10:39 20.06.2020
Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը լարվում է:
Երկրում մեկնարկել են ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները: Մինչդեռ ընդդիմությունը չի շտապում միանալ գործընթացին` մեղադրելով իշխանություններին խնդրի շուրջ միջազգային հանրության միջամտությամբ 2020թ մարտի 8-ին ստորագրված պայմանագրի խախտման մեջ, ըստ որի՝ նախատեսվում էր բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Գեորգի Ռուրուային, ով պատիժ է կրում ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու և պահելու մեղադրանքով:
Ռուրուային կալանքից ազատելն ընդդիմության գլխավոր պահանջներից մեկն է`իշխանության հետ ՍԴ փոփոխությունների շուրջ երկխոսությունը շարունակելու համար: Պնդում են, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելը մարտի 8-ին իշխող կուսակցության հետ ձեռք բերված համաձայնության կետերից մեկն է (մեկ այլ կետ էլ ընտրական բարեփոխումն է): Իշխող կուսակցությունն իր հերթին պնդում է, որ նման համաձայնագիր չի եղել և չի կարող լինել, քանի որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան:
Վրաստանում ստեղծված իրավիճակին արձաքանքել է միջազգային հանրությունը:
«Վրացական երազանքը» ցուցաբերել է հիանալի փոխզիջումային պատրաստակամություն և այժմ պետք է ազատի Գեորգի Ռուրուային»,- այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի ներկայիս թեկնածու Ջո Բայդենի խորհրդական Մայքլ Քարփենթերը` մեկնաբանելով մարտին ձեռք բերված պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ և Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ողջունում է վրացական կառավարության և մարտի 8-ին ընդդիմության հետ կնքված համաձայնագիրը՝ որպես լարվածությունը նվազեցնելու հիմնարար հնարավորություն: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք անհանգստանալ, որ Գեորգի Ռուրուան մնում է բանտում: Մենք կոչ ենք անում իշխանություններին լիարժեք իրականացնել այդ համաձայնագիրը և ազատել Ռուրուային»,-«Թվիթերի» իր էջում գրել է նա:
Խնդրի շուրջ հնչած միջազգային հայտարարությունները մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Մարտի 8-ի համաձայնագիրը պետք է իրականացվի, սահմանադրական գործընթացն արդեն սկսվել է, և ես վստահ եմ, որ այս գործընթացը կավարտվի այնպես, ինչպես ձեռնտու է մեր երկրին… Բազմիցս ասել եմ, որ ընտրական համակարգը խիստ կարևոր է մեր երկրի հետագա ժողովրդավարացման, ինչպես նաև ինստիտուտների հետագա ամրապնդման համար: Բայց նաև չափազանց կարևոր է, որ վրացական իրավապահ համակարգը և դատարանը քննարկեն հատուկ հանցագործություններ և իրավախախտումներ: Սա է իմ մեկնաբանությունը», – լրագրողներին ասել է վարչապետը:
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS00:00 30.11.2024
Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներիցTRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...
23:55 29.11.2024
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...
23:50 29.11.2024
Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրըՉադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...
23:45 29.11.2024
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...
23:40 29.11.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...
23:35 29.11.2024
Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...