«Մենք Վրաստանի նախագահին կոչ ենք անում մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Որոշումը կայացվել է հիվանդության վերաբերյալ միջգերատեսչական համակարգող խմբի հերթական հանդիպման արդյունքների հիման վրա: Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 47-ի. մեկ մարդ ապաքինվել է:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հաստատի կառավարության որոշումը: