Արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ. ՊԵԿ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ. ՊԵԿ պաշտոնյա

15:29 07.08.2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում: Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: ՊԵԿ պաշտոնյան անդրադարձել է 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքներին:

Նրա խոսքերով՝ միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել են ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ:

«2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։ Ներկայացված թվային տվյալները վկայում են, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը: Ինչպես նշեցի՝ 2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 2.775 մլրդ դրամ»,- նշել է Վահան Չարխիֆալակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP