Հանրային խորհրդի ուղերձը մայիսյան հաղթանակների կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Հանրային խորհրդի ուղերձը մայիսյան հաղթանակների կապակցությամբ

13:21 08.05.2020

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Պատմական իրադարձությունները կարևորվում են այնքանով, որքանով դրանք ուղենիշային են դառնում ապագայի ընթացքի համար: Հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից Հակոբ Պարոնյանը նկատել է. «Ի՞նչ է պատմությունն․ ետիդ նայիլ, առջևդ տեսնել», իսկ մեր քաղաքական պատմության մեկ այլ ականավոր մեկնաբան Պարույր Սևակը նրան արժանվույնս լրացրել է․ «Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել»։

1992-ի մայիսի 8-9-ը մեր քաղաքական օրացույցում հավերժ կմնան որպես Արցախյան ազատամարտի ռազմական ամենափայլուն գործողության` Շուշիի ազատագրման կամ «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիայի օրեր: ՀՀ Հանրային խորհրդի համար պատիվ է իր կազմում ունենալ ռազմական գործի փայլուն մասնագետների, որոնց թվում նաև՝ Շուշիի ազատագրման ռազմական գործողության անմիջական ղեկավարներից մեկին՝ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին:

Այս հաղթանակը բեկումնային էր Արցախի ազատագրական պայքարի ամբողջ ընթացքի համար՝ անշրջելի դարձնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի՝ աշխարհագրորեն ու անվտանգային առումով վերամիավորման բերած հաղթանակների հետագա ընթացքը։ Սրանով էլ առաջ եկան Արցախի կանոնավոր բանակի ստեղծման բոլոր նախադրյալները, և մայիսի 8-9-ը հռչակվեց եռատոն՝ ժամանակի ու տարածության մեջ միավորելով հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը:

Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի երաշխավոր վետերաններն այսօր արժանանում են ՀՀ կառավարության առանձնակի հոգածությանը` ի փառս նրանց անփոխադարձելի ավանդի, սխրանքների ու նշանավոր անցյալի։ Մյուս կողմից, սակայն, կարևոր է նկատել, որ մարդկային կյանքերի արժևորումը և այսօրվա բանակի հետևողական հզորացումն ու կայացումը պետք է երաշխիք լինեն` հաստատելու խաղաղություն կամ գրանցելու հաղթանակներ պարտադրված պատերազմում: Այդ բոլոր հաղթանակներում չլիներ համախմբված հանրային աջակցությունը մեր կողքին ապրող հերոսների և մարտում ընկած նրանց ընկերների թիկունքում, դժվար թե հաղթանակների անցյալը պատմական ներկայի ու ապագայի համար այսչափ վճռորոշ դառնային։

Հանրային խորհուրդը մշտապես նպաստելու է պետական արդյունավետ կառավարմանը` ներդնելով փորձագիտական ամբողջ ներուժն ու տրամադրելով արժեքավոր խորհրդատվություն բոլոր ոլորտներում, այդ թվում` ռազմական գործում, դրական տեղաշարժերի արձանագրման և առաջմղման համար:

Հայաստանի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանն ու Արցախ աշխարհի մեր հայրենակիցներին շնորհավորում ենք մայիսյան եռատոնի առիթով ու ամրագրում փաստը, որ մեծ հաղթանակները հնարավոր են դառնում փոքր հաջողությունների ամուր շղթայով, և մենք աջակցելու ենք այդ շղթայի մաս կազմող բոլոր օղակների ամրացմանն ու հզորացմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

20:32 29.11.2024

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

Նոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։   ...

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP