00:00 28.08.2020
Վրաստանի խորհրդարանի ջավախահայ պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ իր և իր ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները և հնչած սպառնալիքները զուտ քաղաքական ենթատեքստ ունեն, և միակ նպատակն այն է, որ իրեն դուրս մղեն քաղաքականությունից։ Այդ մասին «Հետքի» հարցերին պատասխանելիս ասել է Հենզել Մկոյանը։
Հենզել Մկոյանը, հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից։ Խորհրդարանական վերջին՝ 2016թ.-ի ընտրություններին ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Սակայն այս տարի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն իրեն չի առաջադրել, այլ առաջադրել է Ախալքալաքի շրջանից ընտրված Սամվել Մանուկյանին։
Պրն․ Մկոյան, ովքե՞ր են այդ մարդիկ կամ ուժերը, որոնք ուզում են, որ Դուք դուրս գաք քաղաքականությունից, անուններ կարո՞ղ եք նշել։
Ես անուններ գիտեմ։ Ես ունեմ տեսաուղերձ, նաև դիմում եմ գրել մեր երկրների դեսպանատներին, բացի դրանից՝ դիմումներ եմ գրել մեր հայկական սփյուռքին՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկին ինչ-որ բան պատահի, այդ տեսաուղերձը նույն օրը կհրապարակվի և կուղարկվի համապատասխան երկրներ, և այդ անունները պարզ կդառնան։ Այս պահին չեմ կարող անուններ տալ, որովհետև դատախազությունը գործ է բացել։ Չգիտեմ ինչու՝ ես գլխավոր դատախազին եմ դիմում գրել, նրանք դա ուղարկել են շրջանային ոստիկանություն, որը և քննում է այն։ Դա ինձ անհասկանալի է, որովհետև եթե խորհրդարանի պատգամավորը գլխավոր դատախազին է գրում, որ իրեն սպառնում են սպանել, իրենք պետք է քննեին այդ գործը։
Ի՞նչ սպառնալիքներ եք ստացել։
Հուլիսի 20-ին ինձ զանգել և զգուշացրել են, որ ընտրություններին չմասնակցեմ, ասացին՝ «թե չէ քո թանկագինը քո ձեռքից կվերցնենք»։ Դրանից հետո՝ հուլիսի 24-ին, զանգել, մեծ գումար են պահանջել, ասին՝ «այլապես գիտենք որտեղ ես գտնվում, քեզ կսպանենք»։ Իմ ամբողջ ընտանիքի վիճակը շատ ծանր է, բոլորը տարբեր դեղորայքներ են ընդունում ամեն օր։
Իմ եղբոր մեքենան օգոստոսի 21-ին պայթեցրին։ 3 տոննանոց մեքենան 4 մետրից ավելի շպրտվեց ճանապարհի մի ծայրից մյուսը։ Եղբայրս կոնտուզիա ստացավ, մի ականջը չի լսում, հրաշքով փրկվեց, որովհետև մեքենայի անվտանգության բարձիկները բացվել էին։ Պայթյունից դիմացի շենքում կահույքներ են ընկել, մահճակալներն են տեղից շարժվել, և քաղաքի մեջ 3 կմ հեռավորությամբ այդ պայթյունը լսվել էր։ Դա մահափորձ էր, կարելի է ասել՝ ահաբեկչություն։ Այդ ամենն արվել էր իմ դեմ, որովհետև այդ մեքենայով ես մեկ օր առաջ շրջել էի, մտածել են՝ այդ մեքենայի մեջ ես եմ։
Եղբայրս ամենամեծ հայ բիզնեսմենն է Վրաստանում։ 300-ից ավելի աշխատատեղ է ստեղծել, բոլորը տեղացիներ են։ Այսօր իմ եղբայրը 1200-1400 հոգու ապրուստ է ապահովում, որ նրանք մնան և ապրեն Ջավախքում, իսկ իրեն պայթեցնում են։ Եղբայրս մտածում է, որ գուցե որպես հայ չեն ուզում, որ ինքն աշխատի կամ բիզնես անի, դրա համար են պայթեցնում։
Այս տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ձեզ չի առաջադրել, այլ առաջադրել է Սամվել Մանուկյանին։ Ձեր կարծիքով՝ Ձեր հակառակո՞րդն է այս ամենի հետևում, որ ուզում են մրցակցությունից դուրս բերել Ձեզ։
Չեմ կարծում, որ այդ մարդը նման բաներ անի։
Ձեր անձի շուրջ այդ իրադարձությունները սկսեցին զարգանալ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ տեղի ունեցած բախումից հետո։ Գուցե դա՞ է պատճառը։
Այո, իր կողմից սկսվեց այդ ամեն ինչը։ Իր որդին 2019թ․ հոկտեմբերին եղբորս ճանապարհը կտրեց և քարով խփեց, եղբորս տեսողությունը 40 տոկոսով կորավ, ընկերը գլխուղեղի ցնցում ստացավ։ Դրանից հետո նա մարտի 26-ին 3 անգամ կրակեց իմ վրա։ Այդ լարվածությունը սկսվեց, բայց այս պայթեցումը ես չեմ կարողանում կապել իր հետ, որովհետև ես ապացույց չունեմ։ Բայց այն, որ իր տղան իմ եղբորը խփել է, գործ հարուցած չէ, իմ վրա 3 անգամ կրակել է, մահափորձ է կատարել, այդ գործն էլ խուլիգանության հոդվածով է քննվում, դրա հետ ես համաձայն չեմ։ Բայց առաջին գործը երկրորդ գործի հետ ես չեմ կարող կապել․ մեքենայի պայթեցումը չեմ կարող ասել, որ իրենք են արել։
Ինչ վերաբերում է սպառնալիքներին՝ արդեն ասացի, որ ունեմ անուններ, և եթե ինչ-որ սպանություն կատարվի, հայկական համայնքը մեկ ժամվա մեջ կիմանա այդ մասին։
Սպառնալիքների գործով ոչինչ չի՞ հայտնաբերվել, հեռախոսահամարներ չե՞ն ֆիքսվել, որոնցից ստացել եք զանգերը։
Կան համարներ։ Դատախազությունը եկել է, մեկ ժամից ես էլ եմ գնալու, 10-ից ավելի վկաներ կան։
Դուք իշխող կուսակցության հետ որևէ կոնֆլիկտ կամ հակասություն ունեցե՞լ եք վերջին շրջանում։
Ոչ, ես իշխող կուսակցության հետ ոչ մի հակամարտություն չունեմ, նորմալ հարաբերություններ ունեմ։ Ես համարում եմ, որ այդ թիմի անդամ եմ, իրենց կողմից վատ բան չեմ տեսնում։
Ձեր ընտանիքը դեռ Ջավախքո՞ւմ է, դուրս չե՞ք բերել երկրից։
Չէ, դեռ Ջավախքում է։
Որոշե՞լ եք՝ առաջիկա ընտրություններին ինքնառաջադրվելու եք, թե ոչ։
Դեռ չեմ որոշել, բայց ժողովուրդը շատ խիստ պահանջում է, որովհետև ես 21 տարի ժողովրդին և պետությանն եմ ծառայել, և ես այդ կապը՝ ժողովրդի ու պետության, լավ եմ պահել և ոչ մի սխալ թույլ չեմ տվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
19:27 29.11.2024
«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները19:27 29.11.2024
«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրելԱմերիկյան «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Սուարեսն այս ակումբում է հանդես գալիս 2024 թվականի սկզբից: Սուարեսն ամերիկյան թիմում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիական «Լիվերպուլի», կատալոնական «Բարսելոնայի», […] ...
19:22 29.11.2024
Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և ԻդլիբՍիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […] ...
19:16 29.11.2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […] ...
19:12 29.11.2024
Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ. «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. […] ...
19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարզաբանել է նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից հետո իր ասածը։ Կատալոնացի մասնագետը հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել էր դեմքի վնասվածքներով և պատմել, որ ցանկացել է ցավ պատճառել իրեն և ճանկռել է դեմքը։ «Ինձ անակնկալի բերեցին ասուլիսի վերջում, երբ հարցրեցին դեմքիս վնասվածքների մասին։ Ես ասացի, որ պատահմամբ եմ […] ...
19:01 29.11.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմներըՎերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը: 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների […] ...