12:47 23.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:
Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․
«Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։
Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով.
«Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։
Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։
«Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։
Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը:
«Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։– Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։
Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլևս դասական չէ, քվանտային է, և այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։
«Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբևեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբևեռ, և հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետևյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը։– Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել և մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլև վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հզոր և ուժեղ։
Եկեք ուսումնասիրենք Միջին Արևելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարևոր էր այդ օրերին և պաշտոնական արարողությունների ժամանակ, նաև Կնեսետում և երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։
Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով և՛ մեր ազգի, և՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։
Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձևավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական և բնական ռեսուրսներ, կարողանում է ձևավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արևելքում, այլև ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), և այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարևանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել և ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք և կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։
Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, և այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, և ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ և այլն։Այսօր և՛ Իսրայելը, և՛ Կատարը, և՛ ԱՄԷ-ն, և՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։
Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր և ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն և ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն՝ պետական և ազգային, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։
Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․
«Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաև հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ և հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլև ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։
Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով և ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS23:35 29.11.2024
Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...
23:30 29.11.2024
Մոլդովայի սոցիալիստները պահանջում են կառավարության հրաժարականը էներգետիկ ճգնաժամի ֆոնինՄոլդովայի Սոցիալիստների ընդդիմադիր կուսակցությունը (PSRM) նախաձեռնում է հանրապետության կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգ, ասվում է ուրբաթ օրը հրապարակված PSRM կայքում։ «PSRM -ն պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և նախաձեռնում է կառավարության հրաժարականի գործընթացը»,- ասում են սոցիալիստները։ Նրանք նշում են, որ վերջին ամիսներին նախարարների կաբինետի ձախողված քաղաքականությունը հանգեցրել է էներգակիրների սակագների հերթական բարձրացմանը։ «Այս որոշումները առաջացրել են […] ...
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել ԱնգլիայիցՖրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի, հայտնում է Goal-ը: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Ֆուլհեմը»: Պոգբայի ներկայացուցիչներն առաջարկը գրավիչ են համարում, քանի որ ցանկանում են, որպեսզի նա վերադառնա Անգլիա: Ավելի վաղ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ խզում է Պոգբայի հետ պայմանագիրը: Որոշումն ընդունվել էր կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ֆրանսիայի հավաքականի նախկին […] ...
23:20 29.11.2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել էՎրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հակակառավարական բազմահազարանոց հանրահավաք է ընթանում, իրավիճակը լարվել է։ Բախումներ են տեղի ունենում խորհրդարանի վերին մուտքի մոտ. ցուցարարները ոստիկանների վրա շշեր, քարեր և այլ առարկաներ են նետում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարում է, որ Թբիլիսիում ցուցարարներից ոմանք դիտմամբ են վեճի բռնվում իրավապահների հետ. նրանք բանավոր վիրավորում են ոստիկաններին, վնասում են լուսավորության լապտերները և […] ...
23:12 29.11.2024
Նիդեռլանդներում խոստովանել են, որ իրենք կարող են շրջանցել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման հրամանըՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շչուֆը ենթադրել է, որ կարող է օրինական հիմք գտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չձերբակալելու համար, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման օրդեր է տրվել: «Մենք կտեսնենք, թե ինչպես կվարվենք, եթե Իսրայելի վարչապետը որոշի այցելել Նիդեռլանդներ: Միջազգային իրավունքի համաձայն, կան որոշ սցենարներ, որոնցով նա կարող է այցելել Նիդեռլանդներ և չձերբակալվել»,- ասել է վարչապետը: […] ...
23:07 29.11.2024
«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարելՄյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլային […] ...