19:39 30.07.2020
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել է կառավարությունը: Տևական ժամանակ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների և Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների քննադատությունները՝ ուղղված կառավարությանը, որը նման առաջադրում է արել:
Նրանց պնդումների համաձայն՝ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր, հաստատել, նրանց խոսքերով, «իրավապահների շինծու մեղադրանքները»։
«Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ ՀՀ-ում առկա խնդիրները, բայց նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը։ Այդ հարցը քննարկվել է նաև «Իմ քայլի» հետ հանդիպմանը, և պետք է ասեմ` հայրս 5 տարի է` թոշակի է գնացել, և չեմ պատկերացնում նրա գործունեության ազդեցությունն իմ պաշտոնավարման վրա»,- ասել է Ավետիսյանը։
Իր հոր հետ կապված թեմային անդրադառնալով՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասել է նաև, որ անհրաժեշտ է հստակ պարզել՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը. Վճռաբեկ դատարանը գործ քննո՞ղ դատարան է, թե՞ ոչ, առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսվում է միայն ենթադրություններով։
13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը14:31 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերըՖինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող […] ...
14:27 29.11.2024
Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. ՊեսկովԿարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը […] ...
14:20 29.11.2024
Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրաԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...
14:14 29.11.2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...
13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...
13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվելՄալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...