ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է հերթական չվերթի մանրամասների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է հերթական չվերթի մանրամասների մասին

16:00 29.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է.

«Ինչպես տեղեկացրել ենք, ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը 18։00-ին)։

Նշված չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից 29-ին (ժամը մինչև 21:00-ն) և 30-ին (ժամը 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։ Ցուցակը հղումով՝ shorturl.at/mzNOX։

Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։

Ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

16:38 29.11.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP