Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց. «Ալիք Մեդիա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց. «Ալիք Մեդիա»

17:32 30.03.2020

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Սահմանափակումները հետևյալն են՝

  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից
  • Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ

Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել է արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

BACK_TO_TOP