Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների շտեմարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների շտեմարանում

12:27 04.09.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը ներառվել է «Խաղաղարար» կայքի տվյալների շտեմարանում: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծրագրի կայքում:

«Ահաբեկիչների և ռուս զավթիչների հանցակից», -նշված է կայքում տեղադրված նրա պրոֆիլի նկարագրության մեջ: Լուկաշենկոն մեղադրվում է «Վագներ» մասնավոր ընկերության (PMC) ձերբակալված մարտիկների Ուկրաինա արտահանձնումը մերժելու մեջ:

Բացի այդ, Լուկաշենկոյին «Խաղաղարար» տվյալների շտեմարանում ներառելու պատճառ է նշվում Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի հարցազրույցը լեհական Onet- ին, որում վերջինս պատմել է այն մասին, թե ինչ է իրեն ասել Լուկաշենկոն միավորված Ուկրաինայի և Բելառուսի նախագահ դառնալու իր ծրագրի մասին: «Խաղաղարարի» հեղինակներն այս գաղափարը բնութագրում են որպես «հարձակման փորձ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա»:

Տուսկի հայտարարությամբ՝ Լուկաշենկան նման գաղափար է առաջ քաշել 2014 թվականաին։  Դրանից հետո Բելառուսի ղեկավարն ակնարկել է, որ դա միակ միջոցն է «կասեցնելու Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունները»:

Նշենք, որ հուլիսի 29-ին Բելառուսում ձերբակալել էին ՌԴ 33  քաղաքացու: Իշխանությունները հայտարարել էին, որ նրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (PMC) անդամներ են և նախապատրաստում էին անկարգություններ: Պարզվել է, որ նրանցից ոմանք ունեն ուկրաինական անձնագրեր և կռվել են Դոնբասում: Կիևը խնդրել է նրանց արտահանձնել, բայց ձերբակալվածները վերադարձել են Ռուսաստան:

«Խաղաղարարը» տեղեկություններ է հրապարակում այն ​​մարդկանց մասին, ում ռեսուրսի հեղինակները համարում են անջատողականներ կամ «Կրեմլի գործակալներ»: Կայքը չունի պաշտոնական կարգավիճակ, բայց նրանց, ում անունները ներառվում են այնտեղ, հնարավոր է արգելվի մուտք գործել Ուկրաինա: ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը հորդորում է իշխանություններին փակել կայքը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

15:41 29.11.2024

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

BACK_TO_TOP