ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագրի փոփոխությունը. օժանդակությունն ավելացվել է 11,5 մլն դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագրի փոփոխությունը. օժանդակությունն ավելացվել է 11,5 մլն դոլարով

13:15 16.05.2020

2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվեց Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության եւ մեդիա ծրագրերին, որոնք մեծացնում են քաղաքացիական ակտիվության ու իրազեկվածության մակարդակը և խթանում տեղեկատվության բազմազան և օբյեկտիվ աղբյուրների հասանելիությունը՝ առանձնակի շեշտադրելով մեդիագրագիտությունը։

Նաև ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվեց Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս փոփոխությամբ 2010թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրն աջակցում է Հայաստանին համակողմանի տնտեսական աճի հասնելու հարցում, որի շնորհիվ ձևավորվում է արդյունավետ զբաղվածություն և զարկ է տրվում հավասար հնարավորություններին։

ԱՄՆ օժանդակությունը նպաստում է նորարարություններին, աշխատուժի կատարելագործմանը, առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը եւ թիրախավորում է տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, էներգետիկա, ջրային ռեսուրսներ։

Բացի այդ, աջակցություն է ուղղվում հիմնական ենթակառուցվածքային ծառայությունների, այդ թվում՝ ձեռնարկությունների աճի եւ զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:45 29.11.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Ալագյազ-Արթիկ և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ […] ...

Սիարտոն ԵՄ-ին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից

19:40 29.11.2024

Սիարտոն ԵՄ-ին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիարտոն կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որը հաստատվել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ «Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի իր պատժամիջոցների և սահմանափակումների քաղաքականությունից, ժամանակն է ազնվորեն առերեսվել ճշմարտության հետ և ընդունել, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները բացասաբար են ազդել և շարունակում […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում

19:33 29.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզում իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։ Համայնքապետերը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։ Նախարարը հանձնարարել է՝ օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել […] ...

«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել

19:27 29.11.2024

«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել

Ամերիկյան «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Սուարեսն այս ակումբում է հանդես գալիս 2024 թվականի սկզբից: Սուարեսն ամերիկյան թիմում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիական «Լիվերպուլի», կատալոնական «Բարսելոնայի», […] ...

Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և Իդլիբ

19:22 29.11.2024

Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և Իդլիբ

Սիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական ​​շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […] ...

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

19:16 29.11.2024

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […] ...

BACK_TO_TOP