել.
  • կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության համար:

Բացի դրանից՝ արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:

Սահմանված են նաև տույժեր.

1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 20 000 – 100 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 – 300 000 դրամի չափով չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 – 200 000 դրամի չափով:

3. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 դրամի չափով։

4. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների կացարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով։

5. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների բուծարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում,նույն խախտումը կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 դրամի չափով»:

Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP