Կարմիր կամուրջ. Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Կարմիր կամուրջ. Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ

18:12 18.04.2020

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության:

«Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները:
Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը: 

Կարմիր կամուրջ (Հրազդանի կամուրջ, Խոջա Փլավի կամուրջ)

Գտնվում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Հրազդան գետի վրա, «Արարատ» գինեգործական արդյունաբերական համալիրի դիմաց: Կամրջի հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Այն գոյություն է ունեցել միջնադարից: 1679 թ. երկրաշարժի ժամանակ Երևանի բերդի հետ քանդվել է նաև այս կամրջի նախնական կառուցվածքը, սակայն նույն թվականին վերակառուցվել է Երևանի սարդար Զալ խանի հրամանով:

Մինչ երկրաշարժը կամուրջը տեսել և նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ, վաճառական Ժան-Բատիստ Տավերնիեն (1605-1689), ըստ որի կամուրջն ունեցել է եռակամար հավասար բացվածքներով հորինվածք:

Կամուրջը վերանորոգվել է XVIII դ., քանաքեռցի վաճառական Խոջա Փլավի միջոցներով, որի համար էլ այն հայտնի է Խոջա Փլավի կամուրջ անվամբ: Հաջորդ նորոգումը տեղի է ունեցել 1830 թ., ռուսական տիրապետության օրոք: Այժմ կամուրջն ավերված է: Ունեցել է չորս կամարակապ բացվածք, որոնցից երկու մեծ բացվածքները գտնվում են գետի հոսանքի վրա, իսկ մյուս երկու՝ շատ ավելի փոքր բացվածքները, գետի ափերին կանգնած պատերի մեջ են, ջրանցքների վրա:

Կամարները սլաքաձև են: Կամուրջը կառուցված է երևանյան տուֆի (հիմնականում կարմիր, ինչի պատճառով անվանել են նաև Կարմիր կամուրջ) սրբատաշ քարերից, կրաշաղախով: Կամրջի ընդհանուր երկարությունը 87.5 մ է, լայնությունը 2 կողմի բազրիքների միջև՝ 6.47 մ: Կամրջի վրայով է անցել Երևան-Էջմիածին հին ավտոճանապարհը:

Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան»,- այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

20:32 29.11.2024

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

Նոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։   ...

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP