14:02 08.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ նախկին անդամների և նախկին նախագահի՝ ՄԻԵԴ դիմելու հանգամանքին: Միրզոյանը հայտարարել է, որ նրանք իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը:
«Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, տեղյակ չեմ, վստահ չեմ ամեն դեպքում»,- նկատել է նա:
Միրզոյանը նաև խոսել է երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արած այն առաջարկության մասին, ըստ որի՝ ՍԴ երեքական անդամների նշանակեն կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Միրզոյանի կարծիքով՝ գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում՝ նախագահը, առաջարկում են թեկնածություններ, ընտրությունը թողնված է ԱԺ-ին:
«Այն, ինչ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Գիտեք, որ կա և գործում է Սահմանադրության փոփոխությունների մշակող հանձնաժողով, և կարծում եմ, որ ՀՀ նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավոր դիմի այդ հանձնաժողովին»,- ասաց Միրզոյանը:
Ամեն դեպքում նա կարծում է, որ գործող մեխանիզմը բավական հաջող է:
Արարատ Միրզոյանը խոսել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը չստորագրելուն: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով սահմանվել է նոր դատավորների ընտրության կարգը, ինչպես նաև դատարանի պաշտոնանկ արված անդամների թոշակի հարցը։ Նշվում է, որ եթե 21-օրյա ժամկետում նախագահը օրենքը չուղարկի Սահմանադրական դատարան, ապա այն ստորագրելու իրավունքը փոխանցվում է Ազգային ժողովի նախագահին։
Միրզոյանի խոսքերով՝ եթե նախագահը չստորագրի, ինքը մեծ հաճույքով դա կանի:
13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը14:20 29.11.2024
Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրաԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...
14:14 29.11.2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...
14:03 29.11.2024
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժելՀալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...
13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...
13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվելՄալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...
13:44 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներՀայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...