Պատգամավորի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Պատգամավորի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը

11:55 02.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին պատգամավորը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

«Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը` կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել և ինքնամեկուսացման մեջ են։

Հաղթահարեցին մեր ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ շնորհիվ, ճիշտ և թիրախային բուժման շնորհիվ, մինչդեռ իրենց բուժվելն անհավանական էր թվում, քանի որ երկուսն էլ ունեին քրոնիկ բազմաթիվ հիվանդություններ, հայրս` երեք ինսուլտ տարած, շաքարային դիաբետով, սրտանոթային խնդիրներով, մայրս` վահանաձեւ գեղձի լուրջ խնդրով, բայց ժամանակին և ճիշտ բուժում սկսելու արդյունքում այսօր բուժված են, անգամ ռեանիմացիայում լինելու անհրաժեշտություն չի առաջացել։

Նվիրվածության և գերպրոֆեսիոնալիզմի, ուշադրության ու հոգատարության անսպառ չափաբաժինը, որ ստացել ու տեսել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, անխտիր ԲՈԼՈՐ հիվանդների նկատմամբ, թերևս երբևէ չէին տեսել և արձանագրել, չնայած նախկինում հիվանդանոցներում լինելու տհաճ առիթներ շատ ենք ունեցել։

Այս ծանր օրերին, անհնար է պատկերացնել բժիշկների և ողջ բուժանձնակազմի աշխատանքի ծավալն ու լարվածությունը, վտանգավորության եւ անձնազոհության չափը, բայց այս իրավիճակում անգամ ոչ միայն պրոֆեսիոնալ են աշխատում, այլ նաեւ չեն դադարում լինել հոգատար ու ջերմ։

Չգիտեմ անգամ ինչպես երախտագիտությունս հայտնել բոլոր բժիշկներին ու այս բարդ շրջանում հիվանդանոցների կառավարումն իրականացնող ողջ անձնակազմին, այս օրերի հերոսներին, թեկուզ ոչ բոլորին, բայց պետք է ճանաչենք անուններով, մենք ողջ ընտանիքով երախտապարտ ենք և խոնարհվում ենք Ձեր առաջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին

14:41 29.11.2024

ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են 20 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի 2025 թվականի միջոցառումների ծրագրերին, […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

14:31 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող […] ...

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

14:27 29.11.2024

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

Կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը […] ...

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

BACK_TO_TOP